Գլխի Հանդերձանք Գանդի

Գանդի (հինդի՝ गांधी टोपी), սպիտակ գլխարկ, որը պատրաստված է հնդկական բամբակյա գործվածքից՝ կհադիից։ Անվանվել է ի պատիվ Մահաթմա Գանդիի, որը հայտնի է դարձել Հնդկական ազգային-ազատագրական շարժման ժամանակ։ Սովորաբար կրում են Հնդկաստանի անկախության համար մարտնչող ակտիվիստները։

Գլխի Հանդերձանք Գանդի
Մահաթմա Գանդին իր պատվին անվանված գլխարկով

Ծագում

Պատմականորեն նման ոճով գլխարկներ կրում էին Գուջարաթ, Ուտար Պրադեշ, Ռաջաստան, Բիհար, Արևմտյան Բենգալիա, Մահարաշտրա, Կառնատակա և Հնդկաստանի այլ նահանգներում։

Հադի նյութը օգտագործվել է սատյագրահայի համար կենցաղային նյութեր ստեղծելու համար։ Գույնն ընտրվել է որպես «բարձրագույն մաքրության» գույն, ըստ որի՝ գլխարկը հեշտ էր լվանալ։

Գլխի Հանդերձանք Գանդի 
Աննա Հազարեն գանդիով՝ հացադուլի ժամանակ

Հարավային Աֆրիկայի բանտերում «նեգրեր» համարվող (նրանց մեջ մտնում էին նաև հնդիկներ, ինչպիսին Գանդին էր Հարավային Աֆրիկայում) բանտարկյալները պետք է կրեին գլխի նմանատիպ հանդերձանք։ Հենրի Պոլակը՝ Գանդիի մոտ ընկերը, գրել է, որ իր՝ հարավաֆրիկյան բանտում բանտարկված լինելու ժամանակ Գանդին այն կրողների թվում էր։

Գլխի նմանատիպ սև գույնի հանդերձանքները մտնում էին Ակհիլ բհարատիա հինդու մահասաբայի և Ռաշտրիա սվայամսևակ սանգխի համազգեստի մեջ։ Սուբհաս Չանդրան կրում էր նմանատիպ գլխի հանդերձանք՝ որպես ռազմատենչության համոզմունքների և Հնդկական ազգային բանակի ղեկավարության նշան։

1930 թվականին գրանցվել է գանդիի կրելու արգելքի առնվազն մեկ դեպք։ Ընդհանուր առմամբ, անգլիական կառավարությունը փորձել է վարկաբեկել խորհրդանիշը։

Անկախության հռչակումից հետո

Գանդիի մահից հետո՝ 1948 թվականին, այդպիսի գլխարկները կրում էին հնդկական առաջնորդները, այդ թվում՝ Ջավահառլալ Ներուն՝ Հնդկաստանի առաջին վարչապետը։ Ավանդույթը շարունակել են հաջորդ վարչապետները՝ Լալ Բահադուր Շաստրին և Մորարջի Դեսային։ Հնդկաստանի պառլամենտի մեծամասնությունը (մասնավորապես, Հնդկական ազգային կոնգրեսի քաղաքական գործիչները և ակտիվիստները) կրել է հադի և գանդի։ Շատերը գանդի կրում են օգոստոսի 15-ին՝ Հնդկաստանի անկախության օրը, կամ հունվարի 26-ին՝ Հնդկաստանի հանրապետության օրը։

Հետագայում գանդին կորցրել է իր հասարակական և քաղաքական գրավչությունը, թեպետ կոնգրեսի շատ անդամներ շարունակում են ավանդույթը։ Նշանակալիության նվազումը կապված է նաև հնդիկների հագուստի եվրոպականացման հետ։

Ավանդույթի վերածնունդ

2011 թվականին Գանդին ժողովրդականացվել է Հնդկաստանում Աննա Հազարի կողմից, որը գլխավորել է Հնդկաստանի հակակոռուպցիոն շարժումը։ Շարժման կենտրոնը Դելին էր։ 2011 թվականին Հնդկաստանում հազարավոր մարդիկ կրում էին գանդի՝ ի պաշտպանություն Աննայի պահանջների կատարման։

Ծանոթագրություններ

Գրականություն

Tags:

Գլխի Հանդերձանք Գանդի ԾագումԳլխի Հանդերձանք Գանդի Անկախության հռչակումից հետոԳլխի Հանդերձանք Գանդի Ավանդույթի վերածնունդԳլխի Հանդերձանք Գանդի ԾանոթագրություններԳլխի Հանդերձանք Գանդի ԳրականությունԳլխի Հանդերձանք ԳանդիՀինդիՄահաթմա Գանդի

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՓսորիազԱդոլֆ ՀիտլերՌուսաստանի քաղաքների ցանկՕրալ սեքսՍասունցի ԴավիթՀացԱստղԳևորգ ՉաուշՍուրճՄագելի քարանձավՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՎահագն ԴավթյանԱրտավազդ ԲՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքՄոմիկՉորաթանՍնկերԱշխարհի բնակչությունԲարդ ստորադասական նախադասությունԴաշտանադադարՄակարավանքԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրՕշական (գյուղ)Վոլֆգանգ Ամադեուս ՄոցարտՄարսողական համակարգԿանոնավոր եռանկյունԼիբանանՋեկ ԼոնդոնԹմրամոլությունՀապավումՍմբատաբերդՆախադասության գլխավոր անդամներԴաունի համախտանիշՏիգրան ՄեծՆամակՎրաստանԿարմիր գիրքԱգաթա ՔրիստիՀակաբիոտիկներՔիմիական տարրերի ցանկԳաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնՌափայել ՊատկանյանԱշխարհի մայրաքաղաքների ցանկՇագանակագեղձի բարորակ գերաճԹիթեռներԱդրբեջանԱպրիլի 29Սուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Արամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)ԹռչուններԼևոն ԱրոնյանՍարկոմաՊարագաներՄհեր ՄկրտչյանՀեքիաթՀասարակ հերպեսՓողԱդրբեջանի զինված ուժերՀիպերթիրեոզԵրվանդունիների թագավորությունՔութեշՀայերՈղնաշարԱրեգակԱղավնիներՁայնՁեռնաշարժությունՄուրացանՏեղերի վանքԽաչքարԱմբրոքսոլՔարային շինանյութերՍնկային թունավորումներԱղերՀատիս (լեռ)ՎագրՄիսաք Մեծարենց🡆 More