Լավալի Համալսարան: համալսարան Քվեբեկում

Լավալի համալսարան (ֆր.՝ Université Laval), ֆրանսալեզու հանրային հետազոտական համալսարան Կանադայի Քվեբեկ նահանգի Քվեբեկ քաղաքում։ Համալսարանը հիմնադրվել է 1852 թվականին Վիկտորյա թագուհու թագավորական կանոնադրությամբ՝ 1663 թվականին Ֆրանսուա Լավալի կողմից հիմնադրված Քվեբեկի սեմինարիայի հենքի վրա` այն դարձնելով Կանադայում ամենահին բարձրագույն կրթական կենտրոնը և Հյուսիսային Ամերիկայի առաջին կառույցը, որն առաջարկում է բարձրագույն կրթություն ֆրանսերենով։ Համալսարանի գլխավոր կամպուսը կառուցվել է 1950-ական թվականներին Սենտ-Ֆուա-Սիլերի-Քեփ-Ռուժ արվարձանային շրջանում և հետազոտական ֆինանսավորման առումով ընդգրկված է Կանադայի առաջատար համալսարանների տասնյակում և ունի Կանադայի գերազանցության հետազոտական չորս ամբիոններ։

Լավալի համալսարան
ֆր.՝ Université Laval
Изображение логотипа
Լավալի Համալսարան: համալսարան Քվեբեկում
Տեսակհանրային հետազոտությունների համալսարան, ազատ հասանելիության հրատարակություն և university in Quebec?
ԿարգախոսDeo favente haud pluribus impar
Հիմնադրված է1852
ՀիմնադրիրՖրանսուա Լավալ
Անվանված էՖրանսուա Լավալ
ՌեկտորSophie D'Amours?
ԱնդամակցությունU Sports?, Հետազոտական գրադարանների ասոցիացիա, Canadian Association of Research Libraries?, U15 Group of Canadian Research Universities?, Universities Canada?, ORCID, Ազատ մուտքով շտեմարանների կոնֆեդերացիա, Հետազոտական գրադարանների կենտրոն, Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն, Գիտական հրատարակչական և ակադեմիական ռեսուրսների կոալիցիա, Digital Research Alliance of Canada?, Canadian Federation for the Humanities and Social Sciences? և Canadian Research Knowledge Network?
ԵրկիրԼավալի Համալսարան: համալսարան Քվեբեկում Կանադա
ՏեղագրությունCité-Universitaire?
Կայքulaval.ca(ֆր.)
Լավալի համալսարան (Կանադա)##
Լավալի համալսարան (Կանադա)
Լավալի Համալսարան: համալսարան Քվեբեկում
Լավալի համալսարան, Կանադա
Լավալի Համալսարան: համալսարան Քվեբեկում Université Laval Վիքիպահեստում

Պատմություն

Լավալի Համալսարան: համալսարան Քվեբեկում 
Ֆրանսուա Լավալ
Լավալի Համալսարան: համալսարան Քվեբեկում 
Քվեբեկի հին սեմինարիան այսօր
Լավալի Համալսարան: համալսարան Քվեբեկում 
Լավալի համալսարանի ճարտարապետական դպրոց
Լավալի Համալսարան: համալսարան Քվեբեկում 
Charles-De Koninck տաղավար

Համալսարանն իր գործունեությունը սկսել է որպես Քվեբեկի սեմինարիա, որը հիմնադրվել է 1663 թվականին Լավալ ընտանիքի անդամ, Նոր Ֆրանսիայի առաջին եպիսկոպոս Ֆրանսուա դե Մոնտմորենսի-Լավալի կողմից։

Ֆրանսիական ռեժիմի տարիներին հաստատությունը հիմնականում տվել է քահանա շրջանավարտներ՝ ծառայելու Նոր Ֆրանսիայում։ 1760 թվականի նվաճումից հետո բրիտանացիները ընդլայնել են կրթությունը Կանադայում` ներառելով լիբերալ արվեստ։ Այդ ժամանակ Ֆրանսիացի-կանադացիները բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն չունեին, և Մոնրեալի եպիսկոպոս Ինյաս Բուրժեն առաջարկել է Քվեբեկի սեմինարին ընդյալնել և դարձնել Լավալի համալսարան։

Քվեբեկյան սեմինարիային թագավորական արտոնություն է ստացել 1852 թվականի դեկտեմբերի 8-ին Վիկտորյա թագուհու կողմից Էլգինի լորդ Ջեյմս Բրյուսի խնդրանքով` ստեղծելով «համալսարանի իրավունքներով ու արտոնություններով» Լավալի համալսարան։ Կանոնադրությունը ստորագրվել է 1852 թվականին։ Բենեդիկտոս XV-ը հաստատել է ծրագիրը և թույլատրել հիմնադրելու աստվածաբանության ամբիոններ և շնորհել աստիճաններ։

1878 թվականին համալսարանը Մոնրեալում բացել է երկրորդ կամպուսը, որը 1919 թվականի մայիսի 8-ին դարձել է Մոնրեալի համալսարան։ 1971 թվականին երկրորդ կանոնադրությամբ բոլոր լիազորությունները տրվել են Լավալի համալսարանի խորհրդին։

1925 թվականին համալսարանն ընդլայնել է իր տարածքը։ Հին քաղաքը շատ մարդաշատ էր և դժվար էր կամպուսին նոր շենքեր ավելացնել։ Համալսարանը տեղափոխվել է Սենտ-Ֆուա քաղաք, որն այդ ժամանակին կիսագյուղական քաղաք էր Քվեբեկ քաղաքի կենտրոնից արևմուտք։ Ճարտարապետության դպրոցը 1989 թվականին վերադարձավ հին շենք (այժմ կոչվում է «Le Vieux Séminaire»):

Լավալի համալսարանը ղեկավարվում է կառավարիչների խորհրդաի և ֆակուլտետի սենատի կողմից։ Այս կառույցը մոդելավորվել է 1906 թվականին Տորոնտոյի նահանգային համալսարանական ակտով, որով հիմնվել է համալսարանական կառավարման երկչափ համակարգ՝ բաղկացած սենատից (ֆակուլտետից), որը պատասխանատու ակադեմիական քաղաքականության համար և կառավարիչների (քաղաքացիների) խորհրդից, որն իրականացնում է ֆինանսական քաղաքականության նկատմամբ բացառիկ վերահսկողություն և պաշտոնական լիազորություն ունի բոլոր այլ հարցերում։ Խորհրդայի կողմից նշանակված նախագահը պետք է ծառայի որպես երկու մարմինների միջև կապող օղակ և ղեկավարի հաստատությունը:306:

20-րդ դարի սկզբին բարձրագույն կրթության անհրաժեշտությունը ընդլայնվեց աստվածաբանության, իրավունքի և բժշկության դասական ոլորտներից դուրս և համալսարանում ներկայացվեցին գիտության և սոցիալական գիտությունների բաժիններ, ինչպիսիք են անտառտնտեսությունը և տնային տնտեսությունը:1904: Բացի այդ, ներկայացվել է մասնագիտացված դասընթացների գերմանացիներից ոգեշնչված ամերիկյան մոդելի հիման վրա շրջանավարտների վերապատրաստումը և հետազոտական թեզի կատարումը։

1938 թվականին համալսարանը բացել է իր սոցիալական, քաղաքական և տնտեսական գիտությունների բաժինը, ազդարարելով 1960-ական թվականներին շարունակվող մոտեցման փոփոխությունը` հիմնված բարձրագույն կրթության՝ որպես անհատների ու հասարակության համար սոցիալական արդարության և տնտեսական արտադրողականության գաղափարի վրա։

Ֆրանսիացի-կանադացի կոմպոզիտոր Վիլֆրիդ Բոդրիի «Լավալ» վալսը նվիրվել է Լավալի համալսարանի և Մոնրեալի համալսարանի ուսանողներին։ Դաշնամուրային երաժշտությունը լույս է տեսել 1906 թվականին Քվեբեկում Ջ. Բոդրիի կողմից։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Լավալի Համալսարան: համալսարան Քվեբեկում Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լավալի համալսարան» հոդվածին։

Tags:

ԿանադաՀյուսիսային ԱմերիկաՎիկտորյա (Մեծ Բրիտանիայի թագուհի)ՔվեբեկՔվեբեկ (քաղաք)Ֆրանսերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԿարմրուկՀայաստանի Կարմիր գիրքԷթիլ սպիրտԿարմիր գիրքՊարույր ՀայրիկյանԻրավագիտությունՎարդան ՄամիկոնյանՖուտբոլի աշխարհի առաջնություն 2018 Խումբ BՓոխպատվաստագիտությունԱղանդավորությունԿիպրոսՀիսուսԿույր աղիքՔութեշՀոգնակի թիվՏաղավար տոներՀին ԿտակարանՎարդանյան ընտանիք բարեգործական հիմնադրամԿենդանիներԱռանց ընտանիքի (վիպակ)ԿաթնասուններԵրուսաղեմԳարունՍանահինի վանական համալիրԱղմուկ ականջներումՓսորիազՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներԱրագածԼևոն ՇանթԳլխուղեղի ուռուցքԳրոնինգենի թանգարանԵվրատեսիլ 2023 երգի մրցույթՎիլյամ ՍարոյանՄարսողական համակարգԱվշային հանգույցների բորբոքումԱռաջավորասիական ընձառյուծՍև անգղԳորշ արջԿրոնՉեռնոգորիաՁվարանների պոլիկիստոզ համախտանիշԳնաճՎիտամին DԵռանկյան մակերեսԱբու-Լալա Մահարի (պոեմ)Վարդանանց պատերազմՊորտուգալիաԵրազահանԶատիկՄոնթե ՄելքոնյանԿոմս Մոնտե-ՔրիստոՀամակարգային կարմիր գայլախտԹութքՍևրի պայմանագիրՊարագաներԻնֆեկցիոն մոնոնուկլեոզՍրտի ռիթմի խանգարումներՖեյսբուքԷկոլոգիաԶատիկը ՀայաստանումՔեթի ՓերրիՏիգրան ՊետրոսյանԽաչատուր ԱբովյանԵգիպտոսՀայաստանի ամերիկյան համալսարանՈսկիԼիբանանԻլոն ՄասկԹոքի քաղցկեղՄԻԱՎ/ՁԻԱՀԹատրոնի համաշխարհային օրՆոյՀրանտ ՄաթևոսյանՀրազդան մարզադաշտՀայերենի կետադրությունՄիզոպրոստոլ🡆 More