Եվրոպական Խորհրդի Արդարադատության Դատարան

Եվրոպական միության արդարադատության դատարան (ԵԽԱԴ), Եվրոպական միության (ԵՄ) դատական ճյուղ։ Այն գտնվում է Լյուքսեմբուրգի Լյուքսեմբուրգ մայրաքաղաքի Քիրխբերգ թաղամասում և բաղկացած է երկու առանձին դատարաններից՝ Արդարադատության դատարանից և Ընդհանուր դատարանից։ 2005-2006 թվականներին դրա կազմի մեջ էր մտնում նաև Քաղաքացիական ծառայության տրիբունալը։ Եվրոպական խորհրդի արդարադատության դատարանը «sui generis» («միակն իր տեսակի մեջ») դատական համակարգ ունի, և այն վերազգային հաստատություն է։

Եվրոպական խորհրդի արդարադատության դատարան
ֆր.՝ Cour de justice de l'Union européenne
Եվրոպական Խորհրդի Արդարադատության Դատարան
Եվրոպական Խորհրդի Արդարադատության Դատարան
Արդարադատության դատարանի պալատ, Լյուքսեմբուրգ
ՏեսակՄիջազգային դատական մարմիններ և Եվրոպական միության հաստատություն
ԵրկիրԵվրոպական Խորհրդի Արդարադատության Դատարան Լյուքսեմբուրգ
ՀապավումԵԽԱԴ
Ստեղծման թվական1952
Փոխարինված էEuropean Court of Justice?
ՇտաբակայանՔիրխբերգ, Լյուքսեմբուրգ, Լյուքսեմբուրգ
Ծառայողների թիվ2,144 (2015)
Տարեկան բյուջե357,060,000 եվրո (2015)
Պարգևներ
Կայքcuria.europa.eu/jcms/jcms/j_6

ԵԽԱԴ-ն Եվրոպական միության գլխավոր դատական մարմինն է և հսկողություն է իրականացնում Եվրոպական միության իրավունքի միատեսակ կիրառման և մեկնաբանման նկատմամբ՝ անդամ պետությունների ազգային դատական մարմինների հետ համագործակցությամբ։ Այն նաև լուծում է ազգային կառավարությունների և ԵՄ ինստիտուտների միջև իրավաբանական վեճերը և կարող է միջոցներ ձեռնարկել ԵՄ ինստիտուտների դեմ ֆիզիկական անձանց, ընկերությունների կամ կազմակերպությունների անունից, որոնց իրավունքները խախտվել են։

Կազմ

Եվրոպական միության արդարադատության դատարանը կազմած է երկու հիմնական դատարաններից․

  1. Արդարադատության դատարան՝ ոչ պաշտոնապես հայտնի է որպես Արդարադատության եվրոպական դատարան (ԱԵԴ), որը քննում է ազգային դատարանների միջնորդությունները՝ նախնական որոշումներ կայացնելու, չեղյալ հայտարարելու և բողոքարկելու մասին։ Այն բաղկացած է ԵՄ անդամ յուրաքանչյուր երկրից մեկ դատավորից, ինչպես նաև 11 գլխավոր փաստաբաններից։ Այն բաղկացած է ԵՄ անդամ յուրաքանչյուր երկրից մեկ դատավորից, ինչպես նաև 11 գլխավոր փաստաբաններից։
  2. Ընդհանուր դատարան, որը քննում է անհատների, ընկերությունների և, ավելի քիչ, ազգային կառավարությունների կողմից ներկայացված չեղյալ հայտարարելու մասին դիմումները (հատուկ ուշադրություն դարձնելով մրցակցության իրավունքին, պետական աջակցությանը, առևտրին, գյուղատնտեսությանը և ապրանքանիշներին)։ Այն բաղկացած է 47 դատավորներից, որոնց թիվը 2019 թվականին պետք է ավելացվի մինչև 56-ը։

Գործառույթներ

ԵԽԱԴ-ի հատուկ առաքելությունն է ապահովել, որ Եվրոպական միության պայմանագրերի «մեկնաբանման և կիրառման ժամանակ» «պահպանվի օրենքը»։ Այս նպատակին հասնելու համար, այն․

  • քննում է ԵՄ ինստիտուտների կողմից ձեռնարկվող գործողությունների օրինականությունը,
  • ապահովում է անդամ պետությունների կողմից պայմանագրերի գծով իրենց պարտավորությունների կատարումը, և
  • մեկնաբանում է Եվրոպական միության իրավունքը։

Պատմություն

Եվրոպական խորհրդի արդարադատության դատարանն ի սկզբանե հիմնադրվել է 1952 թվականին, որպես միասնական դատարան, որը կոչվել է Ածուխի և պողպատի միության եվրոպական դատարան (1958 թվականից՝ Եվրոպական միությունների արդարադատության դատարան (ԵՄԱԴ))։

1988 թվականին ստեղծվել է Ընդհանուր դատարանը (հայտնի է որպես Առաջին ատյանի դատարան), իսկ 2004 թվականին՝ Քաղաքացիական ծառայության տրիբունալը։

2009 թվականին Լիսաբոնի պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո դատական համակարգը ստացել է իր ներկայիս անվանումը (Եվրոպական Միության արդարադատության դատարան), իսկ բնօրինակ դատարանը (նախկինում՝ ԵՄԱԴ) վերանվանվել է «Արդարադատության դատարան»։

Եվրոպական Միության արդարադատության դատարանի աշխատանքային լեզուն ֆրանսերենն է։

Տես նաև

Ծանոթագրություններ

Հետագա ընթերցում

  • Beck, Gunnar (2013). The Legal Reasoning of the Court of Justice of the EU. Oxford: Hart Publishing.
  • Mikelsone, Gundega (2013). The Binding Force of the Case Law of the Court of Justice of the European Union. ISSN 2029-2058 .[1] Արխիվացված 2019-10-26 Wayback Machine

Արտաքին հղումներ

Եվրոպական Խորհրդի Արդարադատության Դատարան Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվրոպական խորհրդի արդարադատության դատարան» հոդվածին։

Tags:

Եվրոպական Խորհրդի Արդարադատության Դատարան ԿազմԵվրոպական Խորհրդի Արդարադատության Դատարան ԳործառույթներԵվրոպական Խորհրդի Արդարադատության Դատարան ՊատմությունԵվրոպական Խորհրդի Արդարադատության Դատարան Տես նաևԵվրոպական Խորհրդի Արդարադատության Դատարան ԾանոթագրություններԵվրոպական Խորհրդի Արդարադատության Դատարան Հետագա ընթերցումԵվրոպական Խորհրդի Արդարադատության Դատարան Արտաքին հղումներԵվրոպական Խորհրդի Արդարադատության ԴատարանSui generisԴատական համակարգԵվրոպական միությունԵվրոպական քաղաքացիական ծառայության տրիբունալԼյուքսեմբուրգԼյուքսեմբուրգ (քաղաք)

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԼիմֆոմաՀայաստանի ՍահմանադրությունՍտենտավորումԿոնքի բորբոքային հիվանդությունԱտամհատիկԴեքսամետազոնՎիտամին D-ի անբավարարությունԱղբյուր ՍերոբՁվարանի կիստաԱնգլերենի այբուբենՔարահունջԱնաստասիա ՏատարևաՄեջքի ցավՃապոնիաԻրանՔրոմոսոմՄոսկվաԿրծքագեղձի քաղցկեղԿիստաՆԱՏՕԲարդ նախադասությունԿրոնի հիվանդությունՎերածնունդԲեթմեն։ ՍկիզբըԹատրոնի համաշխարհային օրՊատվաստումներՆար-ԴոսՏուն ջրվեժի վերևումՔաոս (վեպ)Սայաթ-ՆովաՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկԱրտաշեսյանների թագավորությունՏրիպոֆոբիաԿոմս Մոնտե-ՔրիստոԽալազիոնՀռոմեա-սելևկյան պատերազմԷկոլոգիաԱրագածՆավթԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՖոտոսինթեզԵվրոպաՀարսնացու հյուսիսիցՏնտեսագիտությունՍիլվա ԿապուտիկյանԲելլեԱշխարհի բնակչությունԴերբայական դարձվածՏիգրան ԱվինյանՍերժ ՍարգսյանՎաղարշապատՔրիստափոր ԿոլումբոսՍինգապուրԽենթըՍոֆի ԴևոյանԻ՞նչ է ճշմարտությունը (նկար, Գե)Աղասի ԱյվազյանԱբորտՎայոց ձորի մարզԱխթալայի վանքԱլբերտ ԱզարյանՆիկոլ ՓաշինյանԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիաԿոկորդաբորբՀայաստանի առաջին հանրապետությունԱլպիական մանուշակ (պատմվածք)Վարդանանց պատերազմՀարցական նշանԽոր ՎիրապԳրիգոր ՏաթևացիՏասնաբանյաՎլադիմիր ԼենինԱդոլֆ ԻվոնԱստվածային կատակերգությունՀայ գրերի գյուտՍպիտակուցներԵնթակա🡆 More