Մոհամմադ Ջավադ Զարիֆ: իրանցի քաղաքական գործիչ

Մոհամմադ Ջավադ Զարիֆ (պարս.՝ محمد جواد ظریف خوانساری, հունվարի 7, 1960(1960-01-07), Թեհրան, Իրան), իրանցի դիվանագետ, տեսաբան և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար։ 1990-ական թվականներից սկսած նա զբաղեցրել է մի շարք նշանակալի դիվանագիտական պաշտոններ։ Զարիֆը նաև Թեհրանի համալսարանի միջազգային իրավունքի դպրոցի պրոֆեսոր է, դասավանդում է դիվանագիտություն և միջազգային կազմակերպություններ։ Նա 2002 - 2007 թվականներին եղել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը։

Մոհամմադ Ջավադ Զարիֆ
Մոհամմադ Ջավադ Զարիֆ: Կենսագրություն, Կրթություն, Գործունեություն
 
Կրթություն՝ Նահանգի համալսարան Սան Ֆրանցիսկոյում, Josef Korbel School of International Studies?, Drew School? և Alavi Madrasa?
Գիտական աստիճան՝ փիլիսոփայական գիտությունների դոկտոր
Մասնագիտություն՝ career diplomat և ակադեմիկոս
Դավանանք շիա իսլամ
Ծննդյան օր հունվարի 7, 1960(1960-01-07) (64 տարեկան)
Ծննդավայր Թեհրան, Իրան
Քաղաքացիություն Մոհամմադ Ջավադ Զարիֆ: Կենսագրություն, Կրթություն, Գործունեություն Իրան
Ամուսին Maryam Imanieh?
Զավակներ Mahsa Zarif? և Mehdi Zarif?
 
Կայք՝ mfa.gov.ir/index.aspx?fkeyid=&siteid=1&pageid=2162
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում ղեկավարել է նաև իրանական կողմի բանակցությունները 5+1 խմբի երկրների հետ, որը կազմակերպել էր միջազգային համագործակցության կազմակերպությունը 2015 թվականի հուլիսի 14-ին, որն ավարտվեց 2016 թվականի հունվարի 16-ին Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացմամբ։

Կենսագրություն

Զարիֆը ծնվել է 1960 թվականի հունվարի 7-ին Թեհրանում։ Նրա հայրը եղել է Սպահանի ամենահայտնի ձեռնարկատերերից մեկը, իսկ մայրը՝ Թեհրանի ամենահայտնի գործարարներից մեկի աղջիկը։ Զարիֆը եղել է ընտանիքի միակ երեխան։ Ծնողները նրան արգելել են դիտել հեռուստացույց, լսել ռադիո և կարդալ մամուլը։

Կրթություն

1976 թվականին Զարիֆն ավարտել է «Ալավի» հոգևոր դպրոցը, որտեղ ծանոթացել է Ալի Շարիաթիի և Մահմուդ Տալեգանիի ուսմունքներին։

17 տարեկանում միջազգային ուսանողական վիզայով մեկնել է ԱՄՆ, որտեղ ընդունվել է Սան Ֆրանցիսկոյի Դրյու մասնավոր քոլեջը։ Քոլեջն ավարտելուց հետո ընդունվել է Սան Ֆրանցիսկոյում Կալիֆորնիա նահանգի համալսարանը՝ 1981 թվականին ստանալով հումանիտար գիտությունների բակալավրի աստիճան, իսկ 1982 թվականին՝ միջազգային հարաբերությունների մագիստրոսի կոչում։

1984 թվականին ավարտել է Կոլորադայում Դենվերի համալսարանի միջազգային հարաբերությունների դպրոցը՝ ստանալով միջազգային հարաբերությունների երկրորդ մագիտստրոսական կոչումը, իսկ 1988 թվականին՝ միջազգային իրավունքի և քաղաքագիտության ոլորտում փիլիսոփայական գիտությունների դոկտորի կոչում։ Դենվերի համալսարանում 1988 թվականին տպագրված «Ինքնապաշտպանությունը միջազգային իրավունքում և քաղաքականությունում» (Self-defense in International Law and Policy) գրքի հեղինակն է։

Գործունեություն

Մինչև 1989 թվականը եղել է Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Ակբար Վելայատիի առաջին օգնականը։ 1989 - 1992 թվականներին եղել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչի տեղակալը։ 1992 - 2002 թվականներին զբաղեցրել է միջազգային հարաբերությունների և իրավունքի հարցերով Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը։ 1993 թվականին գլխավորել է Իրաքում Իրանի պատվիրակությունը, որը բանակցություններ էր վարում Իրան-իրաքյան պատերազմից հետո առաջացած վիճելի հարցերի կարգավորման վերաբերյալ։ Միաժամանակ եղել է Թեհրանի համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր։

2002 թվականի օգոստոսի 5-ից մինչև 2007 թվականի հուլիսի 6-ը եղել է ՄԱԿ-ում Իրանի Իսլամական հանրապետության մշտական ներկայացուցիչը։

2007 թվականից դասախոսում է Թեհրանի համալսարանի միջազգային հարաբերությունների դպրոցում։ 2013 թվականի օգոստոսի 15-ից զբաղեցնում է Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը։

Ծանոթագրություններ

Մոհամմադ Ջավադ Զարիֆ: Կենսագրություն, Կրթություն, Գործունեություն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոհամմադ Ջավադ Զարիֆ» հոդվածին։

Tags:

Մոհամմադ Ջավադ Զարիֆ ԿենսագրությունՄոհամմադ Ջավադ Զարիֆ ԿրթությունՄոհամմադ Ջավադ Զարիֆ ԳործունեությունՄոհամմադ Ջավադ Զարիֆ ԾանոթագրություններՄոհամմադ Ջավադ Զարիֆ196020022007ԴիվանագետԹեհրանԹեհրանի համալսարանԻրանՀունվարի 7ՄԱԿՊարսկերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Մխիթարյան միաբանությունԱյրվածքՀայկական պետականությունների ղեկավարների ցանկՍայաթ-ՆովաԱնտառՀաղարծնի վանքՍմբատ Ա ՆահատակԷրեբունի ամրոցՎարդգես ՍուրենյանցՖեռնան ՄագելանՀավասարասրուն սեղանՄայրցամաքԻսպանիաԵռանկյան մակերեսՀամբարձում (տոն)Տիգրան ՄեծԲնության պահպանությունԱշխարհի մայրաքաղաքների ցանկՀրամայական եղանակՀրանտ ՄաթևոսյանԱղբյուր ՍերոբԳևորգ ՄկրտչյանԱրշակ ԲԵրաժշտական գործիքներԲուրգ (երկրաչափություն)ՇաղկապենաբորբԷջմիածնի Մայր ՏաճարՄեծի Տանն Կիլիկիո ԿաթողիկոսությունԿարմիր գլխարկԼուսինՕրալ սեքսԵլակԿարլ Ֆրիդրիխ Հիերոնիմուս ֆոն ՄյունխհաուզենԼյարդԴերբայական դարձվածի շարադասությունն ու կետադրությունըՈւղիղ խնդիրՄարդ բանականՌոբերտ ՔոչարյանԲագրատ ԳալստանյանԱրևշատ Ավագյան (բանաստեղծ, նկարիչ)ՀետգրությունՄայրիկ (ֆիլմ)Վարդանանք (պատմավեպ)Ձեռք, ոտք և բերան հիվանդությունՄուշեղ ԳալշոյանՏիգրան ՄանսուրյանՆիդերլանդներՔրոմոսոմԻրավունքԿոնՀին աստվածներ (դրամա)Երկիր ՆաիրիԵրվանդ ՔոչարՔաղցկեղՄարի ԱնտուանետԽոր ՎիրապԳենետիկ հիվանդություններՍիամանթոՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունԱրջերՀովհաննես ԲաղրամյանԼոբիԼիմֆոմաՀայկական մանրանկարչությունԱրաբական Միացյալ ԷմիրություններԱրցախի ՀանրապետությունՄիքայել ՆալբանդյանՍումգայիթի ջարդերԵրեխայի իրավունքներՌևմատոիդ արթրիտՀեշտոցԴպրությունԿոկորդաբորբՀայկական բանակ (1918-1920)Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան🡆 More