Նադեժդա Միխայլովա

Նադեժդա Միխայլովա (բուլղար․՝ Надежда Михайлова, լրիվ անունը՝ Նադեժդա Նիկոլովա Միխայլովա, երկրորդ ամուսնությունից հետո ազգանունը՝ Նեյսկի, օգոստոսի 9, 1962(1962-08-09), Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի քաղաքական և պետական գործիչ։ Բուլղարիայի արտաքին գործերի նախարար (1997-2001), Դեմոկրատական ուժերի միության նախագահ (2002, մարտ - 2005, հոկտեմբեր), Բուլղարիայի խորհրդարանի պատգամավոր (37-րդ, 38-րդ, 39-րդ և 40-րդ)։ 2009 թվականին եղել է Եվրոպական խորհրդարանի անդամ։

Նադեժդա Միխայլովա
Նադեժդա Միխայլովա
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական ուժերի միություն և Blue Coalition?
Կրթություն՝ Սոֆիայի համալսարան և Alphonse-de-Lamartine High School?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր օգոստոսի 9, 1962(1962-08-09) (61 տարեկան)
Ծննդավայր Սոֆիա, Բուլղարիա
Քաղաքացիություն Նադեժդա Միխայլովա Բուլղարիա
Ամուսին Svetlin Neynski? և Q107010807?
 
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ

Կենսագրություն

Նադեժդա Միխայլովան ծնվել է 1962 թվականի օգոստոսի 9-ին Սոֆիայում։ Սովորել է Սոֆիայի Իվան Դենկօղլուի անվան № 127 միջնակարգ դպրոցում։ Այնուհետև իսպաներեն է սովորել «Alphonse de Lamartine» 9-րդ ֆրանսիական դպրոցում։ 1985 թվականին ավարտել է Սոֆիայի համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Մինչև Բուլղարիայում ժողովրդավարական փոփոխությունների սկսվելը, աշխատել է իսպանական պոեզիայի և անգլերեն գրականության թարգմանիչ և անկախ լրագրող։ Ամուսնությունից հետո ամուսնու` Կամեն Միխայլովի հետ աշխատել է Եգիպտոսում, որտեղ ամուսինը եղել է «Տեխնոէքսպորտ» արտաքին առևտրային ընկերության տնօրենի տեղակալը։

Քաղաքական գործունեությունը սկսել է 1989 թվականին վերստեղծված Ռադիկալ դեմոկրատական կուսակցությունում, որն ընդգրկված էր Դեմոկրատական ուժերի միություն (ԴՈՒՄ) կոալիցիայի մեջ։ 1991 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ ղեկավարել է ԴՈՒՄ-ի մամուլի կենտրոնը, ընտրություններից հետո դարձել մամուլի կենտրոնի ղեկավար՝ ներկայացնելով Ֆիլիպ Դիմիտրովի կառավարությունը։ 1994 թվականին ընտրվել է Բուլղարիայի խորհրդարանի պատգամավոր։ 1995 թվականի ապրիլին դարձել է ԴՈՒՄ-ի նախագահի տեղակալ։ 1997 թվականին նորից ընտրվել է ազգային ժողովի պատգամավոր, աշխատել Արտաքին գործերի նախարարությունում՝ Իվան Կոստովի կառավարությունում (1997-2001)։ 1999-2006 թվականներին եղել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) փոխնախագահը և ԵԺԿ արտաքին հարաբերությունների կոմիտեի համանախագահը։

2001 թվականին Նադեժդա Միխայլովան նորից ընտրվում է Բուլղարիայի ազգային ժողովի պատգամավոր՝ դառնալով Միացյալ դեմոկրատական ուժերի (ՄԴՈՒ) խորհրդարանական խմբակցության նախագահ։ 2002 թվականի մարտի 11-ին ընտրվում է ՄԴՈՒ-ի նախագահ։ 2005 թվականին հերթական անգամ ընտրվում է Ազգային ժողովի պատգամավոր։

2004 թվականին Նադեժդա Միխայլովան դառնում է Հարավարևելյան Եվրոպայի ժողովրդավարության և կայունության ինստիտուտի նախագահը։ 2006 թվականից Միխայլովան համարվում է Ժողովրդավարական կոալիցիայի Միջազգային խորհրդատվական խորհրդի անդամ և Հարավային համագործակցության խորհրդին կից Հարավային Սուդանի կլոր սեղանի Խորհրդատվական խմբի անդամ։

2007 թվականից համարվում է Բուլղարիայի փոքր և միջին ձեռնարկությունների միության նախագահը։ Նույն տարում ընտրվում է Եվրոպական ժողովրդական կուսակցության փոքր և միջին ձեռնարկությունների փոխնախագահ։

2009-2014 թվականներին եղել է Եվրախորհրդի պատգամավոր։ 2015 թվականի կեսերից համարվում է Բուլղարիայի դեսպանը Թուրքիայում։

Պարգևներ

Նադեժդա Միխայլովայի պարգևների թվում են Պատվո լեգիոնի շքանշանը (երկկողմանի հարաբերությունների և համաեվրոպական գործերի զարգացման հարցերում ավանդի համար), ինչպես նաև այլ եվրոպական երկրների պարգևներ։

Ընտանիք

1983 թվականին Նադեժդան ամուսնացել է Կամեն Միխայլովի հետ, նրանք ունեն երկու աղջիկ՝ Նինան և Վիոլետան։ 2006 թվականին Նադեժդան և Կամենը ամուսնալուծվել են։

Երկրորդ անգամ ամուսնացել է 2009 թվականի հոկտեմբերի 3-ին, Եվրախորհրդարանի պատգամավոր և բիզնեսսմեն Սվետլին Նեյսկու հետ։ Ամուսնությունը կայացել է Մադրիդում՝ Բուլղարիայի դեսպանատանը։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Նադեժդա Միխայլովա ԿենսագրությունՆադեժդա Միխայլովա ՊարգևներՆադեժդա Միխայլովա ԸնտանիքՆադեժդա Միխայլովա ԾանոթագրություններՆադեժդա Միխայլովա Արտաքին հղումներՆադեժդա Միխայլովա1962200220052009ԲուլղարացիներԲուլղարերենԲուլղարիաԲուլղարիայի խորհրդարանՍոֆիաՕգոստոսի 9

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՎանաձորՍևրի պայմանագիրԵրևանի պատմությունՖուտՔառակուսի մետրՀավասարասրուն սեղանՄարո ՄարգարյանԻնֆեկցիոն մոնոնուկլեոզՎիտամին D-ի անբավարարությունԸնկալումԵվրատեսիլ 2023 երգի մրցույթԵրիկամաքարային հիվանդությունՉակերտներՎարդանանք (պատմավեպ)ՆշիկաբորբՄեծ ՀայքԴժոխք (Աստվածային կատակերգություն)ՊեպոՑրված սկլերոզՀորոսկոպՓարիզՖիդայական շարժումԲանակում (հեռուստասերիալ)ՊրոլակտինՋոնաթան ՍվիֆթԳաստրիտԿրծքագեղձի քաղցկեղՍանկյուլոտներԲրոնխաբորբՌուսերենԱշխարհի երկրներն ըստ տարածքիԱսպիրինԱրմեն ՄելիքբեկյանՁեռնաշարժությունՀաշվապահական հաշվառումԲառարանԵրազԵրկաթ պակասորդային սակավարյունությունԽոշոր շահումՀայկական ճարտարապետությունՀելլենիստական մշակույթՀռոմեական կայսրությունՖինանսական իրավունքԴերբայական դարձվածՍինգապուրԳեղարդՀաճախասրտությունԿողմնային ամիոտրոֆիկ սկլերոզԱրա ՀարությունյանԲագրատունիներՀայաստանի կենդանական աշխարհՄետրոպոլիտԲնական թիվՄովսես ԽորենացիԱրջերՀավերժության հայկական նշանԿիլիկիայի Հայկական Թագավորության առաջնորդների ցանկՀարավային ԱմերիկաԴեղանյութերՌուսական կայսրությունՀայկ նահապետՄիքայել ՆալբանդյանԲյուրականի աստղադիտարանԳուրգեն ՄելքոնյանԳաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնԿաթնասուններԿալցիումԱնգլերենԹռչուններՀամախառն ներքին արդյունքԹութակներ (ընտանիք)Պարզ թիվԽաչատուր ԱբովյանՕլիմպիական խաղերՍպիտակի երկրաշարժԿոկորդաբորբՊաղեստինԳեղարդի վանք🡆 More