Նայանտարա

Նայանտարա (անգլ.՝ Nayanthara ), ծնված Դիանա Մարիամ Կուրիյան (անգլ.՝ Diana Mariam Kuriyan ); ծնվ.

Նոյեմբերի 18, 1984, Բանգալոր, Կարնատակա, Հնդկաստան ), հնդիկ դերասանուհի և մոդել, ով նկարահանվում է հիմնականում թամիլերեն, մալայալամ և թելուգու ֆիլմերում։ Առավել բարձր վարձատրվող հնդիկ դերասանուհիներից է և միակը Հարավային Հնդկաստանի դերասանուհիներից, ում անունը հայտնվել է Forbes India ամսագրի 2018 թվականի "Celebrity 100" ցանկում։ Երկու տասնամյակից ավելի ձգվող իր դերասանական կարիերայի ընթացքում Նայանտարան դերակատարումներով հանդես է եկել շուրջ 80 ֆիլմերում, արժանացել բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ հինգ Filmfare Awards South մրցանակի։ Նրան շնորհվել է Հնդկական կինոյի գերաստղ պատվանունը։

Նայանտարա
Նայանտարա
Ծննդյան թիվ՝նոյեմբերի 18, 1984(1984-11-18) (39 տարեկան)
Ծննդավայր՝Բանդալոր, Հնդկաստան
Քաղաքացիություն՝Նայանտարա Հնդկաստան
Մասնագիտություն՝դերասանուհի
Պարգևներ՝
IMDb։ID 1521381

Կենսագրություն

Նայանտարայի ծննդյան անուն-ազգանունը Դիանա Մարիամ Կուրիյան է։ Նա ծնվել է 1984 թվականի նոյեմբերի 18-ին Բանգալոր նահանգի Կառնատակա քաղաքում, սիրիացի քրիստոնյաների ընտանիքում։ Նրա ավագ եղբայրը՝ Լեոն, ապրում է Արաբական Միացյալ Էմիրություններուի Դուբայ քաղաքում։ Քանի որ հայրը երկար տարիներ ծառայել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի տարբեր ստորաբաժանումներում, նրանց ընտանիքը հաճախ է փոխել բնակության վայրը, իսկ Նայանտարան էլ՝ իր դպրոցը։ Նա սովորել է Գուջարաթի Ջամնագար քաղաքում, Դելիում,, Թիրուվալլայում, Բալիքամադոնի իգական ավագ դպրոցում, Թիրումուլապուրամում; Հաճախել է նաև Թիրուվալլայի Մարթոմա քոլեջը, որն ավարտել է՝ ստանալով անգլիական գրականության մասնագետի որակավորում՝ բակալավրի աստիճանով։

Քոլեջում սովորելիս զբաղվել է մոդելավորմամբ, և մոդելային գործակալություններից մեկում նրան նկատել է կինոռեժիսոր Սատիան Անտիկադոմը և առաջարկել է նկարահանվել Manassinakkare ֆիլմում։ 2005 թվականին նա կատարել է իր դեբյուտը թամիլերեն կինոյում՝ «Այյա» ֆիլմով, որը կոմերցիոն հաջողություն է ունեցել։

2010 թվականը Նայանտարայի համար հաջող տարի էր. նրա ծանրակշիռ ու տպավորիչ մասնակցությամբ թելուգու լեզվով նկարահանված «Բախում» / Adhurs և Simha[en] ֆիլմերը և թամիլերենով նկարահանված «Խելացնոր սիրահարը» / Boss Engira Bhaskaran հիթ դարձան կինովարձույթում Նույն թվականին թողարկված Bodyguard[en]-ը և Super[en] կոմերցիոն լավ արդյունքներ բերեցին Բացի այդ, նա այդ տարի առաջադրվեց Filmfare Awards South մրցանակի՝ որպես երեք լեզուներով նկարահանվող լավագույն դերասանուհի։ Նույն թվականին էկրան բարձրացավ Elektra[en]-ն, որը նույնպես կոմերցիոն հաջողություն ունեցավ և արժանացավ քննադատների դրական արձագանքին։

2012 թվականին նա նկարահանվեց «Մեծն ուսուցիչը» / Krishnam Vande Jagadgurum -ում ՝ մարմնավորելով ապօրինի հանքարդյունաբերության մասին ֆիլմի վրա աշխատող լրագրողի դերը և կրկին իր ձայնը փոխանցելով կերպարին։ Այս ֆիլմը նույնպես կոմերցիոն հաջողություն ունեցավ։

2016 թվականին դերասանուհին մարմնավորեց բռնաբարության զոհ դարձած կնոջ կերպարը Puthiya Niyamam[en] ֆիլմում՝ որպես խաղընկերակից ունենալով անվանի դերասան Մամմուտիին։ Նրա մասնակցությամբ թողարկվեցին նաև «Հարձակում սիրո վրա» / Iru Mugan, Kaashmora[en] ֆիլմերը, որոնք կոմերցիոն հաջողություն ունեցան։ 2017 թվականին նա նկարահանվեց «Թշնամու հետքը» / Dora (2017 film)}} սարսափ-ֆիլմում։ Նա համաձայնել է խաղալ կանացի գլխավոր դերը Sye Raa Narasimha Reddy[en] երկլեզու ֆիլմում, որը կլինի նրա դեբյուտը Բոլիվուդում և առաջին ֆիլմը Չիրանջևիի խաղընկերակցությամբ

Անձնական կյանք

Նայանտարան ի սկզբանե կրոնով քրիստոնյա էր, բայց 2011 թվականի օգոստոսի 7-ին Չենայի Արյա Սամաջ տաճարում ընդունեց հինդուիզմը։ Արարողությունից հետո նա ստացավ հինդուիզմ ընդունելու վկայական և կեղծանունը դարձրեց իր պաշտոնական անունը։

Նա մտերմիկ հանդիպումներ է ունեցել դերասան և երգիչ Սիլամբարասանի հետ։ Այնուհետև հարաբերությունների մեջ էր դերասան և ռեժիսոր Պրաբհուդևայի հետ, ինչը ստիպեց վերջինիս կնոջը միջնորդություն ներկայացնել դատարան՝ ամուսնուն ընտանիք վերադարձնելու համար։ 2012 թվականին Նայանտարան հայտարարեց նրա հետ իր հարաբերությունների ավարտի մասին։ Դերասանուհին դրանից հետո հանդիպում էր ռեժիսոր Վիգնեշ Շիվանի / Vignesh Shivan հետ։

Ֆիլմագրություն

  • Ֆիլմերը, որոնց լեզուն նշված չէ, նկարահանված են թամիլերենով։
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2003 ֆ Manassinakkare - մլ Գաուրի
2004 ֆ Vismayathumbathu - մլ Ռիտա Մեթյուս
2004 ֆ Natturajavu - մլ Քեթրին
2005 ֆ Այյա Սելվի
2005 ֆ Խորհրդավոր հյուրը Chandramukhi Դուրգա
2005 ֆ Thaskara Veeran - մլ Թհանկամանի
2005 ֆ Rappakal - մլ Գաուրի
2005 ֆ Գերազանցելով ինքն իրեն Ghajini Չիտրա
2005 ֆ Օջախ Sivakasi կամեո՝ «Kodambakkam Area» երգը կատարելիս
2006 ֆ Kalvanin Kadhali Խարիտա
2006 ֆ E Ջոթի
2007 ֆ Յոգի Yogi - թել. Նանդինի
2007 ֆ Dubai Seenu - թել. Մադհումատի}}
2007 ֆ Շիվաջին՝ բոսս Sivaji կամեո՝ «Balleilakka» երգը կատարելիս
2007 ֆ Տուլասի Tulasi - թել. Վասունդարա Ռամ
2007 ֆ Փոխատեղում Billa Սաշա
2008 ֆ Անակնկալ հանդիպում Yaaradi Nee Mohini Քիրթի
2008 ֆ Լարելով վերջին ուժերը Satyam - թամ. / Salute - թել. Դիվիա
2008 ֆ Քանի դեռ սիրտը բաբախում է Aegan Մալիկա
2008 ֆ Kuselan - թամ. / Kathanayakudu - թել. Ինքն իր կերպարն է մարմնավորել։
2008 ֆ Twenty:20 - մալ. Դիանա և կամեո՝ «Hey Dil Deewana»а երգը կատարելիս
2009 ֆ Anjaneyulu - թել. Անջալի
2009 ֆ Հրաձիգը Villu Ջանվի
2009 ֆ Աադհավան Aadhavan Թարա
2010 ֆ Բախում Adhurs - թել. Չանդրակալա
2010 ֆ Bodyguard - մալ. Ամմու
2010 ֆ Simha - թել. Գայաթրի
2010 ֆ Խելացնոր սիրահարը Boss Engira Bhaskaran Չանդրիկա
2010 ֆ Elektra - մալ. Էլեկտրա Ալեքսանդեր
2010 ֆ Super - կան., թել. Ինդիրա
2011 ֆ Sri Rama Rajyam - թել. Սիտա
2012 ֆ Մեծն ուսուցիչը Krishnam Vande Jagadgurum - թել Դևիկա
2013 ֆ Ethir Neechal կամեո՝ «Local Boys» երգը կատարելիս
2013 ֆ Լովելասը Greeku Veerudu - թել Սանդհիա
2013 ֆ Նա և նէ Raja Rani Ռեջինա
2013 ֆ Սկիզբը Arrambam Մայա
2014 ֆ Քաթիրվելինայի սերը Idhu Kathirvelan Kadhal Պավիտրա
2014 ֆ Anaamika - թել. / Nee Enge En Anbe - թամ. Անամիկա
2015 ֆ Դու իսկապես իմ ընկերն ես Nannbenda Ռամիա
2015 ֆ Bhaskar the Rascal - մալ. Խիմա
2015 ֆ Մասս մականունով Մասիլամանին Massu Engira Masilamani Մանինի
2015 ֆ Միայնակը Thani Oruvan Մախիմա
2015 ֆ Maya Մայա Մեթյուս / Ափսարա
2015 ֆ Ես նաև բանդիտ եմ / Հանուն սիրած էակի Naanum Rowdy Dhaan Կադամբարի
2016 ֆ Puthiya Niyamam -մալ. Վասուկի Այեր
2016 ֆ Idhu Namma Aalu Մայլա
2016 ֆ Thirunaal Վիդյա
2016 ֆ Babu Bangaram - թել. Սայլաջա
2016 ֆ Հարձակում Սիրո վրա Iru Mugan Միրա
2016 ֆ Քաշմորա Kaashmora արքայադուստր Ռաթնա Մահադևի
2017 ֆ Թշնամու հետքը Dora Փավալակուդի
2017 ֆ Aramm Մադհիվադհանի
2017 ֆ Velaikkaran Mirunalini
2018 ֆ Imaikkaa Nodigal Անջալի
2018 ֆ Jai Simha Գաուրի
2018 ֆ Kolamaavu Kokila Կոկիլա
2019 ֆ Kolaiyuthir Kaalam
2019 ֆ Sye Raa Narasimha Reddy -թել. Սիդհամա
2019 ֆ Love Action Drama - մալ. Շոբհա

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Նայանտարա Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նայանտարա» հոդվածին։

Tags:

Նայանտարա ԿենսագրությունՆայանտարա Անձնական կյանքՆայանտարա ՖիլմագրությունՆայանտարա ԾանոթագրություններՆայանտարա Արտաքին հղումներՆայանտարա1984ԱնգլերենԲանգալորԹամիլերենԿառնատակաՀնդկաստանՆոյեմբերի 18Տելուգու (լեզու)

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Գլխուղեղի ուռուցքԽոնարհումՍերգեյ ՓարաջանովՁեռք, ոտք և բերան հիվանդությունԱստվածաշունչԽոսքի մասերՍմբատ Ա ՆահատակԱդրբեջանՈւիլյամ ՇեքսպիրՀապավումՄարդու իրավունքներԱմբերդ (ամրոց)ԵռանկյունՄիքայել ԱլիմյանՍպիրտԱրարատի մարզՄեր հայրենիքԱռիթմիաՀնձանԿիրանց (Տավուշի մարզ)ՍիրտՀովհաննես ԱյվազովսկիԿոորդինատային համակարգՍննդային ալերգիաՀայ Յեղափոխական ԴաշնակցությունԿարսՆյարդային համակարգՄարդու պապիլոմավիրուսՎերք Հայաստանի (վեպ)ՀարադրությունԿրիպտոարժույթՎարդավառԱրքիմեդեսԵրկաթԹաջ ՄահալԴպրությունԵվրոպական միությունԿաթնասուններՀովհաննավանքՍտեփանավանի դենդրոպարկԿաթնաղբյուր (Արագածոտնի մարզ)Սասնա ծռերում գործող անձանց անուններՓորլուծությունԽաչատուր ԱբովյանՄոսկվաSWOT վերլուծությունԱռաջին համաշխարհային պատերազմԱլբերտ ԱյնշտայնԽաչքարՄեծ ՀայքՏիգրան ՄանսուրյանԱրշակ ԲԶապել ԵսայանՎոլֆգանգ Ամադեուս ՄոցարտԷպիլեպսիաՎաղարշապատԷկոլոգիական գործոններՌոբերտ ՔոչարյանՄեղուներՏիգրան ՊետրոսյանՀաղարծնի վանքՎրաստանԳեղարքունիքի մարզՕրգազմԱլեքսանդր ՄակեդոնացիԲացատրական բառարանՋրհեղեղԵրիցուկԱղերՇիրակի մարզՄի խելագարի պատմություն (ֆիլմ)Հայկական ատոմային էլեկտրակայանԱնդրանիկ ՕզանյանՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունԳուսան ԱշոտԱրամ Աtgpa2Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան🡆 More