Հեռուստատեսային Գովազդ

Հեռուստատեսային գովազդ, գովազդ հեռուստատեսությամբ։

Ամերիկյան հեռուստագովազդ

Համարվում է գովազդի ամենազանգվածային (ամենադիտվող) և ամենաարդյունավետ տեսակը, սակայն դրանով իսկ ամենաթանկ տեսակն է գովազդատուի համար։ Բացի այդ պարզվել է, որ հեռուստագովազդը բարձրացնում է նաև նույն ապրանքի այլ տեսակների արդյունավետությունը, այսինքն՝ օրինակ գովազդի դիտումից հետո տպագիր մամուլում տեսած նույն տեսողական կերպարները ավելի մեծ տպավորություն են թողնում։

Իր ձևով հեռուստագովազդը կարող է լինել գովազդային հաղորդագրություն կամ տեսաֆիլմ (տեսահոլովակ)։

Հեռուստագովազդի թերություններից է դրա հակիրճությունը, որի պատճառով դրա շրջանակներում հնարավոր չէ ապրանքի մասին լիարժեք տեղեկություն հայտնել և հնարավոր չէ պատմել շատ ապրանքների մասին․ ի տարբերություն տպագիր գովազդի, որը մնում է թղթի վրա, հեռուստագովազդը, հայտնվելով էկրանին, այնուհետև անհետանում է։ Թերություններից մեկն է նաև դրա արժեքը։

Հեռուստագովազդի ամենազանգվածային տեսակը գովազդային հոլովակն է։ Գովազդային հոլովակները տարբերակվում են ըստ լայնածավալ (30 վայրկյան և ավել) և կարճ հոլովակներ (15-20 վայրկյան)։

Պատմություն

ԱՄՆ-ում առաջին պաշտոնական վճարովի հոլովակը ցուցադրվել է 1941 թվականի հուլիսի 1-ին Նյու Յորքի WNBT հեռուստատեսությամբ՝ Բրուքլին Դոջերս և Ֆիլադելֆիա Ֆիլիս բեյսբոլի խաղից առաջ։ Այնտեղ գովազդվում էր Bulova ձեռքի ժամացույց, որի արտադրող ընկերությունը, ըստ տարբեր աղբյուրների, վճարել է գովազդի համար 4-9 դոլար (2016 թվականի տվյալներով՝ 67-151 դոլար)։

Մեծ Բրիտանիայում առաջին հեռուստագովազդը ցուցադրվել է 1955 թվականին սեպտեմբերի 22-ին ITV հեռուստաընկերությամբ։ Գովազդվում էր Gibbs SR ատամի մածուկ։

Ճապոնիայում առաջին գովազդային հոլովակը ցուցադրվել է 1963 թվականի օգոստոսի 28-ին Տոկիոյի Nippon Television հեռուստաալիքով։

Տես նաև

Ծանոթագրություններ

Tags:

ԳովազդՀեռուստատեսություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայ ֆիդայիներԻսպանիաԱշոտ Բ ԵրկաթԿոռուպցիաԿիլիկիայի Հայկական Թագավորության առաջնորդների ցանկԱրշակ ԲՍնկերԷլիզաբեթ Վիժե լը ԲրոնԾիրանԹթուներՍպիտակ ձին (պատմվածք)ՈղնաշարՀաղորդակցային գործընթացՀայերենԹուրքիաՀայաստանի կենտրոնական բանկԵրիկամԴարձվածքՌոմանոս ՄելիքյանՄոնա ԼիզաԵրկրաշարժՎահան Բիչախչյան (ֆուտբոլիստ)Սեղան (երկրաչափություն)Քառօրյա պատերազմԱստիգմատիզմՇառլ ԱզնավուրԼեղապարկԳրիգոր ԶոհրապՀարցական նշանՆիկոլայ Ռիմսկի-ԿորսակովԹիթեռներՖինլանդիաԷդուարդ ՍպերցյանԽոր ՎիրապԱվագ շաբաթՇաղկապՀովհաննավանքՄոտիվացիաԹութքՄարդու խորիոնային գոնադոտրոպինՀայ Յեղափոխական ԴաշնակցությունՊետրոս ԴուրյանՋիմ ԹորոսյանՍևանա լիճԼեյկոցիտՎիտամին D-ի անբավարարությունՌուբեն ՄաթևոսյանԱտոմՄկաններԼիտրԳլխուղեղԱննետ ՄեսաջեՎահանագեղձՀելլենիստական մշակույթՏաթևի վանքՆախադասության գլխավոր անդամներՀայաստանի Կարմիր գիրքՄուրացանԳաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնԿենդանիների հատկանիշների ցանկԼիմֆոմաՀայերՍրտի կծկումների հաճախականությունՀերպեսԽաչակրաց արշավանքներՖեյսբուքՄարզական կոչումԿենդանակերպի նշաններՏնտեսագիտությունԱղասի ԱյվազյանԱնտառային կատուՀենրիխ Մխիթարյան🡆 More