Գեորգ Ֆրիդրիխ Հենդել

Գեորգ Ֆրիդրիխ Հենդել (գերմ.՝ Georg Friedrich Händel, անգլ.՝ George Frideric Handel, փետրվարի 23 (մարտի 5), 1685, Հալլե, Margraviate of Brandenburg, Սրբազան Հռոմեական կայսրություն - ապրիլի 14, 1759(1759-04-14), Վեստմինստեր, Միդլեքս, Մեծ Բրիտանիայի թագավորություն), բարոկկո դարաշրջանի գերմանացի մեծ երգահան, որը երկար տարիներ ապրել և ստեղծագործել է Անգլիայում։

Գեորգ Ֆրիդրիխ Հենդել
Գեորգ Ֆրիդրիխ Հենդել
Բնօրինակ անունգերմ.՝ Georg Friedrich Händel
Ի ծնե անունգերմ.՝ Georg Friedrich Händel
Ծնվել էփետրվարի 23 (մարտի 5), 1685[…]
Հալլե, Margraviate of Brandenburg, Սրբազան Հռոմեական կայսրություն
ԵրկիրԳեորգ Ֆրիդրիխ Հենդել Բրանդենբուրգ-Պրուսիա, Գեորգ Ֆրիդրիխ Հենդել Մեծ Բրիտանիայի թագավորություն և Գեորգ Ֆրիդրիխ Հենդել Սրբազան Հռոմեական կայսրություն
Մահացել էապրիլի 14, 1759(1759-04-14)[…] (74 տարեկան)
Վեստմինստեր, Միդլեքս, Մեծ Բրիտանիայի թագավորություն
ԳերեզմանՊոետների անկյուն
Ժանրերօպերա, օրատորիա, կոնցերտ, օրհներգ, դասական երաժշտություն և coronation anthem?
Մասնագիտությունկոմպոզիտոր, կլավեսինահար, երգեհոնահար, ջութակահար, Օպերայի կոմպոզիտոր, կոմպոզիտոր, impresario և համալսարանի դասախոս
Գործիքներերգեհոն, կլավեսին և հոբոյ
ԿրթությունՀալլե-Վիտենբերգի համալսարան (1703)
Կայքgfhandel.org
Ստորագրություն
Ստորագրություն
Գեորգ Ֆրիդրիխ Հենդել Georg Friedrich Händel Վիքիպահեստում

Կենսագրություն

Հենդելը ծնվել է 1685 թ. փետրվարի 23-ին Հալե (Halle) քաղաքում (Գերմանիա)։ Հայրը սափրիչ վիրաբույժ էր։ Յոթ տարեկանից ակտիվորեն զբաղվել է երաժշտությամբ, իննը տարեկանից սկսել է ստեղծագործել։ Աշակերտել է երգեհոնահար-կոմպոզիտոր Ֆ. Ցախաուին։ Եղել է Հալլեի տաճարի երգեհոնահար (1702-1703) 1703 թ. մեկնել է Համբուրգ, որտեղ եղել է Համբուրգի օպերային թատրոնի ջութակահար (1703-1706) և բեմադրել իր առաջին օպերաները։ 1707-1709 թթ. երգահանը ճանապարհորդել է և սովորել Իտալիայում, որտեղ ձեռք է բերել իտալական օպերայի վարպետի համբավ։

1710 թ. Հենդելը մեկնում է Լոնդոն, որտեղ մշտական բնակություն է հաստատում 1712 թ.-ից։ 1712-1720 թթ. ընթացքում Լոնդոնում մեծ հաջողությամբ բեմադրվում են Հենդելի մի քանի նոր օպերաներ։ 1720- 1728 թթ. Հենդելը զբաղեցնում է Երաժշտության թագավորական ակադեմիայի տնօրենի պաշտոնը, 1726 թ. ընդունում է բրիտանական հպատակություն։ 1720-1730-ական թթ. շարունակում էր գրել օպերաներ՝ դրանց կատարման համար ներգրավելով Իտալիայից հրավիրված երգիչներ։ Լոնդոնում Հենդելը հանդիպել է Անգլիայի դեմոկրատական խավերի ուժեղ դիմադրությանը, որոնց խորթ էին Հենդելի պայմանական անտիկ-դիցաբանական սյուժեներով, օտար լեզվով (իտալերեն) գրված սերիա-օպերաները։ Առաջադեմ հրապարակախոսների ելույթներում Հենդելիի հասցեին սուր երգիծանք պարունակող «Աղքատների օպերա» ներկայացումը (1728, տեքստը՝ Ջ. Գեյի, երաժշտությունը՝ Զ. Պեպուշի) հարկադրել են փակել օպերային թատրոնը, որը վերականգնելու անհաջող փորձերից Հենդելը 1737 թ. կաթվածահար է եղել։ Ապաքինվելուց հետո՝ սկսած 1740-ական թթ.-ից, ավելի հաճախ դիմել է մոնումենտալ օրատորիայի ժանրին։ 1741 թ. «Մեսիա» («Օծյալը») օրատորիայի կատարումը Հենդելի ղեկավարությամբ Դուբլինում փայլուն հաջողություն է ունեցել։ Սակայն Լոնդոնում կոմպոզիտորի նկատմամբ հալածանքի նոր ալիք է բարձրացել։ Հենդելի կյանքում շրջադարձ է տեղի ունեցել 1745-1746 թվականներին, Ստյուարտների դինաստիայի ռեստավրացիայի դեմ անգլիացիների մղած պայքարի շրջանում, երբ հայրենասիրական շնչով տոգորված «Կամավորների հիմնը» (1745) և «Հավուր պատշաճի» օրատորիան (1746) նրան համազգային ճանաչում ու հռչակ բերեցին։

1750-ական թթ. սկզբներին երգահանի մոտ կտրուկ վատանում է տեսողությունը, 1752 մայիսին նա ենթարկվում է անհաջող վիրահատության։

1753 թվականին նա գրեթե զրկվում է տեսողությունից։ Մահանում է 1759 թ. ապրիլի 14-ին։ Թաղված է Վեստմինստերյան աբբայությունում։

Օպերաներ

Նրա 99 հատոր ընդգրկող ժառանգության կարևոր մասն են կազմում 40-ից ավել օպերաները։ «Ռադամիստ» (1720), «Հուլիոս Կեսար» (1724), «Թամերլան» (1724), «Ալեքսանդր» (1726), «Ռիչարդ Առաջին» (1727), «Քսերքսես» (1738) և այլ օպերաներում նա հասել է մեծ հուզականության, ստեղծել խորապես տպավորիչ կերպարներ, ճկուն մեղեդիական զարգացումով հարստացրել է իտալական սերիա-օպերայի վոկալ ձևերը, մեծացրել ասերգի և նվագախմբի դերը։

Գործունեություն և ներդրում

Գեորգ Ֆրիդրիխ Հենդել 

Նրա պատմական ամենամեծ ծառայությունը դասական օրատորիայի ստեղծումն է (շուրջ 30)։ «Իսրայելը Եգիպտոսում» (1739), «Սամսոն» (1741), «Մեսիա» (1742), «Հուդա Մակաբեյացի» (1747), «Եփթայե» (1752) և այլ օրատորիաներ բովանդակում են առնական, կենսահաստատ կերպարներ, փառաբանում ժողովրդական զանգվածների ազատասիրական ձգտումներն ու պայքարը հանուն անկախության։ Այստեղից՝ օրատորիաների մոնումենտալ բնույթը, հերոսական ու դրամատիկական դրվագների առատությունը, երգչախմբի գերիշխող դերը։ Լինելով ժամանակի խոշոր պոլիֆոնիստներից՝ Հենդելը մեծապես զարգացրել է գերմանական պոլիֆոնիայի և անգլիական խմբերգեցողության ավանդույթները, ամրապնդել է բազմաձայնության հարմոնիկ հիմքերը։ Մեծ է նրա ավանդը նաև գործիքային երաժշտության ասպարեզում, նվագախմբային և մենանվագ գործիքների կոնցերտներ, «կոնցերտո-գրոսսո»-ներ (18), նվագախմբի կամ անսամբլի ընկերակցությամբ երգեհոնի 12 կոնցերտ, սոնատներ և տրիո-սոնատներ, կլավեսինային սյուիտներ ու ֆուգաներ, բազմամաս սյուիտներ փողային գործիքների գերակշռությամբ՝ բացօթյա կատարման համար («Նավարկման», «Անտառի», «Հրավառության» երաժշտություն և այլն)։ Բազմաթիվ կանտատների (շուրջ 100) և խմբերգերի հեղինակ է։ Մեծ է Հենդելի բարերար ազդեցությունը Գլյուկի, Հայդնի, Մոցարտի, Բեթհովենի, Քերուբինիի և շատ այլ կոմպոզիտորների ստեղծագործության վրա։ Ավանդական են դարձել հենդելյան Փառատոները Գերմանիայում (Հալլե) և Անգլիայում։

Ստեղծագործական ժառանգություն

Իր կյանքի ընթացքում Հենդելը գրել է 42 օպերա, 29 օրատորիա, 120 կանտատ, տրիոներ և զուգերգեր, բազմաթիվ արիաներ, կամերային ստեղծագործություններ, կոնցերտներ և այլն։

Հենդելի օպերաներից այսօր առավել հաճախ են բեմադրվում հետևյալները՝

Հիմնական օրատորիաները

  • Ժամանակի և առաքինության հաղթանակը (Il trionfo del tempo e del disinganno (1707))
  • Համբարձում (La resurrezione (1708))
  • Սավուղ (Saul (1738))
  • Իսրայելը Եգիպտոսում (Israel in Egypt (1738))
  • Օծյալը (Messiah (1741))
  • Սամսոն (Samson (1741))
  • Սեմելա (Semele (1743))
  • Հերակլես (Hercules (1744))
  • Հուդա Մակաբայեցի (Judas Maccabaeus (1746))
  • Սողոմոն (Solomon (1748))
  • Թեոդորա (Theodora (1749))

Ծանոթագրություններ

Գեորգ Ֆրիդրիխ Հենդել Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգ Ֆրիդրիխ Հենդել» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 353 Գեորգ Ֆրիդրիխ Հենդել 

Tags:

Գեորգ Ֆրիդրիխ Հենդել ԿենսագրությունԳեորգ Ֆրիդրիխ Հենդել ՕպերաներԳեորգ Ֆրիդրիխ Հենդել Գործունեություն և ներդրումԳեորգ Ֆրիդրիխ Հենդել Ստեղծագործական ժառանգությունԳեորգ Ֆրիդրիխ Հենդել ԾանոթագրություններԳեորգ Ֆրիդրիխ Հենդել16851759d:Q148499d:Q19186d:Q7302ԱնգլերենԱնգլիաԱպրիլի 14ԲարոկկոԳերմաներենՀալլեՄարտի 5Մեծ Բրիտանիայի թագավորությունՍրբազան Հռոմեական կայսրությունՎեսթմինսթեր

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Բյուրականի աստղադիտարանՊետությունԵղիշե ՉարենցՔաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական կուսակցությունՎարդան ՄամիկոնյանՎլադիմիր ԼենինԹակուբոկու ԻսիկավաՀայաստանի Կարմիր գրքում գրանցված սողունների ցանկՎազգեն ՍարգսյանՀայրենական մեծ պատերազմՎիտամին DԳլխուղեղԴաշտանԵրվանդունիների թագավորությունՀաստ աղիքների բորբոքումՀայկական խոհանոցՖուտբոլԽաչքարՇունՄիսաք ՄեծարենցԵրևանի պետական համալսարանՍեռական հարաբերությունԳուրգեն ՄահարիԱնկախ պետությունների դրոշներՖարինգիտԳարունԲնությունՀայկ նահապետԵրվանդ ԱզատյանՎահագնՖրանսիաՀաղարծնի վանքՕլիմպիական խաղերՍեռական հերպեսՍեպսիսՀաղպատի վանական համալիրԱրծիվներՀին աստվածներ (դրամա)ԵրաժշտությունՍոս ՍարգսյանՎահան ՏերյանՆապաստակներՊրոտամին սուլֆատՍևանա լիճԿրիաներՔարահունջՀոմոցիստեինՀոմանիշԻսլամԱշխարհի երկրներն ըստ տարածքիՍև անգղԻտալիաՁկներԵփրատԿատուներԵրևանի վարչական բաժանումԱլպիական մանուշակԹմրամիջոցԱրարատի մարզԼևոմեկոլԿարմրուկԱղմուկ ականջներումԱռաջին համաշխարհային պատերազմԵրկրորդ համաշխարհային պատերազմԽալազիոնՀույզերՀիսուսՄարսողական համակարգՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՏաթևի վանքՕստեոարթրոզՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԳյումրի🡆 More