Կատալիզ

Կատալիզ (հունարեն՝ χατάλνσιξ - տրոհում), քիմիական ռեակցիայի արագության փոփոխություն կատալիզատորների ազդեցությամբ, որոնք ռեակցիայի ընթացքում քանակապես անփոփոխ են մնում։

Կատալիզ
Տարասեռ կատալիզի քայլերը

Քիմիական ռեակցիայի արագության մեծացման դեպքում կատալիզ կոչվում է դրական, փոքրացման դեպքում՝ բացասական։ Կատալիզատորների մասնակցությամբ ընթացող ռեակցիաները կոչվում են կատալիտիկ։ Եթե կատալիզատորը գոյանում է ռեակցիայի ընթացքում, ապա ռեակցիան կոչվում է ինքնակատալիզված, իսկ երևույթը՝ ինքնակատալիզ։

Ռեակցիաների բացարձակ արագությունների տեսության համաձայն ցանկացած տարրական ռեակցիա ընթանում է ռեագենտների փոխազդեցության հետևանքով միջանկյալ շատ ռեակցունակ գոյացության՝ ակտիվ կոմպլեքսի առաջացման վրայով՝

  • ելանյութեր ակտիվ կոմպլեքս վերջնանյութեր։

Ըստ այս մոդելի, ռեակցիայի արագությունը համեմատական է ակտիվացման պրոցեսի ստանդարտ ազատ էներգիայի () փոփոխությանը։ Եթե կատալիզատորի բացակայությամբ ստանդարտ ազատ էներգիան (չկ) է և կատալիզատորի ներկայությամբ՝ (կ), ապա (կ) < (չկ)։ -նրի տարբերությունը հետևանք է այն բանի, որ չկատալիզված և կատալիզված ռեակցիաներն ընթանում են տարբեր մեխանիզմներով։

Հիմնական սկզբունքներ

Կատալիզ 
Ռեակցիոն համակարգի էներգիայի փոփոխությունը ռեակցիայի ընթացքում։
A-ելային վիճակ, B-միջանկյալ միացություն, C-վերջնանյութերի, X1, X2’, X2’’ - ակտիվացված կոմպլեքսների համապատասխան վիճակներ

Կատալիզատորի ներկայությամբ ռեակցիան ընթանում է նոր, ավելի հարմար ուղիով։ Ռեակցիայի նոր ճանապարհն ավելի ձեռնտու է, որովհետև նրա իրականացման համար պահանջվում է ավելի փոքր ակտիվացման էներգիա։ Ըստ գծագրի, չկատալիզված և կատալիզված ռեակցիաների ակտիվացման էներգիաների տարբերությունը հավասար է

    Կատալիզ 

կամ

    Կատալիզ 

Եթե ելանյութի և կատալիզի փոխազդեցության հետևանքով չի առաջանում միջանկյալ կայուն միացություն, ապա կատալիզված ռեակցիայի ընթացքը կպատկերվի (3) կորով։

Կատալիզատորի ազդեցության վերաբերյալ բերված պատկերումից հետևում է՝

  1. կատալիզատորը փոխում է ռեակցիայի մեխանիզմը՝ մասնակցելով ռեակցիայի միջանկյալ փուլերին.
  2. ռեակցիայի վերջում այն քանակապես վերականգնվում է.
  3. կատալիզատորի ներկայությամբ փոխվում է ակտիվ կոմպլեքսի բաղադրությունը (X1-ի փոխարեն ստացվում է X2

Ուրեմն, կատալիզը երևույթ է, երբ ակտիվ կոմպլեքսի բաղադրության մեջ մտնում է մի նյութ, որը, ռեակցիայի ընթացքում քանակապես անփոփոխ մնալով, փոխում է ռեակցիայի մեխանիզմը։ Որոշ դեպքերում կատալիզատորների առկայությամբ ռեակցիայի ընթացքում ծնունդ են առնում էներգիայով հարուստ միջանկյալ մասնիկներ, որոնք արագացնում են ռեակցիան (ճյուղավորված շղթայական ռեակցիաներ), օրինակ,

    Կատալիզ  ռեակցիան կատալիզվում է ջրով, որի առկայությամբ ծնունդ են առնում H և OH- ռեակցունակ միջանկյալ մասնիկները։

Տեսակներ

Գոյություն ունեն համասեռ (հոմոգեն) և տարասեռ (հետերոգեն) կատալիզներ։

Հոմոգեն

Համասեռի դեպքում ռեագենտները և կատալիզատորը գտնվում են միևնույն ֆազում։ Ռեագենտները և կատալիզատորը, օրինակ, գազեր են

      Կատալիզ 

հեղուկներ

      Կատալիզ 

պինդ նյութեր

      Կատալիզ 

Հետերոգեն

Տարասեռի դեպքում ռեագենտները և կատալիզատորը գտնվում են տարբեր ֆազերում, օրինակ,

      Կատալիզ 

Միջանկյալ միկրոտարասեռ կատալիզը, երբ կատալիզատորը գտնվում է կոլոիդային վիճակում կամ բարձրմոլեկուլային նյութ է, օրինակ, միցելները, ֆերմենտները։

Կատալիզված ռեակցիաներ

Ըստ ռեագենտի և կատալիզատորի փոխազդեցության բնույթի, կատալիզված ռեակցիաները լինում են թթվահիմնային և օքսիդավերականգնման։

Թթվահիմնային կատալիզ

Թթվայինի դեպքում H+ է անցնում կատալիզատորից (HA) ռեագենտին (C)՝

      Կատալիզ 
      Կատալիզ 

հիմնայինի դեպքում՝ OH կամ H+ հակառակ ուղղությամբ։ Ապրոտոնային թթուների (Լյուիսի թթուների) առկայությամբ ռեագենտ-կատալիզատոր փոխազդեցությունը իրականանում է էլեկտրոնների զույգի մասնակցությամբ։ Թթվահիմնային կատալիզ կարող է տեղի ունենալ իոնափոխանակային խեժերի առկայությամբ։

Օքսիդավերականգնման կատալիզ

Օքսիդավերականգնման կատալիզի դեպքում ռեագենտ-կատալիզաաոր փոխազդեցությունը տեղի է ունենում էլեկտրոնների անցումով։ Կիսահաղորդչային կատալիզատորը պատկանում է այդ դասին։ Օքսիդավերականգնման ռեակցիաներում կատալիզելու ակտիվություն ունեն հատկապես d-տարրերը։

Առանձնահատկություններ

Կատալիզին հատուկ են մի շարք առանձնահատկություններ՝ ազդեցության յուրահատկություն (յուրաքանչյուր քիմիական ռեակցիակամ նմանատիպ ռեակցիաների դաս կարող է կատալիզվել միայն որոշակի նյութերով)։ Այս հատկությունը առավել ցայտուն է ֆերմենտների մոտ։ Կատալիզատորի այս հատկության չափանիշը կատալիզատորի ընտրողականությունն է։ Սա արագությունների հարաբերություն է՝ հայտարարը ելանյութի սպառման արագությունն է, համարիչը՝ հետաքրքրության առարկա հանդիսացող նյութի կուտակման արագությունը։

Կատալիտիկ ակտիվությունը որոշվում է կատալիզատորի միավոր զանգվածին, կոնցենտրացիային կամ մակերեսին ընկնող ռեակցիայի արագությամբ։ Պրոմոտորների ներկայությամբ կատալիզատորի ակտիվությունը մեծանում է, թույների (ինհիբիտորների) ներկայությամբ՝ նվազում։ Կատալիզատորի բաղադրության ընտրությունը բարդ խնդիր է, կատարվում է փորձարարական ճանապարհով։

Տես նաև

Գրականություն

  • Боресков Г. К. Катализ. Вопросы теории и практики. — Новосибирск, 1987.
  • Гейтс Б. Химия каталитических процессов / Б. Гейтс, Дж. Кетцир, Г. Шуйт. — М.: Мир, 1981. — 551 с.
  • Журнал «Кинетика и катализ Արխիվացված 2004-10-13 Wayback Machine».
  • Колесников И. М. Катализ и производство катализаторов. — М.: Техника, 2004. — 399 с.
  • Яблонский Г. С., Быков В. И., Горбань А. Н. Кинетические модели каталитических реакций. — Новосибирск: Наука (Сиб. отделение), 1983. — 255 c.

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 282 Կատալիզ 

Tags:

Կատալիզ Հիմնական սկզբունքներԿատալիզ ՏեսակներԿատալիզ ված ռեակցիաներԿատալիզ ԱռանձնահատկություններԿատալիզ Տես նաևԿատալիզ ԳրականությունԿատալիզ Արտաքին հղումներԿատալիզԿատալիզատորներՀունարեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՀովհաննավանքՀրանտ ՄաթևոսյանԱրարատՀայաստանի պատմական մայրաքաղաքներՓոշոտում22-րդ դարՍայաթ-ՆովաՀայկ և ԲելSWOT վերլուծությունԹթվածինՍևրի պայմանագիրՀայրենիք (հասկացություն)Սպիտակի երկրաշարժՄովսես ԳորգիսյանԲագրատունիներՓողՀնձանԾխախոտԹոքի քաղցկեղՇվեդիաՊարսկաստանի արշավ (Առաջին համաշխարհային պատերազմ)ԽտությունՏորք ԱնգեղՀայկական պետականությունների ղեկավարների ցանկԻրավունքԱնլռելի զանգակատուն44-օրյա պատերազմԿիլիկիայի հայկական թագավորությունԷրիթրոցիտներԿիպրոսԼևոն ԱրոնյանԳեղարդի վանքԱրյան ճնշումՀովհաննես ԹումանյանԷվերեստՏեղերի վանքՀայերենի կետադրությունՎանի թագավորությունԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱտոպիկ մաշկաբորբԱրամ ԱսատրյանՀովհաննես ԱյվազովսկիԹաջ ՄահալՄաշկ (մարդ)ԿիլիկիաԲանաստեղծական կայուն ձևերԱրծվաշենԿապանԿարտոֆիլՅուպիտեր (մոլորակ)Ապրիլի 26ԵռանկյունՀայաստանի լեռներԻսրայել ՕրիԿենդանակերպի նշաններՀայկական մանրանկարչությունՄայիսյան հերոսամարտերԱմբոխները խելագարվածԱրևշատ Ավագյան (բանաստեղծ, նկարիչ)ԱդրբեջանՀայ գրերի գյուտԹվական անունԳևորգ ՉաուշՀայ Յեղափոխական ԴաշնակցությունԶապել ԵսայանԾնեբեկԱրյան ընդհանուր հետազոտությունՅոհան ԳուտենբերգԱնալ սեքսՀայաստանի քաղաքներըԱսիաԲույսերԲազմացումՎիլյամ ՍարոյանԱրգանդի միոմաԳուգլ (որոնողական համակարգ)Զատիկ🡆 More