Հալմստադ

Հալմստադ (շվեդերեն՝ Halmstad), նավահանգստային քաղաք Շվեդիայի հարավարևմտյան մասում։ 91.800 բնակիչ ունեցող նույնանուն համայնքի և 299.484 բնակիչ ունեցող Հալանդ գավառի վարչական կենտրոնն է։ Բուն քաղաքը, որն ընկած է Նիսան գետի՝ Կատեգատ նեղուցը թփվելու վայրի մոտ, ունի 58.577 բնակիչ։

Բնակավայր
Հալմստադ
շվեդ.՝ Halmstad
Զինանշան
Հալմստադ

Հալմստադ
ԵրկիրՇվեդիա Շվեդիա
Մակերես3799±0,5 հեկտար
ԲԾՄ11±1 մետր
Բնակչություն71 316 մարդ (դեկտեմբերի 31, 2020)
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Պաշտոնական կայքhalmstad.se(շվեդ.)
Հալմստադ (Շվեդիա)##
Հալմստադ (Շվեդիա)
Հալմստադ

Պատմություն

Քաղաքը, որ պատմական փաստաթղթերում Հալմստադ անվանումով առաջին անգամ հիշատակվել է 1241 թվականին, միջին դարերում հաճախ ծառայել է որպես հյուսիսային երեք թագավորությունների միապետների ու պատվիրակների հանդիպավայր։ Մինչև 1645 թվականը պատկանել է Դանիային, իսկ այնուհետև՝ Շվեդիային։

Ներկայիս Հալմստադը հակադրությունների քաղաք է, որտեղ մոդեռն ոճի նորակառույցները վեր են խոյանում հին քաղաքամասի միջնադարյան գերանակապ շենքերից ոչ մեծ հեռավորության վրա։ Պատմամշակութային գլխավոր հուշարձաններն են՝ գոթիկա ոճով 14-րդ դարում կառուցված եկեղեցին և Վերածննդի դարաշրջանի ճարտարապետության երևելի նմուշ համարվող դղյակը (15-րդ դար)։ Քաղաքի տեսարժան վայրերից են նաև գլխավոր հրապարակը՝ «Եվրոպան ու ցուլը» շատրվանով (քանդակագործ՝ Կարլ Միլլես), գրավիչ զբոսայգիները, մերձակա անտառակը, որտեղ բաց երկնքի տակ գործում է թանգարան՝ հնակերպ ագարակատներով, գեղջկական գործիքներով ու կենցաղային առարկաներով։ Քաղաքից ոչ հեռու Տիլյոսանդ սիրված առողջարանն է։ Զբոսաշրջիկների ու հանգստացողների ուշադրությանն է արժանանում նաև 1983 թվականից գործող համալսարանըG: Նրանցից շատերը այցելում և հետաքրքիր ու բովանդակալից ժամանակ են անցկացնում երկու թանգարան-պատկերասրահների՝ Halland Konstmuseum-ի և Mjellby Konstmuseum-ի ցուցասրահներում ևս։

Տնտեսություն

Հալմստադի տնտեսության գլխավոր ճյուղերն են շինարարությունը, տեքստիլի ու գարեջրի, ինչպես նաև՝ յուրահատուկ տեխնոլոգիայով ծխահարված (ապխտած) սաղմոն ձկնատեսակի արտադրությունը։

Սպորտ

Հալմստեդում ֆուտբոլային ակումբ հիմնվել է դեռևս 1914 թվականին։ Ներկայումս քաղաքի թիմը մասնակցում է Շվեդիայի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությանը։

Անվանի անձինք

Հալմստադում ծնվածներ

  • Կարլ Բիլդ - քաղաքական գործիչ. Շվեդիայի նախկին վարչապետ, 2008 թ. նշանակվել է նախարար
  • Պեր Գեսլե - երաժիշտ, հանդես է եկել Roxette և Gyllene Tider երաժշտախմբերի կազմում
  • Էռնստ Վիգֆորս - քաղաքական գործիչ, երեք ժամկետ եղել է երկրի ֆինանսների նախարար
  • Ֆրեդրիկ Լյունգբերգ -ֆուտբոլիստ և Calvin Klein նորաձևության տան մոդել
  • Սոֆյա Արվիդսոն - պրոֆեսիոնալ թենիսիստուհի
  • Սյուզաննե Լյունգսկոգ - պրոֆեսիոնալ հեծանվորդուհի
  • Յորգեն Պերսոն - սեղանի թենիս խաղացող (պրոֆեսիոնալ մարզիկ)
  • Յոհաննես Ռիդբերգ - ֆիզիկոս, Ռիդբերգի բանաձևի հեղինակ
  • Բենգտ Սամուելսոն - կենսաքիմիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1982 թ.)
  • Basshunter - երաժիշտ և DJ
  • Միխաել Ամոտ և Քրիստոֆեր Ամոտ - Arch Enemy երաժշտախմբի կիթառահարներ
  • Նիկլաս Կվարֆորտ - երաժիշտ, Shining երաժշտախմբի ղեկավար
  • Սոֆիա Լունդ - գրող և քաղաքական գործիչ http://hallandsposten.se/folkfamilj/1.3503591-sofia-bloggar-om-livet-som-aktiv-inom-politiken(չաշխատող հղում)

Հալմստադում հիմնված երաժշտախմբեր

  • Arch Enemy - death metal melódico ոճի երաժշտախումբ
  • Roxette - փոփ երաժշտախումբ
  • Shining - black metal ոճի երաժշտախումբ
  • Basshunter - էլեկտրոնիկ երաժշտախումբ

Ժողովրդագրություն

Քաղաքի բնակչության թվաքանակի փոփոխությունները 1970–2015 թթ.
Տարին Բնակիչները
1970
  
49 725
1975
  
49 558
1980
  
48 798
1990
  
48 880
1995
  
51 404
2000
  
53 487
2005
  
55 688
2010
  
58 577
2015
  
66 124
Աղբյուրը՝ SCB - Statistika Centralbyrån, Folkmängden per tätort. Vart femte år 1960 - 2016

Կլիմա

Հալմստադն ունի Սկանդինավյան թերակղզու հարավային հատվածին բնորոշ, համեմատաբար խոնավ ցամաքային կլիմա՝ տաք ամառներով ու ցուրտ ձմեռներով։

Հալմստադի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 9.6
(49.3)
13.2
(55.8)
19.3
(66.7)
28.1
(82.6)
29.1
(84.4)
34.2
(93.6)
34.0
(93.2)
33.0
(91.4)
27.6
(81.7)
21.4
(70.5)
14.9
(58.8)
11.0
(51.8)
34.0
(93.2)
Միջին բարձր °C (°F) 2.0
(35.6)
2.4
(36.3)
6.3
(43.3)
12.7
(54.9)
17.1
(62.8)
20.0
(68)
22.8
(73)
21.8
(71.2)
17.7
(63.9)
11.7
(53.1)
7.3
(45.1)
3.8
(38.8)
12.1
(53.8)
Միջին օրական °C (°F) −0.2
(31.6)
−0.2
(31.6)
2.5
(36.5)
7.6
(45.7)
12.1
(53.8)
15.1
(59.2)
18.0
(64.4)
17.4
(63.3)
14.6
(58.3)
8.5
(47.3)
5.0
(41)
1.6
(34.9)
8.5
(47.3)
Միջին ցածր °C (°F) −2.4
(27.7)
−2.4
(27.7)
−1.2
(29.8)
2.4
(36.3)
7.1
(44.8)
10.2
(50.4)
13.3
(55.9)
13.0
(55.4)
9.5
(49.1)
5.2
(41.4)
2.7
(36.9)
−0.6
(30.9)
4.7
(40.5)
Ռեկորդային ցածր °C (°F) −26.2
(−15.2)
−25.7
(−14.3)
−23.0
(−9.4)
−10.7
(12.7)
−4.4
(24.1)
0.2
(32.4)
3.0
(37.4)
2.5
(36.5)
−3.0
(26.6)
−9.6
(14.7)
−16.6
(2.1)
−23.2
(−9.8)
−26.2
(−15.2)
Տեղումներ մմ (դյույմ) 61.8
(2.433)
38.0
(1.496)
51.3
(2.02)
43.4
(1.709)
44.9
(1.768)
64.4
(2.535)
82.2
(3.236)
86.1
(3.39)
88.5
(3.484)
79.6
(3.134)
81.6
(3.213)
74.0
(2.913)
795.7
(31.327)
Աղբյուր #1: SMHI Average Precipitation 1961-1990
Աղբյուր #2: SMHI Average Data 2002-2015

Գրականություն

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Հալմստադ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հալմստադ» հոդվածին։

Tags:

Հալմստադ ՊատմությունՀալմստադ ՏնտեսությունՀալմստադ ՍպորտՀալմստադ Անվանի անձինքՀալմստադ ԺողովրդագրությունՀալմստադ ԿլիմաՀալմստադ ԳրականությունՀալմստադ ՊատկերասրահՀալմստադ ԾանոթագրություններՀալմստադ Արտաքին հղումներՀալմստադԿատեգատՀալանդՇվեդերենՇվեդիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԱրտաշատԱրեգակԴՆԹԷյֆելյան աշտարակՀին ՀռոմՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքԿաուչուկներՐաֆֆիՎոլֆգանգ Ամադեուս ՄոցարտՔիմիական տարրերի ցանկԱսպիրինՌոմեո և ՋուլիետՖեմինիզմՊահպանակԱրտաշես ԱՈւկրաինաԳլխուղեղի բորբոքումՀայաստանի քաղաքներըԱվագ շաբաթԿարմրուկԱլբանիաԴանիել ՎարուժանՂազախստանԼիբանանԿտավատՋոդի ՖոսթերՀայ գրերի գյուտՎարդան ՄամիկոնյանԻոսիֆ ՍտալինԿրիաներՊաղեստինԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)Նաիրի ԶարյանՎարդավառԿապ (խոսքի մաս)Հիսուսի հարությունՄուշեղ ԳալշոյանՏավուշի մարզԴարձվածքAlexa InternetԲիզնես պլանավորումԳուրգեն ՄելքոնյանԾաղկեվանքՆոր ԿտակարանԲնավորությունԿոմիտասԻմպրեսիոնիզմՍննդային ալերգիաԱռյուծՄեջքի ցավԳյումրիԵրևանի պետական համալսարանՇավարշ ԿարապետյանԱրագածՀայաստանի պետական տոներ և հիշատակի օրերԳլխուղեղի ուռուցքԱլեքսանդր ՅանվարյովՄետրոնիդազոլՎահագնՄայիսյան հերոսամարտերՇրի ԼանկաԱնկախ պետությունների դրոշներԵրվանդ ՔոչարԱղտոտումԱլերգիաԱստվածՆախադասությունՄարդու ատամՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրԱրագիլանմաններՈւնո ՈւլբերգՊատմություն Հայոց (Խորենացի)Մոնթե ՄելքոնյանՊարբերական հիվանդությունՄեսրոպ ՄաշտոցԱննետ Մեսաջե🡆 More