Գրական Թերթ: թերթ

Գրական թերթ, Հայաստանի գրողների միության պաշտոնաթերթ։ Հրատարակվում է 1932 թվականից, Երևանում։

Գրական թերթ
Изображение логотипа
Տեսակշաբաթաթերթ
Լեզուհայերեն
Հիմնադրվել է1932
ԵրկիրԳրական Թերթ: թերթ Հայաստան
Հրատարակման վայրԵրևան
ISSN1829-1627
Կայքgrakantert.am
էլեկտրոնային փոստ[email protected]

Պատմություն

«Գրական թերթ» մինչև Հայաստանի սովետական գրողների միության ստեղծումը (1934) հանդիսացել է Հայաստանի խորհրդային գրողների ֆեդերացիայի, իսկ այնուհետև՝ Հայաստանի խորհրդային գրողների, երաժիշտների և կերպարվեստագետների միության օրգանը։ Լուսաբանում է սովետահայ գրականության ստեղծագործական, տեսական-քննադատական աշխատանքները, պայքարում գրականության և արվևստի կուսակցականության, ժողովուրդների ինտերնացիոնալ կապի, սոցիալիստական ռեալիզմի սկզբունքների ամրապնդման համար։

Թերթն արձագանքում է ՀԽՍՀ կյանքի գրեթե բոլոր ոլորտների նշանակալից երևույթներին, առաջ քաշում ժողտնտեսության և մշակույթի համար էական նշանակություն ունեցող պրոբլեմներ։ Թերթը ղեկավարում է գրական նոր սերնդի ստեղծագործական աճի պրոցեսը, բանավեճեր վարում արձակի ու պոեզիայի հարցերի մասին։ Պարբերաբար էջեր է նվիրում սովետական հանրապետությունների գրականությանը, նշում հայ և համաշխարհային գրականության դասականների հոբևլյանական տարեթվերը, տպագրում թարգմանական նմուշներ արտասահմանյան դասակաև և ժամանակակից հեղինակների գործերից, տեղ հատկացնում սփյուռքահայ գրողների ստեղծագործություններին։

Հրատարակման տարբեր շրջաններում «Գրական թերթ»-ի շուրջն են համախմբվել ու ակտիվորեն աշխատակցել հայ և սովետական անվանի գրողներն ու գրականագետները՝ Եղիշե Չարենցը, Ավետիք Իսահակյանը, Ալեքսանդր Շիրվանզադեն, Դերենիկ Դեմիրճյանը, Վահրամ Ալազանը, Ստեփան Զորյանը, Նաիրի Զարյանը, Պարույր Սևակը և ուրիշներ։

Հայրենական պատերազմի շրջանում (1941-1944 թվականները) թերթը լույս չի ընծայվել։ «Գրական թերթ» խմբագրել են․ Հ․ Մկրտչյան (1932, 1935-1936 թվականներին), Եղիա Չուբար (1932-1933 թվականներին), Ն․ Դաբաղյան (1933 թվականին), Վ․ Ալազան (1933-1935, 1936-1937 թվականներին), Տենրի Գաբրիելյան, (1937 թվականին), Տ․ Մելիքյան (1937-1939 թվականներին), Գ․ Րորյան (1939-1940 թվականներին), Գ․ Ոսկանյան (1940-1941 թվականներին), Գ․ Հովսեփյան (1941 թվականին), Ա․ Բաբայան (1944-1948 թվականներին), Վ․ Մնացականյան (1948–1953 թվականներին), Գ․ Տեր-Գրիգորյան (1953-1955 թվականներին), Հ․ Հովհաննիսյան (1955-1959 թվականներին), Մ․ Սարգսյան (1959-1963 թվականներին), Վահագն Դավթյան (1963-1965 թվականներին), Համո Սահյան (1965-1967 թվականներին), Միքայել Շաթիրյան (1967-1969 թվականներին), Ս․ Տարությունյան (1969 թվականից)։

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 195 Գրական Թերթ: թերթ 

Tags:

1932ԵրևանՀայաստանի գրողների միություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԳերմանիաՄանուշակՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումԿույր աղիքԳորշ գայլԾավալՄուտացիաԲուդդայականությունԽորանարդՔրիստոնեությունԱրաքսԱրեգակՀնդեվրոպական լեզուներՀարվարդի համալսարանՀայկական դիցաբանությունՇրջակա միջավայրԱնուղղակի խնդիրՀանրապետության հրապարակ (Երևան)ԻրանՀովհաննես ԹումանյանՊրոլակտինԳործակալ 044ԼոպերամիդՎիտամին AԽոսրովի անտառ պետական արգելոցՀայաստանի Կարմիր գրքում գրանցված սողունների ցանկՆոր ԿտակարանԿանդիդոզԱրցախի ՀանրապետությունԱդոլֆ ՀիտլերՎանի թագավորությունԱդրբեջանԿոսովոյի հուշարձաններՇրի ԼանկաՎարդանյան ընտանիք բարեգործական հիմնադրամԱվետիք ԻսահակյանՀակոբ ՊարոնյանԳևորգ ՉաուշԱրյան խումբԳլաուկոմաՏնտեսական աճԱզոտՀին ԵգիպտոսՌուբեն ՄաթևոսյանԼևոն ՇանթԵրուսաղեմՀայաստանի քաղաքներըԱրգանդԳեղարդի վանքԱնգկոր ՎատԵղիշե ՉարենցՂազախստանԲոտուլիզմ1-ին տիպի շաքարային դիաբետՎիտամին D-ի անբավարարությունԼեոնարդո դա ՎինչիՈրդան կարմիրԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրԵրիկամային անբավարարությունԽպիպԴերանունՂազարոս ԱղայանՐաֆֆիՏիգրան ՄեծՊարկինսոնի հիվանդությունԱրմավիրՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակՔառօրյա պատերազմՈրդանման ելունի բորբոքումԷդուարդ ՔալանթարյանՍիերա ԲրավոԲորիս շունՀինդուիզմԱռաջնախաղՄուրացան🡆 More