Կիսանախագահական Հանրապետություն

Կառավարման համակարգն իրենից ներկայացնում է տվյալ երկրում իշխանության ձևավորման և ժողովուրդ-իշխանություն փոխհարաբերությունների համակարգ։ Ըստ կառավարման համակարգի պետությունները լինում են՝

  • հանրապետություններ,
  • միապետություններ։

Հանրապետություն

Հանրապետական կառավարման համակարգի պարագայում իշխանությունը ձևավորվում է ուղղակի կամ անուղղակի ընտրությունների միջոցով, որի դեպքում ժողովուրդը մասնակցում է իշխանության ձևավորման գործընթացին։ Առանձնացվում են հանրապետական կառավարման համակարգի 3 տեսակներ՝

  • նախագահական,
  • պառլամենտական,
  • խառը կամ կիսանախագահական։

Կիսանախագահական հանրապետություն

Կիսանախագահական կառավարման համակարգերը շատ տարածված են։ Կիսանախագահական հանրապետությունները բաժանվում են 2 խմբի՝

  • նախագահական-վարչապետական,
  • խորհրդարանական-նախագահական։

Առաջինի պարագայում նախագահը ավելի մեծ լիազորություններ ունի կառավարության ձևավորման գործընթացում։ նա կարող է ձևավորել կառավարություն, նշանակել վարչապետին, իսկ խորհրդարանը արդեն երկրորդ փուլում կառավարության հաստատման ժամանակ կարող է անվստահություն հայտնել կառավարությանը։ Այդպիսի կարգ էր գործում ՀՀժում մինչջ սահմանադրական բարեփոխումները՝ 2005 թ. նոյեմբերի 27-ին։ Սահմանադրության բարեփոխումներով կառավարության ձևավորման գործընթացում խորհրդարանի դերը ավելի մեծացավ։ Բարեփոխված սահմանադրությամբ նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական խումբ-խմբակցությունների հետ խորհրդակցելուց հետո, պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձի։ Ռուսաստանում, որը նույնպես կիսանախագահական հանրապետություն է, վարչապետի թեկնածությունը նախագահը առաջարկում է ՊետԴումային, որն էլ քվեարկում է վարչապետի օգտին։

Tags:

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Վանա ծովուն արշալույսըՀովհաննավանքԼեոնարդո դա ՎինչիՄեծ պանդաԱնալ սեքսԼիոնել ՄեսսիՀայաստանի կենդանական աշխարհԲրազիլիաԵրիտասարդ թուրքերԹմկաբերդի առումըԲացահայտիչՀաղպատի վանական համալիրՍպի (ֆիլմ, 2014)ՈւկրաինաՈւղղանկյուն եռանկյունՇառլոտ լը ԲոնԻլհամ ԱլիևՈւղիղ խնդիրՄայրիկ (ֆիլմ)ԿաթնասուններԱռաջին համաշխարհային պատերազմՓառնավազ I (Վիրքի արքա)Միխայիլ ԼոմոնոսովԳորտերՀրանտ ԴինքՁեռնաշարժությունԱրշիլ ԳորկիԳրիգոր ԶոհրապՅուպիտեր (մոլորակ)Լոռու մարզԿիպրոսԹալեաթ փաշաՀայաստանի ազգային հերոսՖեռնան ՄագելանՎանա լիճՀայկական մշակույթԵրկրների հեռախոսային կոդերի ցանկԲանաստեղծական կայուն ձևերԹուղթ (նյութ)ԱնգլերենՀոգեբանական մանիպուլյացիաԼյարդՌուսական կայսրությունԳոյական անունԱշխարհի բնակչությունԱրամ ԽաչատրյանԿարմիր կիրակիԱլեքսանդր ՇիրվանզադեԱրեգակՎարդանանց պատերազմՊետրոս ԴուրյանՄիակազմ նախադասություններԳորշ գայլԵրկրորդ համաշխարհային պատերազմԱշտարակ (քաղաք)Արյան շրջանառությունԱրծվաշենԲեզոարյան այծԷպոսԱլեն ՍիմոնյանԳլաուկոմաՍինդրիկՀայաստանի լեռներՇրջակա միջավայրՋահերով երթԽորանարդԵհովայի վկաներՄերկուրի (մոլորակ)Արցախյան ազատամարտՊարզ նախադասությունՀրաբուխԱռաքյալը (Մուրացան)Գևորգ Մարզպետունի (վեպ)ԵրազահանՎերին ՈսկեպարՀաշվապահական հաշվառումԳորիս🡆 More