Հյուսիսկովկասյան Լեզուներ

Հյուսիսկովկասյան ընտանիք, լեզուների ենթադրյալ ընտանիք՝ առաջադրված Ս.

Ա. Ստարոստնիի կողմից (1980-ականներին)։ Այս անվան տակ միավորվում են 2 լեզվաընտանիք՝ Աբխազա-ադըղեական և Դաղստանյան։ Այս միավորումը շատ լեզվաբաններ չեն ընդունում։ Առաջինի հետ Ստարոստնին միավորում է խատական լեզուն (սա չպետք է շփոթել խեթերենի հետ), իսկ երկրորդի հետ՝ Խուռիա-ուրարտական լեզուն։

Հյուսիսկովկասյան Լեզուներ
Հյուսիսկովկասյան լեզուներ
Հյուսիսկովկասյան Լեզուներ
Տեսակլեզվաընտանիք
ԵնթադասԿովկասի լեզուներ
IETFccn
ISO 639-5ccn

Այս ենթադրյալ լեզվաընտանիքին պատկանող լեզուները տարածված են Հյուսիսային Կովկասում, ինչպես նաև՝ Մերձավոր Արևելքի սփյուռքում։ Նրա մեջ մտնում են ավելի քան 40 կենդանի, 1 մեռած լեզու և 1 հին գրային լեզու։

Ստարոստինի հիպոթեզը

Բառապաշառային մակարդակում որոշ համընկնումներ վաղուց էին նկատվել, բայց միայն վերջերս հայտնվեցին այդ ամենը գիտականորեն հիմնավորելու առաջին փորձերը,մասնավորապես Ս. Ա. Ստարոստնիի կողմից։ Սակայն Ս. Ա. Ստարոստնին իր քննադատներն ունի, հատկապես՝ արտասահմանյան լեզվաբանության մեջ։

Ըստ ժամանակակից մակրոկոմպարատիվիստիկայի, որի հիմնադիրը Ստարոստնին է, Հյուսիսկովկասյան ընտանիքը մտնում է սինո֊կովկասյան մակրոընտանիքի մեջ։

Առաջ ենթադրվում էր, որ Հյուսիսկովկասյան ընտանիքը քարթվելական լեզուների հետ միասին կազմում է այսպես կոչված իբերո֊կովկասյան միավորումը, այնուամենայնիվ, այդ տեսակետը մերժվել է գրեթե բոլոր լեզվաբանների կողմից։

Վերոնշյալ լեզվաընտանիքների լեզվական մի շարք ընդհանրությունները այժմ բացատրվում են երկարատև շփումով, ինչն էլ հիմք է տալիս խոսելու կովկասյան լեզվական միավորման մասին։

Ս. Ա. Ստարոստնիի գլխավորած լեզվաբանների խումբը հետևյալ եզրահանգումներն արեց։

  • սինո-կովկասյան մակրոընտանիքի քայքայումը կատարվել է մ.թ.ա. 8-րդ հազարամյակում։
  • Հյուսիս֊կովկասյան ընտանիքի տրոհումը Աբխազա-ադըղեական և Դաղստանյան խմբերի, տեղի է ունեցել մ.թ.ա. 5-րդ կամ 6-րդ հազարամյակում։

Զգալի թվով լեզվաբանների և հնէաբանների կարծիքով (Սաֆրոնով, Չայլդ, Մոնգայթ, Բրեյ֊Թրամփ և այլք)՝ Հյուսիսկովկասյան լեզվաընտանիքը նշանակալի ազդեցություն է թողել հետևյալ հնէագիտական մշակույթների վրա (Ստառչևո֊Կռիշյան, Քյոռոշյան, Կարանովյան, խեցեգործական, երկաթագործական (Արևելյան Ավստրիա), Ալֆյոլդյան մշակույթ (Մառոշից Տիսի երկայնքով հասնում է մինչև Արևելյան Սլովակիա), Բյուկայի մշակույթ (բուկովոգորյան, Վերին Տիսի երկայնքով՝ Բյուկկ լեռան երկայնքով՝ Հյուսիսային Վենգրիայում և խեցեգործական, տրիպոլյան, բոյանյան, բուգո֊դնեստրովյան մշակույթներ։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Diakonov I.M., Starostin S.A. Hurro-Urartian as an Eastern Caucasian Languages. Münchener Studien zur Sprachwissenschaft, R. Kitzinger, München 1986.
  • Дьяконов И. М., Старостин С. А., Хуррито-урартские и восточнокавказские языки// Сб. «Древний Восток. Этнокультурные связи», стр. 164—208. Изд-во «Наука», Главная редакция восточной литературы, Москва, 1988.
  • Дьяконов И. М. Языки древней Передней Азии. М. 1963.
  • Дьяконов И. М. Алародии (Хурриты, урарты, кутии, чеченцы и дагестанцы) // Сб. Алародии: этногенетические исследования. Махачкала, 1995.
  • Старостин С. А., Николаев С. Л. Севернокавказские языки и их место среди других языковых семей Передней Азии//Сб. Лингвистическая реконструкция и древнейшая история Востока. «Наука», Главная редакция восточной литературы, Москва, 1984.

Արտաքին հղումներ

Tags:

Հյուսիսկովկասյան Լեզուներ Ստարոստինի հիպոթեզըՀյուսիսկովկասյան Լեզուներ ԾանոթագրություններՀյուսիսկովկասյան Լեզուներ ԳրականությունՀյուսիսկովկասյան Լեզուներ Արտաքին հղումներՀյուսիսկովկասյան ԼեզուներԱբխազա-ադըղեական լեզուներԴաղստանյան լեզուներԽուռիա-ուրարտական լեզուներ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Ծիրանի փողըՀոմանիշՇվեյցարիաՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարանՈւիլյամ ՇեքսպիրԱնանիա ՇիրակացիՓիղՔարային շինանյութերԲնության պահպանությունԳրիգոր ԶոհրապՀայկական անմոռուկ (խորհրդանիշ)Մեծի Տանն Կիլիկիո ԿաթողիկոսությունՊարսկաստանի արշավ (Առաջին համաշխարհային պատերազմ)Գարեգին ՆժդեհԵրվանդունիների թագավորությունՄարդու առնանդամԱրտույտների ագարակըԱռիթմիաԿաթնասուններՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)ՄոլորակԹռչուններԱրծիվներԷկզեմաՍուրբ ծնունդԱմերիկայի Միացյալ ՆահանգներՄրգաշատՔանդակագործությունԲարդ ստորադասական նախադասությունՀայաստանի Ազգային ժողովԱծխածինԵղնջացանՄիացյալ ԹագավորությունԳլխավոր էջԱռյուծԷկոհամակարգՎիտամին D-ի անբավարարությունԲութՓիլիսոփայությունՑրված սկլերոզՀայոց ցեղասպանությունՄիզուղիների ինֆեկցիաներԽաղաղ օվկիանոսԱրցախի ՀանրապետությունԱրևածաղիկԿաթնաղբյուր (Արագածոտնի մարզ)Կարմիր գլխարկՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներՔիշ (կղզի)ՄեղուներԹուրք-հայկական պատերազմ (1920)Ռուբեն ՍևակԿռունկներՈրոտանԿոմիտասՄեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրԴանիել ՎարուժանՄատենադարանՊյոտր ՉայկովսկիՄուշեղ ԳալշոյանԵնթակաՓողՀնձանՀարավաֆրիկյան ՀանրապետությունՎարդան ՄամիկոնյանՊտուղՊետությունՄԻԱՎՄողեսներՄայրիկ (ֆիլմ)ԱյրվածքԱմերիկայի հայտնագործումԳևորգ ԷմինՊոլ ՄորֆիՔարերի սիմֆոնիաՌևմատոիդ արթրիտԵզդիներ🡆 More