Մաալոտ Տարշիխա

Մաալոտ Տարշիխա (եբրայերեն՝ מַעֲלוֹת-תַּרְשִׁיחָא‎ — Maʻalot-Taršiḥa, արաբ․՝ معالوت ترشيحا‎‎ — Maʻālūt Taršīḥā), քաղաք Իսրայելում։ Հիմնադրվել է 1963 թվականին՝ միավորելով արաբական Տարշիխա գյուղը և հրեական Մաալոտ բնակավայրը։ Բնակչությունը՝ 23 550 մարդ (հուլիս 2023)։

Բնակավայր
Մաալոտ Տարշիխա
եբրայերեն՝ מַעֲלוֹת-תַּרְשִׁיחָא
Զինանշան
Մաալոտ Տարշիխա

Մաալոտ Տարշիխա
ԵրկիրԻսրայել Իսրայել
Հիմնադրված է1957 թ.
Մակերես6,83 կմ²
Բնակչություն23 550 մարդ (հուլիս 2023)
Ժամային գոտիUTC+2 և UTC+3:30
Հեռախոսային կոդ4
Պաշտոնական կայքmaltar.org.il
Մաալոտ Տարշիխա (Իսրայել)##
Մաալոտ Տարշիխա (Իսրայել)
Մաալոտ Տարշիխա

Աշխարհագրություն

Գտնվում է Արևմտյան Գալիլեայում, Կարմիելից 20 կմ հյուսիս, Նահարիայից 20 կմ արևելք, Հայֆայից 70 կմ հեռավորության վրա։

Քաղաքը գտնվում է Միջերկրական ծովի ափից 20 կիլոմետր հեռավորության վրա, լեռնոտ տարածքում, ծովի մակարդակից 600 մ բարձրության վրա։ Կլիման չոր և խոնավ է։ Քաղաքի մերձակայքում գտնվում է խաչակիրների Մոնֆոր հնագույն բերդը։

Պատմություն

Արաբական մուսուլմանա-քրիստոնեական Տարշիխա գյուղը երկար պատմություն ունի։ 12-13-րդ դարերում Տարշիխան հիշատակվել է նաև խաչակիրների կողմից։

Մաալոտը հրեական քաղաք էր, որը հիմնադրվել է 1957 թվականին, առաջին բնակիչները գաղթել էին Մարոկկոյից և Ռումինիայից։ Իսկ մի շարք հայրենադարձներ 1970-1980 թվականներից ակտիվորեն հաստատվել են ԽՍՀՄ հրեական ինքնավար շրջանից։

Բնակչություն

Ըստ Իսրայելի վիճակագրության կենտրոնական բյուրոյի, 2018 թվականի սկզբին բնակչությունը կազմել է 21 267 մարդ։

Տնտեսություն

Մաալոտ Տարշիխան ունի զարգացող քաղաքի կարգավիճակ և իր փոքր արդյունաբերական գոտին։ Քաղաքի բնակչությունը հիմնականում աշխատում է Նահարիայի, Կարմելի, Ակոյի և Հայֆայի արվարձաններում։ 1980 թվականին Միգդալ Տեֆեն արդյունաբերական գոտին կառուցվել է Մաալոտից 4 կմ հեռավորության վրա, որի մեծ մասը գիտելիքահեն արդյունաբերությունն է։

Կառավարում

1963 թվականից գործող ընդհանուր քաղաքապետարանը Մաալոտը և Տարշիխան դարձնում է մեկ վարչական սուբյեկտ (արաբ և հրեական բնակչության միջև խաղաղ հարաբերությունները բնորոշ են Արևմտյան Գալիլեայի բազմաթիվ բնակավայրերին)։ Քաղաքում գրեթե չկա արաբների և հրեաների խառը բնակավայր, Մաալոտը և Տարշիխան առանձնացված են միջքաղաքային մայրուղով։

Մշակույթ

Քաղաքը հայտնի է քանդակագործների ամենամյա փառատոնով, որն անցկացվում է քաղաքի ծայրամասում գտնվող արհեստական լճի մոտ։ Այս քանդակները զարդարում են քաղաքի կանաչապատ փողոցները։ Մաալոտը կոչվում է նաև Գալիլեական Շվեյցարիա՝ լեռնային լանդշաֆտի և մաքուր, լեռնային օդի պատճառով։

Քաղաքի հարևաններն են՝ Մեոն հրեական գյուղը, Մեիլա քրիստոնեական գյուղը, հրեական Կֆար Վրադիմ վիլլաների գյուղը։

Եղբայր քաղաքներ

Ծանոթագրություններ

Մաալոտ Տարշիխա Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաալոտ Տարշիխա» հոդվածին։

Tags:

Մաալոտ Տարշիխա ԱշխարհագրությունՄաալոտ Տարշիխա ՊատմությունՄաալոտ Տարշիխա ԲնակչությունՄաալոտ Տարշիխա ՏնտեսությունՄաալոտ Տարշիխա ԿառավարումՄաալոտ Տարշիխա ՄշակույթՄաալոտ Տարշիխա Եղբայր քաղաքներՄաալոտ Տարշիխա ԾանոթագրություններՄաալոտ Տարշիխա2023ԱրաբերենԵբրայերենԻսրայելՀուլիս

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Շրջակա միջավայրՀայրենական մեծ պատերազմՀետգրությունԵրիկամաքարային հիվանդությունԿիրանց (Տավուշի մարզ)Արցախի ՀանրապետությունԱլեքսանդր ՄակեդոնացիՆոր ՆախիջևանՄեծի Տանն Կիլիկիո ԿաթողիկոսությունՓիղԱլեն ՍիմոնյանՄիզուղիների ինֆեկցիաներՇվեդիաՎահագնՀամացանցԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնՀայաստանի Հանրապետության քաղաքացու օրՄայր Հայաստան հուշահամալիրՎինի ԹուխՔարԵվրոպաՄովսես ԽորենացիՎարդգես ՍուրենյանցԵրիկամՍևրի պայմանագիրԲարդ համադասական նախադասությունԵրազՎիքիպահեստՏիգրան ՊետրոսյանԵղջերուՄրջյուններՎլադիլեն ԲալյանՄեսրոպ ՄաշտոցԹմրամիջոցՎահան ՏերյանԷյֆելյան աշտարակՄեծ ՀայքՎինսենթ վան ԳոգԲրոնխաբորբԹվական անունՎեներա (մոլորակ)ԱրարատՄշակույթԳարեգին ԲՍինդրիկԳեղարդի վանքԱվտոմեքենաԽատուտիկ սովորականՎիքիպեդիաՀին աստվածներ (դրամա)Տերունական աղոթքՕվկիանիաԸղձական եղանակՄարսողությունՀարկադրական եղանակՖրանսիաԶանգվածի պահպանման օրենքԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունԿանաչ դաշտը (պատմվածք)Սեղան (երկրաչափություն)Ստեփան Զորյան (գրող)Վազգեն Ա ԲուխարեստցիԲարդիԻմպրեսիոնիզմՀայ գրերի գյուտՄովսես ԳորգիսյանԽատուտիկԱրևմտյան ՀայաստանԽոսքի մասերՈւիլյամ ՇեքսպիրՀունաստանՆշիկաբորբԲառարանԱրամ ԱԶատիկԱլեքսանդրապոլի պայմանագիրԴարձվածք🡆 More