Խակա

Խակա (իսպ.՝ Jaca, արագոներեն՝ Chaca or Xaca), քաղաք Իսպանիայի հյուսիսարևելյան կողմում, Ուեսկա պրովինցիայում, Պիրենեյների և Ֆրանսիայի սահմանի մոտ։ Խական հնագույն քաղաք է Արագոն գետի վրա, որը գտնվում է երկու մեծ երթուղիների հատման կետում, Պոից մինչև Սարագոսա։ Խական հանդիսացել է Արագոնի մայրաքաղաք մինչև 1097 թվականը, որոշ ժամանակ՝ Խասետանիայի մայրաքաղաքը։

Բնակավայր
Խակա
իսպ.՝ Jaca
Դրոշ Զինանշան
Խակա Խակա

Խակա
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
Մակերես412,22 կմ²
ԲԾՄ820±1 մետր
Բնակչություն13 620 մարդ (2023)
Ժամային գոտիUTC+1
Փոստային դասիչ22700
Ավտոմոբիլային կոդHU
Պաշտոնական կայքjaca.es
Խակա (Իսպանիա)##
Խակա (Իսպանիա)
Խակա

Գյուղեր

Բացի Խակա քաղաքից, կան նաև Խակա մունիցիպալիտետի մի շարք ծայրամասային գյուղեր՝ ներառյալ Astún լեռնադահուկային հանգստավայրը։

Պատմություն

Խակա 
Սան Պեդրո ամրոց

Քաղաքի ծագման մասին հստակ տեղեկություններ չկան, բայց նրա անունը, ըստ երևույթին Լասետանի ծագում ունի, որպես Էբրո գետի ավազանում բնակվող ամենատարածված ցեղ, բազմաթիվ փոքր ցեղերից։ Քաղաքի մասին տեղեկություններ են հասել Ստրաբոնի աշխատություններից, որտեղ նշվում է, որ քաղաքը գտնվում է Մ․ թ․ ա․ 1-ին դարում Քվինտոս Սերտորիոսի և Գնեոս Պոմպեոսի միջև տեղի ունեցող պատերազմի տարածքում։ Հին Հունական և Հռոմեական քարտեզների համաձայն Խական քաղաք էր, որտեղ Մ․ թ․ ա․ 2-րդ դարի կեսերից հատվել են մետաղադրամներ։ Դրանց մի մասը այժմ գտնվում է Բրիտանական թանգարանում։ Մետաղադրամի վրա պատկերված է անհայտ գլուխ, և ձախ կողմում՝ մակագրություն, առկա է նաև դելֆինի պատկեր։ Հակառակ կողմում պատկերված է ձիավոր, աջ կողմում պահած սուր, իսկ ներքևի մակագրությունը Իբերիական լեզվով կարդացում է iaka։

Քաղաքի վերանվաճման տարեթիվը անհայտ է։ Սակայն հայտնի է, որ Ռամիրոն Ա Արագոնը (1035-1063) շնորհեց նրան «քաղաք» անվանումը։ 1063-ին այն եղել է Խակայի Սինոդի հավաքատեղին ։

1930 թվականի դեկտեմբերի 12-13-ին հալածանքը, որով պահանջում էր միապետության վերացում, ճնշվեց որոշակի դժվարությամբ։ Այս դեպքերը նախորդում էին Իսպանիայի քաղաքացիական պատերազմին։

Հիմնական տեսարժան վայրեր

Խական ունի մի շարք միջնադարյան պատեր և աշտարակներ, որոնք շրջապատում են 11-րդ դարի Ռոմանական ճարտարապետության ոճով կառուցված Խակայի տաճարին։

Այստեղ է գտնվում 16-րդ դարում կառուցված միջնաբերդը։

Խակայի թեմի թանգարանում (միջնադարյան Սուրբ արվեստի թանգարան) պահվում են ռոմանական և գոթական ֆրեսկոներ, որոնցից մի քանիսը հայտնաբերվել են Խակայի շրջանի ամենահեռավոր վայրերում։

Պատկերասրահ

Տես նաև

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

Խակա Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խակա» հոդվածին։

Tags:

Խակա ԳյուղերԽակա ՊատմությունԽակա Հիմնական տեսարժան վայրերԽակա ՊատկերասրահԽակա Տես նաևԽակա Արտաքին հղումներԽակա ԾանոթագրություններԽակաԱրագոնԻսպաներենԻսպանիաՊիրենեյներՍարագոսաՖրանսիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Արամ ԽաչատրյանԳլաուկոմաԱրգանդի վզիկի քաղցկեղՑորենԾնեբեկԼյուդվիգ վան ԲեթհովենՌոբերտ ՔոչարյանԹերենս ՋեյԵհովայի վկաներՋոան ՌոուլինգԱծանցյալԼուսինԳեղարդՄոլորակԽորվաթիաՍտորակետՀայոց ցեղասպանությունՀարցական նշանԹակուբոկու ԻսիկավաԹվական անունԱրգանդի միոմաԽալազիոնԵրիկամաքարային հիվանդությունՄԻԱՎՀոգեբանությունՈւղղանկյուն եռանկյունՄարդու գլխուղեղՖրանսիաՄշակույթՍրտամկանի ինֆարկտՄետաղԿրոնԱնձի խանգարումԵռանկյան մակերեսՊահքԱբեղախոտԱվշային հանգույցների բորբոքումՎանի թագավորության արքաների ցանկԿարմրուկԱշխարհի երկրներն ըստ տարածքիՀրանտ ՄաթևոսյանԿանանց միջազգային օրԱռյուծՍահմանական եղանակՔութեշՊրոտամին սուլֆատԿոկորդաբորբՖարինգիտՀարավային ԱմերիկաՔաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական կուսակցությունԻոսիֆ ՍտալինԱնկախ Պետությունների ՀամագործակցությունԵրևանԱրյան ընդհանուր հետազոտությունՀայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գիրքՎարդանանք (պատմավեպ)Շրթունքի հերպեսԲրյունետ (երգչուհի)Սեբորեային մաշկաբորբԳառնու հեթանոսական տաճարՍաուդյան ԱրաբիաԿոտայքի մարզՆաիրի ԶարյանՀայկական դրամԻ՞նչ է ճշմարտությունը (նկար, Գե)ՍաղմոսավանքՔաղաքացիական պայմանագիր կուսակցությունԱնտառՍնկերՀայաստանի գետերի ցանկԴերբայՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանԳևորգ ՉաուշԼիսագորԱրաքսՎահագն🡆 More