Կարպետ: գորգի տեսակ

Կարպետ, ձունձ, գործվածք, գործում են հիմնականում բրդե, շատ դեպքերում՝ մազե, բամբակե, երբեմն՝ մետաքսե, վուշե, ոսկե թելերով կամ դրանց խառնուրդներով։ Ցրտից պաշտպանվելու և դեկորատիվ նպատակներով փռում են հատակին, թախտին, աստիճաններին ու միջանցքներում, կախում պատից, գործածում իբրև վարագույր, վրանի, ձիու թամբի ծածկոց։ Կարպետի գործվածքից պատրաստում են խուրջիններ, անկողնակալներ, պարկեր և այլն։ Կարպետ հնում գործածել են նաև տոնական օրերին պատշգամբը զարդարելու համար։

Կարպետ: գորգի տեսակ

Կարպետներ գործում են տորքի (հաստոց) վրա։ Հենքի ուղղահայաց ձգված միագույն թելերը ծածկվում են հորիզոնական ուղղությամբ գործող գունավոր միջնաթելերով, որոնցով և ստեղծվում են նախշերն ու ամբողջական հորինվածքը։

Հայաստանի տարածքում ապրող բնակչությանը կարպետը հայտնի է եղել դեռևս մ. թ. ա. II հազարամյակում (կապերտային գործվածքի պատառիկ է հայտնաբերվել Արթիկի բրոնզեդարյան դամբարաններից)։ Ուրարտուի Թեյշեբաինի (Կարմիր բլուր) բերդաքաղաքի պեղումների ժամանակ հայտնաբերվել են բրդաթելի կծիկներ և լաթի կտոր, որը մասնագետները, համեմատելով ժամանակակից կարպետների հետ, պարզել են, որ եղել է կապերտային գործվածք, իսկ Անի քաղաքի պեղումներով հայտնաբերվել են միջնադարյան կարպետի և կապերտային այլ գործվածքների պատառիկներ։

Կապերտագործության զարգացման համար Հայաստանում եղել են բոլոր նպաստավոր պայմաններն ու նյութերը (բուրդ, այծի մազ, բամբակ, մետաքս, բուսական, կենդանական, հանքային ներկեր և այլն)։ Միաժամանակ Հայաստանով են անցել Արևելքը Արևմուտքի հետ կապող միջազգային առևտրի խոշոր ճանապարհները, որը և նպաստել է կարպետներ գործելուն և արտահանելուն։

Հայ մատենագրության մեջ կարպետ բառը գործածվել է սկսած V դարից, իսկ X-XIII դարերում միջազգային առևտրի շնորհիվ տարածվել է Եվրոպայում (ֆրանս. carpette, անգլ. carpet) և գործածվել գորգ իմաստով։ Կարպետներ գործել են Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում։ Առանձնապես հարգի են եղել «Զիլե» կոչվող կարպետները (անվանումն ստացել են Սեբաստիայի կուսակալության համանուն քաղաքից) և օձակապերտները։ Հայաստանից արտագաղթած հայերի միջոցով կարպետների շատ զարդամոտիվներ, ամբողջական հորինվածքներ և կապերտագործության եղանակները տարածվել են նաև հայկական գաղթավայրերում (Լվով, Մոլդավիա, Ռումինիա, Լեհաստան և այլն), ուր մինչև XVIII դարը շարունակվել են հայկական կապերտագործության ավանդույթները։

Կապերտագործությունը, ինչպես Հայաստանում, այնպես Էլ Արևելքի շատ երկրներում, առավելապես տնային արհեստ է եղել, որով զբաղվում էին հիմնականում կանայք ու աղջիկները, երբեմն՝ նաև տղամարդիկ։ Կարպետ մեծ մասամբ պատրաստել և գործածել են միջին խավի բնակիչները, իսկ չքավորներն օգտագործել են պարզ նախշերով կամ առանց նախշերի կարպետներ։

Հայկական կարպետների մեջ, ըստ գործելու եղանակների, հայտնի են մեզարը, ջեջիմը, մատնաքաշ, երկու երեսանի մատնաքաշ, շուլալ, ուղիղ օղաճիտ փաթաթովի, թեք օղաճիտ փաթաթովի և ծոպերես կարպետները՝ յուրահատուկ նախշերով ու հորինվածքով։

Հայկական կարպետների զարդամոտիվները, լինելով բարդ ու բազմազան, հիմնականում արտահայտել և պատկերել են բնակչության տնտեսությունը (մանգաղ, հասկ և այլն), առասպելական կենդանիների ու երևույթների վերաբերյալ ժողովրդական պատկերացումները, կոնկրետ պատմաաշխարհագրական միջավայրի բնակչության գեղագիտական ճաշակը։ Աչքի են ընկնում հավատ և պաշտամունք (տոտեմական և այլն), արև, լուսին և այլ երկնային մարմիններ խորհրդանշող զարդամոտիվները, մարդկանց, կենդանիների ուրվագծային պատկերները, բուսական նախշերը (կենաց ծառ, վարդյակներ, ծաղիկներ և այլն), որոնցից շատերն ունեցել են մոգական (չար աչքից պահպանելու) իմաստ։

Հայկական կարպետների վրա վերարտադրվել են նույնիսկ հնագույն ժայռապատկերների նմանակումներ։ Կարպետներն ու կապերտային գործվածքից իրերն անցյալում եղել են նվիրատվության և նորահարսի օժիտի առարկաներ։

Տես նաև

Գրականություն

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 251 Կարպետ: գորգի տեսակ 

Tags:

ԲամբակենիԲուրդԽուրջինՄետաքսՎուշ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Տիգրան ՊետրոսյանՔրիստոնեությունԻտալիաՍեռական բազմացումԱուտիզմՀիսուսՀայկական ատոմային էլեկտրակայանՍատուրն (մոլորակ)Գարեգին ՆժդեհՀայաստանի կենտրոնական բանկՀայկական դրամՀայաստանի թռչունների ցանկՕվկիանիաԱվշային հանգույցների բորբոքումԿոմիտասՍուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի (Զովունի)Քարային շինանյութերԿանաչ դաշտը (պատմվածք)ԽոնարհումԳուրգեն ՄահարիԱնդրանիկ ՕզանյանԱլեքսանդր ԹամանյանԲիբլիական (պոեմ)Հայերենի այբուբենՀավասարասրուն սեղանԻսրայելա-իրանյան հարաբերություններՆախադաշտանային համախտանիշՆյութափոխանակությունԱլպիական մանուշակ (պատմվածք)ԱրմավիրԿառլես ՊուչդեմոնՓավստոս ԲուզանդՀայերենի կետադրությունՍահմիԲույսերՎահագնՔրմուհինԿանոնավոր եռանկյունԵրաժշտական գործիքներՀանգՖրեզնո (Կալիֆոռնիա)ՀովազներՀայաստանի բուհերի ցանկՊյութագորասի թեորեմԴիլիջանՎերաբերական (խոսքի մաս)ԲանաստեղծությունԵրուսաղեմՏնտեսական աճՄհեր ՄկրտչյանԹբիլիսիԲաթումի պայմանագիրԷլեկտրական հոսանքՓոշոտումԹրաֆիքինգՎարկՆիդերլանդներԲեզոարյան այծՋոն Մեյնարդ ՔեյնսԱրյան ճնշումՈրովայնային ցավՈւրան (մոլորակ)Ծաղկեվանք (Արա լեռ)Որոտանի կիրճԿարմիր կիրակիՀարցական և հարաբերական դերանուններՌուսաստանՖիդայական շարժումԱրմեն Տիգրանյան (երգահան)Չարլի ՉապլինԻբուպրոֆենՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկՍիամանթոՄակդիրՆոր ԶելանդիաԱրտադրյալՀաղորդակցային գործընթացԳորշ արջ🡆 More