Միխայիլ Դմիտրիևիչ Սոկոլով (ռուս.՝ Михаил Дмитриевич Соколов, հունվարի 11 (24), 1904, Կրասնի Սուլին, Չերկասկի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - հունվար 1992, Դոնի Ռոստով, Ռուսաստան), ռուս խորհրդային գրող և ճարտարագետ։ Երկրորդ աստիճանի Ստալինյան մրցանակի դափնեկիր (1951)։ ԽՄԿԿ անդամ 1921 թվականից։
Միխայիլ Սոկոլով | |
---|---|
Ծնվել է | հունվարի 11 (24), 1904 |
Ծննդավայր | Կրասնի Սուլին, Չերկասկի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հունվար 1992 |
Վախճանի վայր | Դոնի Ռոստով, Ռուսաստան |
Մասնագիտություն | գրող և արձակագիր |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Ժանրեր | վեպ և վիպակ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ |
Մ. Դ. Սոկոլովը ծնվել է 1904 թվականի հունվարի 11-ին Սուլին քաղաքում (այժմ՝ Ռոստովի մարզի Կրասնի Սուլին քաղաք), բանվորի ընտանիքում։ Մինչև 1920 թվականը սովորել է Կրասնի Սուլինի թիվ 1 դպրոցում (այժմ՝ թիվ 1 գիմնազիա)։ 1920-1921 թվականներին աշխատել է որպես ընդօրինակող, գործավար, գրասենյակային ծառայող։ 1922 թվականին ավարտել է Յ. Մ. Սվերդլովի անվան կոմբուհը։ 1922-1928 թվականներին վարել է ղեկավար կուսակցական, խորհրդային և տնտեսական պաշտոններ։
1928-1931 թվականներին սովորել է Ռոստովի ճարտարագիտատնտեսագիտական ինստիտուտում։ 1931-1943 թվականներին ղեկավար պաշտոններ է վարել գործարաններում։ 1943-1945 թվականներին աշխատել է Ռոստիզդատի գլխավոր խմբագիր։ 1945-1946 թվականներին դարձյալ զբաղեցրել է ինժեներատնտեսական պաշտոններ։ 1957-1975 թվականներին՝ «Դոն» ամսագրի գլխավոր խմբագիր։ 1950 թվականից՝ ԽՍՀՄ գրողների միության Ռոստովի մասնաճյուղի պատասխանատու քարտուղար։
1992 թվականի հունվարին գրող Միխայիլ Դմիտրիևիչ Սոկոլովը հեռացել է կյանքից։
1996 թվականի մայիսին Վերբենսկի ավանում գտնվող թիվ 4 գրադարանային մասնաճյուղին, Կրասնի Սուլին քաղաքի վարչակազմի որոշմամբ, շնորհվել է Միխայիլ Դմիտրիևիչ Սոկոլովի անունը, թիվ 1 միջնակարգ դպրոցի (այժմ՝ թիվ 1 գիմնազիա) շենքի պատին, որտեղ սովորել է գրողը, 1997 թվականին նրա պատվին փակցվել է հուշատախտակ, որը տասնամյակներ անց կորսվել է, իսկ 2017 թվականի դեկտեմբերին վերականգնվել է և նույն թվականի դեկտեմբերի 22-ին փակցվել թիվ 1 գիմնազիայի շենքի ճակատին։
Գրական գործունեությամբ զբաղվել է 1935 թվականից։ Այդ ժամանակահատվածում հրատարակել է «Տափաստան», «Գարուն» վիպակները, «Կուսկազմակերպիչ Վորոժբիտովը», «Ռուս կին», «Ինժեներ Կոզլով» ակնարկները։
1949 թվականին «Խորհրդային գրող» և «Ռոստիզդատ» հրատարակչությունները հրատարակել են նրա «Կայծեր» վեպի 1-ին և 2-րդ գրքերը (3-4-րդ գրքերը լույս են տեսել 1967-1968 թվականներին)։ Վեպը պատմում է Ռուսաստանի հարավում հեղափոխական շարժման մասին։ Ավելի ուշ Մ. Դ. Սոկոլովը գրել է «Դաժան ամառ» վեպը 1914 թվականի իրադարձությունների մասին։
This article uses material from the Wikipedia Հայերեն article Միխայիլ Սոկոլով, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.