Ելենա Ջիչոևա

Ելենա Գեորգիևնա Ջիչոևա (ռուս.՝ Елена Георгиевна Джичоева, հունիսի 16, 1939(1939-06-16), Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), գրաքննադատ, լրագրող, գրող, ԽՍՀՄ գրողների միության անդամ (1989), Ռուսաստանցի գրողների միության անդամ (1991), Ռուսաստանի լրագրողների միության անդամ, պատվավոր ռադիստ։

Ելենա Ջիչոևա
Ծնվել էհունիսի 16, 1939(1939-06-16) (84 տարեկան)
ԾննդավայրԴոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող, գրական քննադատ և լրագրող
ՔաղաքացիությունԵլենա Ջիչոևա ԽՍՀՄ և Ելենա Ջիչոևա Ռուսաստան
ԿրթությունՌոստովի պետական համալսարան
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն, Ռուսաստանի լրագրողների միություն և Ռուս գրողների միություն

Կյանք և ստեղծագործություն

Ելենա Գեորգիևնան ծնվել է 1939 թվականի հունիսի 16-ին, Դոնի Ռոստով քաղաքում։ Միջնակարգ դպրոցն ավարտել է 1956 թվականին, ընդունվել է Ռոստովի պետական համալսարանի (ՌՊՀ) պատմաբանասիրական ֆակուլտետ։ Համալսարանում նրա մեջ հետաքրքրություն է առաջացել գրականության ոլորտում հետազոտական աշխատանքների նկատմամբ. Է. Մ. Ռեմարկի մասին նրա հոդվածը, որը կարդացվել է ֆակուլտետի գիտական համաժողովում, տպագրվել է ՌՊՀ-ի ժողովածուում։ Դիպլոմային աշխատանքի թեմա է դարձել Ջոն Գոլսուորդիի ստեղծագործությունների ուսումնասիրությունը, որի պատմվածքներից շատերը, որոնք այն ժամանակ դեռևս ռուսերեն չէին թարգմանվել, Ե. Ջիչոևան հատուկ թարգմանել է դիպլոմայինի համար։

Համալսարանն ավարտելուց հետո Ելենա Ջիչոևան աշխատել է Վյոշենսկայայի շրջանային թերթում, դպրոցում դասավանդել է ռուսաց լեզու և գրականություն։ Ավելի ուշ նա աշխատել է որպես «Ռոստիզդատի» խմբագիր, «Մոլոտ» մարզային թերթի գրական աշխատող, Ռոստովի հեռուստատեսության գրական- դրամատիկական հաղորդումների ավագ խմբագիր, ռադիո «Դոն-ՏՌ»-ի գեղարվեստական-հրապարակախոսական հաղորդումների խմբագիր։

Ե. Գ. Ջիչոևայի «Հաղթահարում» առաջին գիրքը (ակնարկներ Վ. Սյոմինի կյանքի և ստեղծագործության մասին), որը լույս է տեսել 1982 թվականին «Ռոստիզդատում», դրական արձագանքներ է ստացել «Նովի միր», «Վոպրոսի լիտերատուրի», «Լիտերատուրնոյե օբոզրենիե», «Դոն», «Պոդյոմ» ամսագրերում, Ռոստովի և մարզի թերթերում։

1988 թվականին «Ռոստիզդատ» հրատարակչությունում լույս է տեսել Բորիս Իզյումսկու ստեղծագործագործությունների մասին Ելենա Ջիչոևայի «Ժամանակի երկու դեմքը» գիրքը։

Ելենա Ջիչոևայի հետագա գրքերն ու հոդվածները նվիրված էին ռազմական արձակին և ճշմարտացի ու կեղծ գրականության վերաբերյալ մտորումներին։

1989 թվականին Ելենա Գեորգիևնա Ջիչոևան ընդունվել է ԽՍՀՄ գրողների միություն որպես քննադատ։ 1991 թվականից Ռուսաստանցի գրողների միության անդամ է։

Ելենա Ջիչոևայի հոդվածներն ու ակնարկները տպագրվել են Մոսկվայի, Դոնի Ռոստովի, Վորոնեժի ամսագրերում, հավաքական ժողովածուներում։ 1992 թվականից «Դոն-ՏՌ» պետական հեռուստառադիոընկերությունում նա վարում է «Գրական Դոն» ռադիոհաղորդաշարը։

Ելենա Գեորգիևնա Ջիչոևան Ն. Պոգոդինի անվան մարզային լրագրողական մրցանակի դափնեկիր է։

Ե. Գ. Ջիչոևան ապրում է Դոնի Ռոստովում։

Ստեղծագործություններ

Առանձին հրատարակություններ.

  • Преододение. Очерк жизни и творчества Виталия Сёмина. — Ростов-н/Д: Ростовское кн. изд-во, 1982.
  • Два портрета (в соавт. С. А. Истогиной) — Воронеж: Центрально-Чернозёмное кн. изд-во, 1986.
  • Притяжение. Сборник литературно-критических статей. — Воронеж: Центрально-Чернозёмное кн. изд-во, 1987.
  • Два лика времени. Очерк жизни и творчества Б. В. Изюмского. — Ростов-н/Д: Ростовское кн. изд-во, 1988.
  • Сотворение художественного. Статьи и рецензии — Ростов н/Д: Ростовское кн. изд-во, 1990.
  • Ходите чаще в гости к старикам. — Ростов-н/Д: МП «Книга», 1999.
  • Серебряная дорога. — Ростов н/Д: изд-во журнала «Ковчег», 2008.
  • Вспоминать и жить. Воспоминания, эссе, беседы, размышления о пиателях. — Ростов-н/Д: изд-во «Булат», 2011.

Աղբյուրներ

  • Дон литературный. Писатели России. Шолоховский край. XIX—XXI вв.:справ. изд., Сост. Губанов Г. — Ростов н/Д, 2006. — 512 с. ISBN 5-481-00623-5

Արտաքին հղումներ

Tags:

Ելենա Ջիչոևա Կյանք և ստեղծագործությունԵլենա Ջիչոևա ՍտեղծագործություններԵլենա Ջիչոևա ԱղբյուրներԵլենա Ջիչոևա Արտաքին հղումներԵլենա Ջիչոևա1939ԳրողԴոնի ՌոստովԼրագրողԽՍՀՄ Գրողների միությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՀունիսի 16Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական ՀանրապետությունՌուսերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՄեղրՅուպիտեր (մոլորակ)Հայոց ցեղասպանությունԿայծակԷրիթրոցիտներԴավիթ ՄուրադյանՄարդու առնանդամՀեշտոցային արտադրությունԱրցախյան ազատամարտՈրոշիչՄիլանԱնմոռուկ (խորհրդանիշ)ԻսլամՁվարանի կիստաԳուգլ (որոնողական համակարգ)Հաղթանակի օրՀիսուսի ծնունդՀայաստանԼյուդվիգ վան ԲեթհովենԽտությունՊարսկաստանի արշավ (Առաջին համաշխարհային պատերազմ)Անկլավ և էքսկլավՄարքեթինգՀայերՊարույր ՍևակԱղիների բորբոքային հիվանդությունԲրոնխաբորբԿոտայքի մարզՄայրիկ (ֆիլմ)ՖոտոսինթեզՎահագնԱվելորդը (Դերենիկ Դեմիրճյան)ԲագրատունիներՕդԶոլի ԱդոկՉարլի ՉապլինՀարավային ԱմերիկաՀայաստանի Հանրապետության նախագահՎարդանանք (պատմավեպ)Մաշկ (մարդ)ՊեպոՄարտիրոս ՍարյանԿրեատինինԳլխուղեղի ուռուցքԳլանՁիԱկրոստիքոսՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքՕրենսդիր իշխանությունԿարմիր գիրքԿարմիր կիրակիԲաժանարարների աղյուսակՔրոմոսոմԱշխարհի երկրներն ըստ տարածքիԱպրիլի 25Ծաղկեվանք (Արա լեռ)ՄուրացանԱրաքսԱրեգակնային համակարգԼոռու մարզԹաջ ՄահալՊարբերական աղյուսակՄեջքի ցավՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներՆշիկաբորբԾիծեռնակաբերդի նշանավոր այցելուների ցանկՏորք ԱնգեղՀայաստանի կուսակցությունների ցանկՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՊարբերական հիվանդությունՆոր ՆախիջևանԼուսանԿաթնասուններԵգիպտոս🡆 More