Շուլալ Կարպետ: հայկական ավանդական արհեստ

Շուլալ կարպետ, կամ զիլի, հայկական կարպետի յուրօրինակ տեսակ, որն առանձնանում է հետաքրքիր գործվածքով։ Հյուսվածքը պահանջում է կատարման հատուկ հմտություն և վարպետություն։

Շուլալ Կարպետ: Նկարագրություն, Գործելու տեխնիկա, Պահպանված նմուշներ
Շուլալ կարպետը կտրելուց` դազգահի վրայից հանելուց առաջ
Ապրանքի տեսակtraditional craft?
Ենթադասգորգագործություն
ԵրկիրՇուլալ Կարպետ: Նկարագրություն, Գործելու տեխնիկա, Պահպանված նմուշներ Հայաստան

Շուլալ կարպետն ընդգրկված է ՀՀ Ոչ նյութական մշակութային արժեքների ցանկում։

Նկարագրություն

Շուլալ կարպետի նախշերը գործվում են գորգի խավի թելի պես փափուկ թելով, միայն թե մեկ տակ, իսկ գորգի խավի թելը երկտակ է։

Գործող թելը նախշը ձևավորում է հորիզոնական գծերով, հենքի մի քանի թել ծածկելով՝ անցնում կարպետի ներքևի կողմը, որոշ հատված գործելով ելնում կարպետի երեսի հատված, նորից մի քանի թել ծածկում և անցնում տակի մաս։

Նախշ ձևավորելիս գործող թելի ծայրը սկզբից և վերջից անցկացվում է կարպետի տակի կողմը և կախված մնում։ Կարպետն ավարտելով՝ թելերի ծայրերը կարի հանգույցով կապում են, կշկռում (հանգույց անել)։ Կարպետը երկկողմանի է ստացվում. թարս կողմում երևում է նախշի հակառակ (նեգատիվ) տարբերակը։

Կարպետի նախշը ընդգծված է ստացվում` ասես շուլալած լինի, որտեղից էլ շուլալ կարպետ անվանումը։

Գործելու տեխնիկա

Շուլալ Կարպետ: Նկարագրություն, Գործելու տեխնիկա, Պահպանված նմուշներ 
Շուլալ կարպետ. աստղագորգ, 19֊րդ դարի առաջին կեսի Պատարա գյուղի կարպետի օրինակով գործել են Իջևանի «Թելիկ» ձեռնարկության կարպետագործները. հակառակ կողմում երևում է նախշի նեգատիվը

Կարպետագործության համար օգտագործվում է բրդե և բամբակե թել, ներկվում է բնական հումքով։ Բացի բարձրորակ հումքից, կարպետների որակը պայմանավորված է նաև գործելու տեխնիկայով։ 19-20-րդ դարերում կարպետագործության մեջ գործածական է եղել հիմնականում ուղղահայաց հաստոցը (տորք, ոստան), իսկ միջնադարում բնորոշ էր դրա հորիզոնական տարբերակը։

Շուլալ կարպետի նախշերն ու տափը (դաշտը) գործվում են իրար հետ՝ շարք շարքի հետևից։ Կարպետագործը պետք է ունենա նկարելու, նախշ գծագրելու, հաշվելու հմտություն, լավ ճաշակ։ Հարկավոր է անթերի կատարել շուլալ-կարպետի նախշերը, ինչը պահանջում է փորձ, ունակություն, նաև աչքաչափ։

Դժվար և աշխատատար այս արհեստին կարպետագործները սկսում են տիրապետել վաղ հասակից։

Կատարման բարդության պատճառով հայոց մեջ տարածվել է մի ավանդություն, ըստ որի՝ հարսը դժվարացել է նախշը ճիշտ կատարել խուրջինը գործելիս, անընդհատ քանդել ու հյուսել է՝ փորձելով ճիշտ նախշն ստանալ, սակայն երբ չի հաջողել, հուսահատությունից իրեն կախել է։

Շուլալ կարպետների զարդանկարները շատ մանր են, յուրաքանչյուր նախշ ձևավորվում է փայտիկներով (չիլիկներ, կտիներ), սրանցով պահվում է գունավոր թելերի հաշիվը նախշի մեջ։ Նախշերը իրար մոտ են դասավորված, ուստի դաշտի համար շատ տեղ չի մնում, դաշտն ինքին մի մեծ զարդանկար է դառնում՝ ամփոփելով բոլոր նախշեր, ստեղծելով զարդանկարային ամբողջականություն։

Շուլալ կարպետ գործելն ավելի դժվար է, քան կարպետի մյուս տեսակները։ Քանի որ ստացվում է առավել հաստ, ամուր ու դիմացկուն գործվածք, և այս տեխնիկայով ստեղծվում են շատ կիրառելի իրեր, ինչպես՝ խուրջինը, անկողնապարկը, աղի քսակը։ Զարդանկարները շատ բազմազան չեն, ինչպես մյուս տեսակի կարպետներում։

Պահպանված նմուշներ

Շուլալ Կարպետ: Նկարագրություն, Գործելու տեխնիկա, Պահպանված նմուշներ 
Շուլալ կարպետ Արցախից, գյուղ Պատարա, 19֊րդ դարի առաջին կես: Այժմ գտնվում է Երևանում, Շուշիի գորգերի թանգարանի հավաքածուում

Ազգագրագետ Սերիկ Դավթյանը ուսումնասիրել է բազմաթիվ կարպետների նմուշներ և ներկայացրել դրանց մանրամասն նկարագիրը, կատարման տեխնիկան, գունային լուծումները։ Այսպես․ Շուշիի հայկական մի գյուղում պահպանված կարպետը, որ պատկանել է Մ․ Մելիք-Բախտամյանին, ծածկված է գունավոր կեռ ռոմբաձև նախշերով, վրան կատարված են գիծ-շողեր, գույները՝ մուգ կարմիր, կանաչ, սպիտակ, շագանակագույն, ստեղծել են գույների ներդաշնակություն, գործվածքը հիշեցնում է ասեղն առաջ շուլալ կար։

Մեկ դարից ավելի պատմություն ունի Ա․ Ֆրանգուլյանի անկողնապարկը,որը պահպանվել է Դիլիջանում։ Զարդանկարները բարդ են, շերտերի արանքներում կան բաժանարար գծեր, զարդաձևերը ատամնավոր եզրերով կամ կեռերով ռոմբեր են։

Զանգեզուրում պահպանվել է շուլալ տեխնիկայով գործված երեխայի խուրջին։ Խուրջինների և շուլալ կարպետների նմուշներ կան նաև Հայաստանի պատմության թանգարանում, Ժողովրդական ստեղծագործության թանգարանում ևս կան շուլալ տեխնիկայով կատարված գործվածքների նմուշներ։ Դրանց ուսումնասիրությունից պարզվում է, որ որոշ նմուշներ կիրառվել են նաև որպես վրանի դռան վարագույր։ Աղաքսակների պահպանված նմուշները ևս կատարված են հետաքրքիր զարդանախշերով, գործվել են յուղած թելով, որպեսզի խոնավությունից պաշտպանված լինեին։ Չափսերը՝ 60X40 սմ։

Շուլալ և կրկնակի շուլալ գործվածքներում փափուկ թելերի շնորհիվ գործվածքը ուռուցիկություն է ունենում, նախշերի և գույների ներդաշնակությունը յուրահատուկ գեղեցկություն է հաղորդում կարպետներին։

19-րդ դարում Շամախի քաղաքում գործված մի շուլալ կարպետ վերականգնվել է Սերիկ Դավթյանի ջանքերով, այդ փոքրիկ գորգը ներկայացվել է 1967 թվականի Համամիութենական կիրառական արվեստի ցուցահանդեսին՝ Մոսկվայում, և արժանացել մեդալի ու դիպլոմի։

Մեր օրերում

Շուլալ Կարպետ: Նկարագրություն, Գործելու տեխնիկա, Պահպանված նմուշներ 
Հասմիկ Մարգարյանը կտրում է «Շուլալ կարպետը»
Իջևանի «Թելիկ» կենտրոն
2023 թվականի դեկտեմբերի 16

Իջևանում (Տավուշի մարզ) 2020 թվականից Տավուշի թեմի Առաջնորդարանում գործում է «Թելիկ» ստեղծագործ կանանց ձեռագործ աշխատանքների կենտրոնը։ Այն ձեռնամուխ է եղել վերականգնելու տավուշյան ավանդական գորգագործության, կարպետագործության, ասեղնագործության և ձեռագործի այլ ճյուղերի բազմադարյա ավանդույթները՝ դրանք նաև կիրառելի դարձնելով ժամանակակից կենցաղում։ «Թելիկ» կենտրոնում շուլալ կարպետագործության տեխնիկան ուսուցանում է Հասմիկ Մարգարյանը, որն աշակերտել է գորգագետ Աստղիկ Ամիրբեկյանին։

Կարպետի այս ձևը հատկապես յուրահատուկ է Տավուշի տարածաշրջանում։ Այն իր բարդության շնորհիվ երկարատև աշխատանք է, որին մասնակցել են հարևանները։ Իսկ ավարտելուց հետո կատարվել է գորգի կտրման արարողություն, որը հատկապես Տավուշի տարածաշրջանում կատարվել է շուքով-երգով։ Շուլալ կարպետը աղջկա օժիտի ավանդական մաս է կազմել։

2023 թվականի դեկտեմբեր 16-ին Տավուշի թեմի Առաջնորդարանում գործող «Թելիկ» կենտրոնում տեղի ունեցած գորգի կտրման կամ դազգահից հանելու արարողությանը ներկա Շուշիի գորգերի գործարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանն անդրադարձել է հայկական գորգագործության ավանդույթին։

Շուլալ Կարպետ: Նկարագրություն, Գործելու տեխնիկա, Պահպանված նմուշներ 
Վարդան Ասծատրյանը Շուլալ կարպետը կտրելու արարողությանը Իջևանի «Թելիկ» կենտրոնում
2023 թվականի դեկտեմբերի 16
Շուլալ Կարպետ: Նկարագրություն, Գործելու տեխնիկա, Պահպանված նմուշներ  Գորգը կտրելու արարողությունը միշտ տոնական է եղել, որովհետև գորգ գործելը շատ երկար պրոցես է, գորգարվեստը հմուտ մասնագիտություն է. պետք է հմուտ մասնագետ լինես և ... Գորգարվեստը հայ ժողովրդի համար միշտ, ավանդաբար և' արհեստ է եղել, և' արվեստ։ Ամբողջ ժողովուրդը ներգրավված է եղել այս պրոցեսի մեջ, սկսած ոչխարաբուծությունից մինչև գորգ արտադրելը, թել արտադրելը, թելերը մանելը, ներկ պատրաստելը, ներկելը։ Շուլալ Կարպետ: Նկարագրություն, Գործելու տեխնիկա, Պահպանված նմուշներ 

Շուլալ կարպետը բնորոշ է եղել նաև Սյունքին և Արցախին։ Նմանօրինակ կարպետներ եղել են նաև Շուշիի գորգերի թանգարանում, որոնցից մեկի օրինակով ստեղծվել է նմանօրինակ կարպետ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Շուլալ Կարպետ ՆկարագրությունՇուլալ Կարպետ Գործելու տեխնիկաՇուլալ Կարպետ Պահպանված նմուշներՇուլալ Կարպետ ԾանոթագրություններՇուլալ Կարպետ Արտաքին հղումներՇուլալ ԿարպետԿարպետՀայկական կարպետ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հեշտոցային արտադրություն1-ին տիպի շաքարային դիաբետՊրոլակտինՎանՌուբեն Գրիգորյան (գործարար)ԶևսՈւղեղի ցնցումԿտավատՎիտամին CՀՀ ներքին գործերի նախարարությունՍևրի պայմանագիրՀայոց ցեղասպանությունԴուբայԱուտիզմԽենթըՕձերՍասնա ծռերՍողուններ44-օրյա պատերազմԿենդանակերպԽաչատուր ԱբովյանԱնթառամԿորած մոլորվածը ՀայաստանումԳինիԲնական թիվԿրիշտիանու ՌոնալդուԱրագածԽաչակրաց արշավանքներՀրաբուխԱլբերտ ԱյնշտայնՀռոմի թագավորության պատմությունՀայաստանի բուհերի ցանկՄիզուղիների ինֆեկցիաներՏիգրան ՄեծԱռիթմիաԷլիզաբեթ Վիժե լը ԲրոնԱշխարհի բնակչությունԼոգիստիկաԶինվորական կոչումներԱղիների բորբոքային հիվանդությունԴավիթ ԲեկՀովհաննես ԱյվազովսկիԹռչուններՄելանոմաՀայկական ֆիլմերի ցանկԱրցախյան շարժումԹրոմբոցիտՎահան Բիչախչյան (ֆուտբոլիստ)Լևոն ՇանթՇիրակի մարզԳոշավանքՀայոց պատմությունԼեհաստանԱրշակունիների թագավորությունՋուրՖուտբոլի աշխարհի առաջնությունՀայաստանի բուսական աշխարհՀռոմեական կայսրությունԸնկուզենիՇվեյցարիաՂազարոս ԱղայանՎահագնԵրկաթԱրա ՀարությունյանՄինետԿոմիտասՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Ռուբեն ՄաթևոսյանՄիզոպրոստոլԱրգանդի վզիկի քաղցկեղԱվստրալիայի ճարտարապետությունՀայաստանի Կարմիր գիրքԹեհրանի կոնֆերանսԱնուշեհ ԱնսարիԿաթվածՀայաստանի զինված ուժեր🡆 More