Հալիձոր: գյուղ ՀՀ Սյունիքի մարզում

Հալիձոր, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Տաթև համայնքում։

Գյուղ
Հալիձոր
Հալիձոր: Անուն, Աշխարհագրություն, Պատմություն
Հալիձոր գյուղի համայնապատկերը 2018 թվականին
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի մարզ
Համայնք Տաթև համայնք
ԲԾՄ1350 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն551 մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Հալիձոր (Հայաստան)##
Հալիձոր (Հայաստան)
Հալիձոր: Անուն, Աշխարհագրություն, Պատմություն
Հալիձոր (Սյունիքի մարզ)##
Հալիձոր (Սյունիքի մարզ)
Հալիձոր: Անուն, Աշխարհագրություն, Պատմություն

Բնակավայրն ունի բազմադարյա պատմություն և հարուստ է պատմամշակութային հուշարձաններով։ Այստեղ է գտնվում Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային ամենահայտնի ուղղություններից մեկը՝ Տաթևեր ճոպանուղի-Տաթևի վանք երթուղին։ Հանդիսանում է աշխարհի ամենաերկար ճոպանուղու առաջին մեկնարկային կետը։

Ունի գեղեցիկ բնություն, որն արտահայտվում է անդնդախոր ձորերով, ժայռապատ և անտառապատ լեռնալանջերով, որոնց ստորոտով հոսում է արագահոս Որոտան գետը։

Անուն

Գյուղի պտոնական անունը։ Հալիձոր անունը ծագել է Հաբանդ գավառի Հալե, Հալիս կոչվող բնակավայրերի անվանումներից։

Աշխարհագրություն

Աշխարհագրորեն Հալիձրը գտնվում է Որոտան գետի ձախ ափի մոտ՝ ծովի մակարդակից 1300-1350 մ բարձրության վրա։ Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից հեռու է 62 կմ։ Մոտակա քաղաքը Գորիսն է, որից հեռու է 12 կմ դեպի հարավ-արևմուտք։

Հալիձորից հյուսիս-արևելք գտնվում է Շինուհայր գյուղը, հարավում և արևելքում՝ Որոտան գետի կիրճը, արևելքում և հյուսիս-արևելքում՝ մշակովի դաշտեր են։

Հալիձոր բնակավայրով է անցնում հանրապետական նշանակության Հ 45 ավտոճանապարհը։

Պատմություն

Հալիձորը Հաբանդ գավառի հնագույն գյուղերից է, պատմական աղբյուրներում հիշատակվում է 10-րդ դարի սկզբից։ Ստ. Օրբելյանի՝ "Սյունիքի պատմություն" աշխատության մեջ այն դասվում է միջին մեծության գյուղերի շարքում ըստ իր վճարած հարկի։

Դեռևս 10-րդ դարում Սյունյաց Բարդեն իշխանի դուստր Համազասպուհին Հալիձոր գյուղը նվիրել է Տաթևի վանքին, որը կրկին հաստատել է Տարսայիճ Օրբելլանը 1274 թ.: Հալիձորը Տաթևի սեփականությունն էր համարվում մինչև 19-րդ դարը։

Ստեպանոս Օրբելյանի և հին հիշատակարանների մեջ գյուղի անունը գրվել է ՀԱԼԷ ձևով։ Հնում Հալիձոր գրելու դեպքում հասկացվում էր գյուղի շրջապատի ձորը։ Հետագայում գրվում է Հալի-ձոր և ի վերջո Հալիձոր։

Խորհրդային Միության ժամանակաշրջան

Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Գորիսի շրջանի։

Ներկայիս Հալիձորը կառուցվել է 1966 թվականին Հին Հալիձորից փոքր ինչ հեռու և մինչև 1991 թվականը գտնվում էր Հարժիսի խորհտնտեսության կազմում։

Հայաստանի անկախության շրջան

Հայաստանի Հանրապետության անկախության սկզբի տարիներին Հալիձորը ընդգրկված է եղել Գորիսի շրջանի կազմում, իսկ 1995 թվականից Սյունիքի մարզում, որի մաս է կազմում նախկին Գորիսի շրջանը։ 2015 թվականից բնակավայրը ներառվել է Սյունիքի մարզի Տաթև խոշորացված համայնքի մեջ։

Պատմամշակութային հուշարձաններ

Գյուղում է գտնվում կանգուն Սուրբ Մինաս եկեղեցին՝ կառուցված 1611 թվականին։ Գյուղից 2 կմ հարավ-արևմուտք գտնվում է նշանավոր Հարանց Անապատը, շրջակայքում են «Խաչին խութ» կոչվող եկեղեցին, «Պողոս-Պետրոս» մատուռը, մի շարք գյուղատեղիներ՝ «Հալիձոր», «Կարմիր», «Հայկաշեն», «Հայկատափ», Հալե, Հին Շենատեղ, , ինչպես նաև բազմաթիվ խաչքարերով գերեզմանոցը։ Որոտանի ձախ ափին, այգիների մեջ պահպանված է ժայռաբեկորի վրա կանգնեցված 1265 թ. արձանագրություն։ Հալիձորի ամենաշատ այցելվող պատմամշակութային կառույցներից է Հարսնաձորի դիտակետը։

Բնակչություն

Ըստ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի կատարած մարդահամարի արդյունքների գյուղի բնակչությունը կազմել է 551 մարդ։ Ստորև ներկայացված է Հալիձոր գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004 2011
Բնակիչ 58 584 615 657 577 518 482 509 602 625 551

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է դաշտավարությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ և մեղվաբուծությամբ։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Tags:

Հալիձոր ԱնունՀալիձոր ԱշխարհագրությունՀալիձոր ՊատմությունՀալիձոր ԲնակչությունՀալիձոր ՏնտեսությունՀալիձոր ՊատկերասրահՀալիձոր ԾանոթագրություններՀալիձորՀայաստանՍյունիքի մարզՏաթև (համայնք)

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Արյան ընդհանուր հետազոտությունԼիբանանՔիմիական ռեակցիաներՍումգայիթի ջարդերԳետային խեցգետիններՈրդան կարմիրԾաղիկԲարդիԱնասնապահությունԹթուներՊետությունԱմենայն Հայոց ԿաթողիկոսԸղձական եղանակԳայլերՏուբերկուլոզՍողոմոն ԹեհլիրյանԴավիթ ՄուրադյանՀայաստանի առաջին հանրապետությունՎանի թագավորության արքաների ցանկԱնիԱրմավիրԱմերիկայի Միացյալ ՆահանգներԵռանկյան բարձրությունԱվելորդը (Դերենիկ Դեմիրճյան)ՍերմնահեղուկՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքՉինաստանՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՄետաղԴպրությունԼևոն ԲԹաջ ՄահալՄարգինալացումԷկզեմաՍիլվա ԿապուտիկյանԱնկլավ և էքսկլավԻմ անունն Արամ էԱվարայրի ճակատամարտՂազախստանԿալաշնիկովի ձևափոխված ավտոմատՀին ՀունաստանԱպրիլի 26Աբովյան (քաղաք)ՕրգազմՆոր ՆախիջևանՔրիստոնեությունԽաչատուր ԱբովյանՀայ գրերի գյուտԿրեատինինԵրաժշտությունԿիրանց (Տավուշի մարզ)ԱՄՆ-ի նախագահների ցանկԾխախոտի ազդեցությունն առողջության վրաoginhԵնթակաՍտորոգյալՎիրուսներԱրամ ԽաչատրյանՀուլիոս ԿեսարԱրաբական Միացյալ ԷմիրություններՈւրբաթագիրքՑեղին սիրտը (ժողովածու)Մարդու պապիլոմավիրուսԵրկկենցաղներԵրկրաշարժԱրյան խումբՀայաստանի կենտրոնական բանկԱրտույտների ագարակըԱլերգիաՄիզուղիների ինֆեկցիաներՄագաղաթՇիկացման լամպՀետգրությունԿաթնասուններԼիտր44-օրյա պատերազմԱրքիմեդի օրենքՎահանաձև գեղձի քաղցկեղ🡆 More