Հայկ Չոբանյան

Հայկ Հարությունի Չոբանյան (մարտի 5, 1973(1973-03-05), Տավուշ, Շամշադինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պատմաբան, պետական գործիչ։ ՀՀ Տավուշի մարզպետ (2019 թվականի փետրվարի 6 - 01.04.2021): ՀՀ բարձր տեխնոլոգիաական արդյունաբերության նախարար (02.04.2021-04.08.2021): Գիտական ինովացիոն և կրթական հիմնադրամի խորհրդի նախագահ, «Աէրոդինամիկս» ՓԲԸ նախագահ։

      Վիքիպեդիայում կան հոդվածներ Չոբանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հայկ Չոբանյան
Հայկ Չոբանյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ Տավուշի մարզպետ
2019-2021
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
02.04.2021 - 04.08.2021
 
Կրթություն՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետ (1995) և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա (1999)
Մասնագիտություն՝ պատմաբան և պետական գործիչ
Ծննդյան օր մարտի 5, 1973(1973-03-05) (51 տարեկան)
Ծննդավայր Տավուշ, Շամշադինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայկ Չոբանյան ԽՍՀՄ և Հայկ Չոբանյան Հայաստան
Ամուսին Արմինե Թումանյան

Կենսագրություն

Հայկ Չոբանյանը ծնվել է 1973 թվականին, Հայաստանի Տավուշի մարզի Տավուշ գյուղում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ 1990-1995 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում։ Եղել է ԵՊՀ ուսանողական խորհրդի առաջին նախագահը։ 1995-1999 թվականներին սովորել է ՀՀ կառավարման դպրոցում։ 1995-1997 թվականներին ծառայել է Հայկական բանակում։

1997-1998 թվականներին աշխատել է «Պետական ծառայողի լրատու» ամսագրի խմբագրությունում, 1998-2001 թվականներին՝ Հայաստանի կառավարության աշխատակազմում, ապա` ՀՀ արդարադատության նախարարությունում։ 2001-2003 թվականներին աշխատել է հրատարակչության տնօրեն, 2003-2012 թվականներին՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Նորք տեղեկատվավերլուծական կենտրոնի տնօրեն, 2006-2013 թվականներին՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն խորհրդի անդամ։ 2012 թվականին հիմնադրել է «Արփի սոլար» ընկերությունը։ Նույն թվականին ղեկավարել է Տավուշի հոգևոր վերածնունդ հիմնադրամը։ 2014-2017 թվականներին աշխատել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն և «ՅուԱյԹի» ԷՔՍՊՈ ընկերության տնօրեն։ 2016 թվականին հիմնել է Կայուն էներգիայի զարգացման հիմնադրամը, 2018 թվականին՝ «Ֆրիներջի» ընկերությունը։ 2016 թվականից «Իրական» դպրոց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, 2017 թվականից՝ Հայաստանի փառատոների ասոցիացիայի նախագահ։

2019 թվականի փետրվարի 6-ին Հայաստանի կառավարության որոշմամբ նշանակվել է Հայաստանի Տավուշի մարզպետ։

2021 թվականի ապրիլի 2-ին Հայաստանի նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։

Պարգևներ

Արժանացել է պետական պարգևների։

  • ԵՊՀ արծաթե հուշամեդալ, 2009,
  • Մարշալ Բաղրամյան մեդալ,
  • Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ոսկե մեդալ։

Ծանոթագրություններ

Tags:

19732019 թվականԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՄարտի 5Շամշադինի շրջանՏավուշ (գյուղ)Փետրվարի 6

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Մեծի Տանն Կիլիկիո ԿաթողիկոսությունԱֆրիկաՀայկ և ԲելՌոբերտ ՔոչարյանՎահանաձև գեղձի քաղցկեղԱրցախյան ազատամարտՄարտիրոս ՍարյանԱռաքյալը (Մուրացան)ԵվրասիաՀայաստանՄակբայՇվեյցարիաՀետգրությունՎիտամին CԱլպիական մանուշակ (պատմվածք)Էլեկտրական հոսանքԱրեգակնային համակարգԻբուպրոֆենՕլիմպիական խաղերՎիլյամ ՍարոյանԳյումրիՄեղրԻսլամԿույր աղիքԱրամ ԱՄի խելագարի պատմություն (ֆիլմ)Գորշ արջՁեռնաշարժությունՎարդան ՄամիկոնյանԿաթնաղբյուր (Արագածոտնի մարզ)Քարային շինանյութերՍրտամկանի ինֆարկտՊետրոս ԴուրյանԼեոնիդ ԵնգիբարյանՋրհեղեղՄամփրե արքանՉակերտներԳարունԹոքի քաղցկեղՀնդկաստանԼուսանԹոքաբորբԱծական անունՇաղկապենաբորբՀայկական դրամՇուշիի ազատագրումՈւղիղ խնդիրԲնության պահպանությունԳուսան ԱշոտԱրագածոտնի մարզԶվարթնոցի տաճարՎարդանանց պատերազմՈւսուցման մեթոդներՀին ՀունաստանԷրեբունի ամրոցԷկզեմաԱվստրալիաՍննդային ալերգիաՀեքիաթԿայծակՀակոբ ՊարոնյանՊարագաներԱնկլավ և էքսկլավՇնչառությունԼիմֆոմաԱրյան ճնշումՉինաստանՀայկական հարցՆեպտունԿունիլինգուսԼենկթեմուրՄիսաք ՄեծարենցԵռանկյունԺենգյալով հացՖրանսիա🡆 More