Մկրտիչ Սանասարյան: հայ մեծահարուստ, բարերար

Մկրտիչ Սարգսի Սանասարյան (ապրիլի 10, 1818(1818-04-10), Թիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 19, 1889(1889-05-19), Փարիզ), հայ մեծահարուստ, բարերար։

      Վիքիպեդիայում կան հոդվածներ Սանասարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մկրտիչ Սանասարյան
Դիմանկար
Ծնվել էապրիլի 10, 1818(1818-04-10)
ԾննդավայրԹիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիսի 19, 1889(1889-05-19) (71 տարեկան)
Մահվան վայրՓարիզ
ԳերեզմանԹիֆլիս
ԿրթությունՆերսիսյան դպրոց

Կենսագրություն

Մկրտիչ Սանասարյանի պապը եղել է մեծահարուստ ազնվական Գևորգ Արծրունին, ով 1813 թվականին Վանից տեղափոխվել է Թիֆլիս։ Գևորգը ունեցել է երկու զավակ՝ Մարիամը, ով Մկրտիչ Սանասարյանի մայրն է, ու Երեմիա, ով հայրն է մեծ հրապարակախոս Գրիգոր Արծրունու։

Սովորել է Ներսիսյան դպրոցում, որի հիմնադիրներից է եղել իր պապը։ 1835-1845 թվականներին ծառայել է ռուսական բանակում՝մասնակցել ռուս-թուրքական, ռուս-պարսկական պատերազմներին` արժանանլով Սբ.Գևորգի շքանշանին։ 1849 թվականից աշխատել է Պետերբուրգի "Կովկաս և Մերկուրիոս" շոգենավային ընկերությունում, 1864 թվականին ընտրվել ընկերության տնօրենների խորհրդի անդամ։ Կովկասի և Պարսկաստանի միջև Վոլգա գետով և Կասպից ծովով կազմակերպել է շոգենավային հաղորդակցություն։

Սանասարյանը տաղանդավոր տնտեսագետ էր, ընկերությանը մատուցած ազնիվ և բանիմաց ծառայության համար վարչական խորհուրդը իր նավերից մեկն անվանեց "Նիկիտա Սանասարով"։ Իսկ Պարսից շահը ռուս-պարսկական առևտրական բարգավաճման համար նրան շնորհեց "Շիր ի Խուրշիդ"՝ Արև և Առյուծ բարձրագույն շքանշանին։ Մեծահարուստ հայի համար ճակատագրական դեր ունեցավ Կարապետ Եզյանի հետ հանդիպումը։ Հանդիպման շնորհիվ է,որ Մկրտիչ Սանասարյանը ուշադրություն սկսեց դարձնել անմիջականորեն իր ազգին վերաբերվող խնդիրների վրա։ Սանասարյանը սկսում է օժանդակել Կովկասի հայ ուսանողներին` կրթաթոշակ տրամադրելով, ոմանց էլ կրթությունը շարունակելու համար արտասահման ուղարկելով։ Վանում տեղի "Սանդախտյան ընկերության" հետ հիմնում է բարձրակարգ իգական վարժարան։ Ի պատիվ սրա՝ վարժարանը Սանասարյանի մոր անունով կոչվում է Սանդխտյան Մարիամյան վարժարան։ Հիմնադրած վարժարաններից հատկապես առանձնանում է Կարինի՝ Էրզրումի Սանասարյան վարժարանը, որը հիմնադրվեց նրա միջոցներով և Կարապետ Եզյանի ջանքերով։ Մկրտիչ Սանասարյանը վախճանվել է 1890 թվականին անզավակ` իր ողջ հարստությունը կտակելով Հայոց դպրոցներին, իսկ Սանասարյան վարժարանին՝ նաև իր մատենադարանը, ալբոմները, նկարների հավաքածուն, տպագրական պարագաները։ Նա մեռավ անզավակ՝ Սանասարյան դպրոցի 840 սաներին համարելով իր զավակները։ Թաղվել է Թիֆլիսի հայոց Մայր եկեղեցու բակում։

Բարեգործություն

Սանասարյանի տրամադրած միջոցներով 1881 թ. բացվել է Կարինի Սանասարյան վարժարանը, վերաշինվել Վանի Սանդխտյան վարժարանը (մոր անունով կոչվել է Մարիամյան)։ Դպրոցին կից բացվեց իգական վարժարան։ Դպրոցներ բացեց Վանի գավառի Խառակոնիս,Նուխիի գավառի Նիժ և Վարդաշեն գյուղերում։ Նյութապես աջակցել է Գևորգյան ճեմարանին, բարեգործական տարբեր կազմակերպությունների, մշակութային հաստատությունների։

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 175 Մկրտիչ Սանասարյան: հայ մեծահարուստ, բարերար 

Tags:

18181889Ապրիլի 10ԹբիլիսիՄայիսի 19Ռուսական կայսրությունՎրացական նահանգՓարիզ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԱրմավիրԱրցախի ՀանրապետությունԱզոտԱրեգակնային համակարգԱնանիա ՇիրակացիԴավիթ ՄուրադյանԱլերգիաԿառլես ՊուչդեմոնՎերք Հայաստանի (վեպ)ՇվեյցարիաՀրամայական եղանակՄարս (մոլորակ)Հայկական պետականությունների ղեկավարների ցանկՔրիստոնեությունՄաշկի սնկային հիվանդություններՄաշկ (մարդ)ԲանաստեղծությունՀայաստանի Հանրապետության նախագահՕքեյՀակոբ ԿոջոյանԲջիջԱմոքսիցիլին/կլավուլանաթթուՈրոշիչՄաշկային հիվանդություններԿապույտ հազՆևրոզներՀատկացուցիչՁգողականությունՓողՀեշտոցի սնկային վարակՑրված սկլերոզԹռչնագիրԽատուտիկ սովորականՀայ ֆիդայիներԺամՍելեկցիաԱմերիկայի Միացյալ ՆահանգներԹիթեռներՔաոս (վեպ)Աղմուկ ականջներումՍասնա ծռերում գործող անձանց անուններԿենսաբանական դասակարգումՄակդիրSWOT վերլուծությունՍինգապուրԴեղաբույսերԵրկկենցաղներՋորջ ԲայրոնՀարցական նշանՍյունիքի մարզԳագիկ ԲԻրանԲառարանՍննդային շղթաԳուսան ԱշոտԴիզայնԵրևանի պետական համալսարանԹթվածինՄոնա ԼիզաՎազգեն Ա Բուխարեստցիtgpa2ՓորլուծությունԹմրամիջոցՀայկ և ԲելՄեղրԹորոս ՌոսլինԴանիել ՎարուժանՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունՈրդան կարմիրՌուսական կայսրությունՀայրենական մեծ պատերազմՎիտամին CԱլեքսանդր ՍպենդիարյանՄարտիրոս ՍարյանՍևանի իշխան🡆 More