Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա (ուկրաիներեն՝ Національна академія наук України), պետական բարձրագույն գիտական կազմակերպություն Ուկրաինայում։ Գործում է համաձայն Ակադեմիայի 2002 թվականի ապրիլի 5-ին ընդունած կանոնադրության և Ուկրաինայի օրենսդրության (п.
1 Устава)։
Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա
Հապավում
НАН України, НАНУ, УАН, ВУАН, УАН, АН УСРР, АН УРСР, АН України, АНУ և NAS
Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիան իրականացնում է հետազոտություններ բնական, հումանիտար, սոցիալական գիտությունների բնագավառներում (п. 3 Устава)։
Ակադեմիան հիմնադրվել է 1918 թվականի նոյեմբերի 27-ին Ուկրաինական իշխանության ներկայացուցիչ Պավել Սկորոպադսկու կողմից։ Վլադիմիր Վերնանդսկին եղել է Ակադեմիայի հիմնադիր-անդամ և Ուկրաինայի գիտությունների ակադեմիայի առաջին նախագահը։
Ակադեմիայի համակարգում ընդգրկված են 174 ինստիտուտներ։ 2014 թվականի հունվարի 1-ի տվյալների համաձայն՝ աշխատակիցների թիվը կազմել է 40.000 մարդ (1991 թվականին՝ շուրջ 89000 աշխատակից)։
Ակադեմիայի անվանումները
1918-1921 - Ուկրաինայի գիտությունների ակադեմիա (ՈւԳԱ)
1921-1936 - Համաուկրաինական գիտությունների ակադեմիա (ՀՈւԳԱ) (ուկրաիներեն՝ Всеукраїнська академія наук)
1936-1991 - ՈւԽՍՀ գիտությունների ակադեմիա (ՈւԽՍՀ ԳԱ)
1991-1993 - Ուկրաինայի գիտությունների ակադեմիա (Ուկրաինայի ԳԱ) (ուկրաիներեն՝ Академія наук України)
1994 - Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա (ՈւԳԱԱ) (ուկրաիներեն՝ Національна академія наук України)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 218)։
This article uses material from the Wikipedia Հայերեն article Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses. ®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.