Զանգվածային Սպանություն Օրորա Քաղաքում

Զանգվածային սպանություն Օրորա քաղաքում, 2012 թվականի հուլիսի 20-ին տեղի ունեցած իրադարձություն, տեղի ժամանակով ժամը 0:39-ի սահմաններում, Օրորա առևտրի կենտրոնի Century Aurora 16 Movie Theater կինոթատրոնի դահլիճում (Դենվերի արվարձան, ամերիկյան Կոլորադո նահանգի մայրաքաղաք), սուպերհերոս Բեթմենի մասին Քրիստոֆեր Նոլանի «Մութ ասպետ.

լեգենդի վերածնունդ» եռերգության եզրափակիչ մասի պրեմիերայի ժամանակ։

Զանգվածային սպանություն Օրորա քաղաքում
Զանգվածային Սպանություն Օրորա Քաղաքում
Տեսակզանգվածային կրակոցներ և զանգվածային սպանություն
ԵրկիրԶանգվածային Սպանություն Օրորա Քաղաքում ԱՄՆ
ՏեղադրանքԱվրորա, Century Aurora & XD? և Կոլորադո
Տարեթիվհուլիսի 20, 2012
ԶենքAR-15 style rifle?
Զոհվածներ12 մարդ
Վիրավորներ70
Ահաբեկիչների քանակ1
Զանգվածային Սպանություն Օրորա Քաղաքում Aurora shooting Վիքիպահեստում

Հրաձգություն

Զանգվածային Սպանություն Օրորա Քաղաքում 
Կինոթատրոնը, որտեղ տեղի է ունեցել հրաձգությունը

Ուրբաթ օրը, 2012 թվականի հուլիսի 20-ին, տեղի ժամանակով ժամը 0:00 ի սահմաններում ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի Օրորա քաղաքի Century Aurora 16 Movie Theater города կինոթատրոնի սրահում սկսվել է Քրիստոֆեր Նոլանի «Մութ ասպետ. լեգենդի վերածնունդ» եռերգության եզրափակիչ մասի պրեմիերան։ Մոտավորապես 40 րոպե անց (տեղի ժամանակով մոտավորապես 0:39-ին), վթարային ելքից ներս է մտել SWAT-ի աշխատակցի համազգեստով՝ զրահաբաճկոնով և հակագազով մի տղամարդ։ Սկզբում հանդիսատեսը նրա վրա ուշադրություն չդարձրեց, մտածելով, որ այն կեղծ կերպար է հանդիսատեսի ժամանցն ապահովելու համար։ Սակայն տղամարդը ծխագնդակ կամ էլ նռնակ է նետել հանդիսատեսի վրա, ապա անկանոն կերպով կրակ է բացել ինքնաշեն AR-15 հրացանից։ Ավելի քան 70 դիտորդ է ընկել կրակի տակ։ Սկզբում հանցագործը կրակել է միայն առաջին շարքերի վրա, սակայն հետո սկսել է կրակել նրանց վրա, ովքեր փորձել են փախչել ելքի դռներով։ Սակայն շուտով ինքնաձիգը խափանվել է, դրա համար ոչ հատուկ 100 փամփուշտանոց թմբուկաձև փամփուշտակալի խնդիրների պատճառով, և Հոլմսը փոխարինել է այն Remington 870 (12-րդ տրամաչափի) հրացանով և Glock 22 ատրճանակով (40 տրամաչափի, մինչև 40 փամփուշտի համար փամփուշտակալի մեծացմամբ): Մի քանի փամփուշտ կոտրել են հարևան դահլիճը բաժանող պատը, որտեղ այլ ֆիլմի ցուցադրություն էր գնում, և հանդիսատեսից մի քանի հոգի նույնպես ստացել էին վնասվածքներ։ Ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել առաջին ահազանգից 90 վայրկյան անց՝ 0:41 րոպեին. այն շուտով ձերբակալել է կրակողին։

Հրաձգության արդյունքում տեղում սպանվել է 10 մարդ, ևս երկուսը մահացել են հիվանդանոցում։ Հրազենային վնասվածքներով 59 մարդ տեղափոխվել են քաղաքի տարբեր հիվանդանոցներ։ Վիրավորներից ամենափոքրը ընդամենը երեք ամսական է, իսկ ամենամեծը 51 տարեկան։

Զոհվածների ցուցակը

  • Ջեսսիկա Գոուի, 24 տարեկան (Սան-Անտոնիո, Տեխաս,ԱՄՆ)
  • Ջոն Թոմաս Լերիմեր, 27 տարեկան (Կրիստալ-Լեիկ, Իլինոյս, ԱՄՆ) (Моряк ВМС США дислоцирующийся в Ороре)
  • Մեթ Մակքուին, 27 տարեկան (Սենթ-Փերիս, Օհայո, ԱՄՆ)
  • Միքայել Մեդդեկ, 23 տարեկան (Օրորա, Կոլորադո, ԱՄՆ)
  • Ալեքս Սալլիվան, 27 տարեկան (Օրորա, Կոլորադո, ԱՄՆ) (զոհվել է սեփական ծննդյան օրը)
  • Ալեքս Թեվես, 24 տարեկան (Օրորա, Կոլորադո, ԱՄՆ)
  • Ալեքսանդր Ջեյ Բոյկ, 18 տարեկան (Օրորա, Կոլորադո, ԱՄՆ)
  • Ջեսսի Չիլդրես, 29 տարեկան (Կալիֆոռնիա, ԱՄՆ) (ԱՄՆ բանակի սերժանտ)
  • Վերոնիկա Մոզեր-Սալլիվան, 6 տարեկան
  • Ռեբբեկա Ուինգո, 32 տարեկան
  • Ջոնաթան Բլանք, 26 տարեկան (ԱՄՆ բանակի զինծառայող, զոհվել է, փամփուշտից պաշտպանելով իր ընկերուհուն)
  • Գորդոն Կաուդեն, 51 տարեկան
  • Ջորդան Մորրիս, 31 տարեկան

Կրակ

Կինոթատրոնից ոչ հեռու ավտոկայանատեղիում, ոստիկանությունը ձերբակալել է հրացանով և երկու ատրճանակով մի կասկածյալի և պարզել նրա ինքնությունը։ Նա 24-ամյա Ջեյմս Հոլմսն էր, ով բնակվում էր Օրորայի հյուսիսում։ Թե ինչն է նրան դրդել զանգվածային սպանության, դեռ հայտնի չէ։ Իրավապահ մարմինները կարծում են, որ հնարավոր է նա ունեցել է հոգեկան խնդիրներ։ Ինչպես նաև, ձերբակալության ընթացքում նա հայտարարել, որ իր բնակարանում ռումբ է տեղադրված, և ոստիկանությունը ստիպված է եղել մարդկանց տարհանել հարևան տներից։ Ավելի ուշ, իր տանը իսկապես պայթուցիկ է հայտնաբերվել։ Վարկածներից մեկի համաձայն՝ հանցագործությունը պայմանավորված է նրանով, որ հանցագործը բարկացած էր այն բանի վրա, որ չէր կարողացել ֆիլմի պրեմիերայի համար տոմս գնել։ Սակայն նշված տեղեկատվությունը ժխտվել է ոստիկանության կողմից, այն պատճառով, որ Ջեյմս Հոլմսը բոլորի հետ միասին մտել է կինոթատրոն, սակայն ֆիլմի ամենասկզբից դուրս է եկել և արդեն ետ է վերադարձել վթարային ելքից, զենքերով և SWAT-ի աշխատակցի հագուստով։

Արձագանք

Զանգվածային Սպանություն Օրորա Քաղաքում 
Բարաք Օբաման այցելել է Կոլորադոյի համալսարանի հիվանդանոցի վիրավորներին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկրում հայտարարել է հինգօրյա սուգ, ընդհատել է իր նախընտրական քարոզարշավը և արտակարգ խորհրդակցություն հրավիրել դեպքի կապակցությամբ։ Փարիզի պրեմիերան, որին պետք է այցելեին ֆիլմի ռեժիսորն ու գլխավոր հերոսները, չեղարկվել է, Կոլորադոյի ողբերգության պատճառով։ Ընկերության կողմից չեղյալ են հայտարարվել նաև Մեքսիկայի և Ճապոնիայի պրեմիերաները, իսկ Ֆինլանդիայի գովազդային կազմակերպությունը կանգնեցվել է։ Ֆիլմի ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանը խորը վիշտ է հայտնել ողբերգության կապակցությամբ։ 2012 թվականի հուլիսի 22-ին, Օրորա էժամանել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ով հանդիպել է ողբերգության զոհերին։ Օբաման հանդիպել է տեղի իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ, որոնք հետաքննել են հանցագործությունը։ Նախագահը հայտարարել է հավաքված քաղաքացիներին՝ «Ես այստեղ եկել եմ ոչ որպես նախագահ, այլ որպես հայր և ամուսին, ես կիսում եմ ձեզ հետ արցունքները, ողջ երկիրը մտածում է ձեր մասին»։ Ընտրություններում Օբամայի մրցակից և Հանրապետական կուսակցության թեկնածու Միթ Ռոմնին ևս իր ցավակցությունն է հայտնել զոհվածների և վիրավորների հարազատներին։ Հուլիսի 24-ին Օրորա է ժամանել Քրիստիան Բեյլը, Բեթմենի դերակատարը, ով ծաղիկներ է դրել կինոթատրոնի դիմաց, տեղի բնակիչների կողմից ստեղծված զոհերի հանպատրաստից հուշարձանին, որտեղ տեղի է ունեցել հրաձգությունը։

Հրազենի նկատմամբ վերահսկողության խստացման շուրջ վեճեր

2012 թվականի հուլիսի 22-ին, Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը նախագահական պաշտոնի թեկնածուներ Օբամային և Ռոմնիին խնդրել էր պարզաբանել իր դիրքորոշումը հրազենի նկատմամբ վերահսկողության խստացման վերաբերյալ։ Օբաման հայտարարել է, որ չի հասնի զենքի մասին օրենքների խստացմանը և ասել է, որ մտադիր է պայքարել այն հանցագործությունների դեմ, որոնք կատարվում են զենքի միջոցով՝ հենվելով գոյություն ունեցող օրենքների վրա։ Հուլիսի 23-ին CNBC-ի հարցազրույցում Միթ Ռոմնին նաև հայտարարել է, որ դեմ է քվեարկում զենքի մասին օրենքների խստացմանը, քանի որ դա համարում է անիմաստ և խախտում է ԱՄՆ Սահմանադրության երկրորդ ուղղումը, որը թույլ է տալիս երկրի քաղաքացիներին տիրապետել հրազենին։

Հրաձգությունից հետո ԱՄՆ-ում զենքի վաճառքն աճել է 41 տոկոսով։ Հուլիսի 21-ից 25-ը զենքի խանութներ են ուղարկվել 3647 զենք գնելու հայտ, մինչդեռ այդ հանցագործությունից չորս օր առաջ՝ ընդամենը 2583 հայտ։ Ընդ որում, հուլիսի 20-ից հետո գնորդները սկսել են նախապատվությունը տալ ոչ թե որսորդական հրացաններին, այլ ինքնապաշտպանական ատրճանակներին։

Ծանոթագրություններ

Tags:

Զանգվածային Սպանություն Օրորա Քաղաքում ՀրաձգությունԶանգվածային Սպանություն Օրորա Քաղաքում Զոհվածների ցուցակըԶանգվածային Սպանություն Օրորա Քաղաքում ԿրակԶանգվածային Սպանություն Օրորա Քաղաքում ԱրձագանքԶանգվածային Սպանություն Օրորա Քաղաքում Հրազենի նկատմամբ վերահսկողության խստացման շուրջ վեճերԶանգվածային Սպանություն Օրորա Քաղաքում ԾանոթագրություններԶանգվածային Սպանություն Օրորա Քաղաքում2012Հուլիսի 20

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՏիեզերագնացությունԴանիել ՎարուժանԷքստրավերսիա-ԻնտրովերսիաՈսկիԻսրայելԲեթմեն։ Սկիզբը44-օրյա պատերազմԱլեքսանդր ՇիրվանզադեԵրևանՇիրակի մարզՇրթունքի հերպեսՁվարանների պոլիկիստոզ համախտանիշԱշտարակ (քաղաք)Լյարդի ցիռոզՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՇավարշ ԿարապետյանԴեն ՍյաոպինԼոգիստիկաՄիսաք ՄեծարենցԽորանարդԴավիթ ԲեկԱնաստասիա ՏատարևաԼիմֆոմաԷկզեմաԱմերիկաՏուն ջրվեժի վերևումՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՆյարդային համակարգԳաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնԳլխուղեղՍաուդյան ԱրաբիաԻսլամԱճի հորմոնՆապաստակներՄուրացանՎիտամին B6ՄոսկվաԲանկՀաշվապահական հաշվառումԱմոթույքԱմերիկյան կենդանիներԴեռահասի հոգեբանությունԳորտերԽորեն ԱբրահամյանՀայաստանի կուսակցությունների ցանկԴոն Կիխոտ (վեպ)Հայկական պետականությունների ղեկավարների ցանկՍակուրաՄետաղԳլխավոր էջՄարդու պապիլոմավիրուսՍողուններՄաշկային հիվանդություններԷջմիածնի Մայր ՏաճարԲրյունետ (երգչուհի)Աուտոիմուն թիրեոիդիտՍոսիՀիսուսՕլիմպիական խաղերՎիտամին CՀեմոգլոբինՏիգրան ԱվինյանՆերգործական սեռՎիետնամՀարակատար դերբայԱրյան խումբԶևսԱխթալայի վանքԳարեգին ՆժդեհԱշխարհի երկրներն ըստ բնակչությանԿուսությունՎիտամին DԴերանունՆաիրի ԶարյանՏաթևի վանք🡆 More