Հայնրիխ Ման (գերմ.՝ Heinrich Mann, մարտի 27, 1871(1871-03-27), Լյուբեկ, Գերմանական կայսրություն - մարտի 11, 1950(1950-03-11), Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), գերմանացի գրող, հասարակական գործիչ, Թոմաս Մանի եղբայրը։
Հայնրիխ Ման գերմ.՝ Heinrich Mann | |
---|---|
Ծնվել է | մարտի 27, 1871[…] |
Ծննդավայր | Լյուբեկ, Գերմանական կայսրություն |
Վախճանվել է | մարտի 11, 1950[…] (78 տարեկան) |
Վախճանի վայր | Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Դորթեենշտադտի գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ, վիպասան, ակնարկագիր, սցենարիստ, կենսագիր, ինքնակենսագիր, արձակագիր և դրամատուրգ |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Կրթություն | Ֆրիդրիխ-Վիլհելմի համակսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Professor Unrat? և Der Untertan? |
Անդամակցություն | ԳԴՀ Արվեստների ակադեմիա |
Պարգևներ | |
Ամուսին | Մարիա Կանովա և Նելլի Ման |
Զավակներ | Լեոնիե Ման |
Հայնրիխ Ման Վիքիքաղվածքում | |
Heinrich Mann Վիքիպահեստում |
Սովորել է Բեռլինի համալսարանում։ Վայմարյան հանրապետության ժամանակ եղել է Պրուսիայի Արվեստների ակադեմիայի գրականության բաժանմունքի անդամ (1926 թվականից), ապա՝ նախագահը (1930-1933)։
1933 թվականին տարագրվել է Ֆրանսիա։ 1936 թվականից եղել է Փարիզում ստեղծված գերմանական ժողովրդական ճակատի կոմիտեի նախագահը։
1940 թվականից ապրել է ԱՄՆ-ում։ Արևելյան Գերմանիայի (ԳԴՀ) կազմավորումից հետո, 1949 թվականին, հեռակա կարգով ընտրվել է Գերմանիայի Արվեստների ակադեմիայի անդրանիկ նախագահ։ 1900 թվականին լույս է ընծայել «Ավետյաց երկիր» երգիծական, քննադատական վեպը, 1903 թվականին՝ դեկադենտիզմի ազդեցությամբ գրված «Աստվածուհիներ» եղերգությունը, 1905 թվականին՝ «Վարժապետ Ունրսոոը» վեպը, որտեղ քննադատել է պրուսական «խստավարժությունը»։
Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) սկսվելուց մեկ ամիս առաջ Մանն ավարտել է «Կայսրություն» եռերգության առաջին գիրքը՝ «Հպատակը» (1914, հրատարակված 1918-ին) վեպը, որտեղ տրված է կայզերական կայսրության բարքերի պատկերը։ Եռերգության հաջորդ վեպերն են «Չքավորներ» (1917) և «Գլուխը» (1925)։
Մանը հրապարակախոսական և գրաքննադատական գործունեությունն սկսել է 20-րդ դարի 10-ական թվականների սկզբներին։ 1920-1930-ական թվականներին։ Հիտլերիզմի դեմ են ուղղված «Ատելություն» (1933), «Կգա օրը» (1936), «Արիություն» (1939) հոդվածների ժողովածուները։ Մանի մի ուշ շրջանի գեղարվեստական ստեղծագործության բարձրակետն է «Հենրիխ IV-ի պատանեկությունը» (1935) և «Հենրիխ IV-ի հասունությունը» (1938) երկերգությունը։ «Լիդիցե» (1943), «Շնչառություն» (1949) և այլ վեպեր հատկանշված են սոցիալական քննադատության մեծ սրությամբ և գրական մաներայի խիստ բարդությամբ։ Մանի հրապարակախոսական գործունեության ամփոփումն է «Դարի տեսություն» (1946) ժողովածուն, որտեղ տվել է դարաշրջանի քննադատական գնահատականը։
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայնրիխ Ման» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայնրիխ Ման» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 209)։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Հայնրիխ Ման, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.