Բոյկո Բորիսով

Բոյկո Մետոդիև Բորիսով (բուլղար․՝ Бойко Методиев Борисов, հունիսի 13, 1959(1959-06-13), Bankya, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն), Բուլղարիայի պետական և քաղաքական գործիչ։ Բուլղարիայի վարչապետը 2009 թվականի հուլիսից մինչև 2013 թվականի մարտը, 2014 թվականի նոյեմբերից մինչև 2017 թվականի հունվարն ու 2017 թվականի մայիսից։

Բոյկո Բորիսով
Բոյկո Բորիսով
 
Կուսակցություն՝ Կայունության և զարգացման ազգային շարժում, Բուլղարիայի կոմունիստական կուսակցություն, GERB և անկախ քաղաքական գործիչ
Կրթություն՝ Academy of the Ministry of Interior, in Sofia?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, սպա, հրշեջ, կարատեիստ, ֆուտբոլիստ, ռազմական գործիչ, ոստիկան և դասախոս
Դավանանք ուղղափառություն
Ծննդյան օր հունիսի 13, 1959(1959-06-13)[…] (64 տարեկան)
Ծննդավայր Bankya, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն
Քաղաքացիություն Բոյկո Բորիսով Բուլղարիա
 
Կայք՝ boykoborissov.bg
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Կենսագրություն

Ծնվել է Ներքին գործերի նախարարության հրշեջ աշխատակցի ընտանիքում։ Մայրը դպրոցի ուսուցիչ է։

Կրթություն

1977 թվականին փորձել է ընդունվել Ներքին գործերի նախարարության բարձրագույն հատուկ դպրոցի պետական անվտանգության ֆակուլտետ, սակայն ընդունվել է հրդեհային անվտանգության ֆակուլտետ, որն ավարտել է 1982 թվականին։

Աշխատանքային գործունեություն

Բոյկո Բորիսովը 1982-1990 թվականներին ծառայել է ներքին գործերի նախարարությունում, հակահրդեհային ծառայությունում, դասակի հրամանատար, ապա՝ վաշտի, իսկ ավելի ուշ եղել է Սոֆիայի ներքին գործերի նախարարության սպայական պատրաստության բարձրագույն ինստիտուտի դասախոս, կարատեի գծով մարզիչ։ 1991 թվականին հիմնադրել է Իպոն-1 մասնավոր պահնորդական ձեռնարկությունը, որը ձեռք է բերել ազդեցիկ և հայտնի հաճախորդություն, մասնավորապես, զբաղվել է սոցիալիստական Բուլղարիայի նախկին ղեկավար Տոդոր Ժիվկովի և նախկին թագավոր Սիմեոն Երկրորդի անվտանգության ապահովմամբ։

2004 թվականին նրան շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում։

Քաղաքական կարիերա

2001-2005 թվականներին Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Սիմեոն Սակսկոբուրգգոտսկու կառավարությունում։ 2005 թվականին սկսվեց Բոյկո Բորիսովի իրական քաղաքական կարիերան։ Նա ընդգրկվել է «Սիմեոն երկրորդ» կուսակցության ընտրական ցուցակում և այդ շարժումից ընտրվել է երկրի խորհրդարան։ Սակայն, նախընտրել է հրաժարվել մանդատից և մնալ ներքին գործերի նախարարությունում։ Սակայն, նախընտրել է հրաժարվել մանդատից և մնալ ներքին գործերի նախարարությունում ։

Սակայն շուտով Բոյկո Բորիսովը լքել է իր պաշտոնը ներքին գործերի նորանշանակ նախարարի հետ հակամարտության պատճառով, պաշտոնաթող Է եղել ոստիկանության ծառայությունից՝ գեներալ-լեյտենանտ կոչումով։ Նույն թվականին նա առաջադրել է իր թեկնածությունը Սոֆիայի կմետի պաշտոնում և հաղթել է ընտրություններում։ 2006 թվականին գլխավորել է նոր կուսակցություն «Քաղաքացիները հանուն Բուլղարիայի Եվրոպական զարգացման»։

Հունգարիայի վարչապետ

2009 թվականի հուլիսի 5-ին հերթական ընտրություններում Բուլղարիայի եվրոպական զարգացման քաղաքացիներ շարժումը հաղթել էր Ազգային ժողովի տեղերի մեծամասնությանը։ Բոյկո Բորիսովը ձևավորեց միակուսակցական կառավարություն, որի կազմը Ազգային ժողովի կողմից հաստատվեց 2009 թվականի հուլիսի 27-ին։ Մասնավորապես, կառավարության կազմում, որտեղ Բոյկո Բորիսովը զբաղեցրել է վարչապետի պաշտոնը, որպես վարչապետի տեղակալ և ներքին գործերի նախարար է ընդգրկվել նրա մերձավոր զինակից, Բուլղարիայի եվրոպական զարգացման քաղաքացիներ կուսակցության նախագահ Ցվետան Ցվետանովը, փոխվարչապետի և ֆինանսների նախարարի պաշտոնն ստացել է հայտնի լիբերալ տնտեսագետ, Համաշխարհային բանկի նախկին աշխատակից Սիմեոն Դյանկովը, իսկ արտաքին գործերի նախարարությունը գլխավորել Է Եվրախորհրդարանի պատգամավոր, սոցիոլոգ Ռումյանա Ժելևան։ 2010 թվականի հունվարին Ռումյանա Ժելևի անվան շուրջ սկանդալից հետո կառավարությունը ստիպված էր լքել։

2013 թվականի փետրվարին Սոֆիայում և Բուլղարիայի այլ քաղաքներում ոստիկանության հետ բախումներով ուղեկցվող զանգվածային բողոքների պատճառով Բորիսովը հրաժարական էր տվել նախարարների կաբինետի հետ միասին։

2014 թվականի նոյեմբերի 7-ին Բուլղարիայի Ժողովրդական ժողովը կրկին հաստատել է Բորիսովին վարչապետի պաշտոնում։ Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 185 պատգամավոր, դեմ՝ 85, ձեռնպահ չի եղել։

Բորիսովի առաջին կառավարության գործունեություն

Վարչապետի պաշտոնում Բորիսովի գործունեությունն աչքի է ընկնում Ռուսաստանի նկատմամբ զուսպ-բացասական վերաբերմունքով։ Այսպես, իշխանության գալուց անմիջապես հետո նա հայտարարել է նախորդ կառավարության գործունեության, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի հետ պայմանագրերի ստուգման մեկնարկի մասին։ Բորիսովը Բուլղարիայի պատրաստակամությունն է հայտնել մասնակցել Բելենեի ԱԷԿ-ի նախագծերին և Հարավային հոսք գազատրանսպորտային միջազգային նախագծին, սակայն միայն փոխշահավետ պայմանների առկայության դեպքում։ Բորիսովի կառավարությունը փոխըմբռնման հուշագիր է ընդունել Թուրքիա-Հունաստան-Իտալիա խողովակաշարից Հունաստան-Բուլղարիա ճյուղավորման կառուցման վերաբերյալ, որը նախատեսված է Ադրբեջանից Եվրոպա գազի արտահանումն ավելացնելու համար։ Անկարա կատարած այցի ընթացքում Բորիսովը ստորագրել է Նաբուկո գազատարի ստեղծման մասին արձանագրությունները՝ շրջանցելով Ռուսաստանը (նախագիծը չի իրականացվել), «Հարավային հոսք» մրցակցային նախագծին։ Փաստաթուղթը ստորագրել են նաև Ավստրիան, Հունգարիան, Ռումինիան և Թուրքիան։

Բորիսովի կառավարությունը հասել Է երկրի Կենտրոնական բանկի նախագահի հրաժարականին, որը նոր ժամկետով վերընտրվել է նախկին կառավարության երաշխավորությամբ։

2013 թվականի հունվարին կառավարությունը որոշեց կտրուկ բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը։ Արդյունքում, որոշ տարեց մարդիկ ստացել են հաշիվներ, որոնց գումարը գերազանցել է իրենց կենսաթոշակը։ Այդ որոշումը զանգվածային բողոքների պատճառ է դարձել, որոնք տեղի են ունեցել փետրվարի կեսերին Սոֆիայում և Բուլղարիայի մի շարք այլ քաղաքներում և հանգեցրին ցուցարարների և ոստիկանության բախման։ Փետրվարի 18-ին Բորիսովը մասամբ բավարարել է ցուցարարների պահանջները՝ հրաժարական տալով ֆինանսների ոչ պոպուլյար նախարար Սիմեոն Դյանկովին, իսկ փետրվարի 19-ին լիցենզիան հետ է կանչել Չեխական CEZ ընկերությունից, որը պատասխանատու էր բաշխիչ ցանցերի համար։ Սակայն դա չիջեցրեց դիմակայության լարվածությունը, և փետրվարի 20-ին հրաժարական տվեց ամբողջ կաբինետը։

2013 թվականի մարտի կեսերին Բուլղարիայի կառավարության ղեկավարի պաշտոնում Բորիսովին փոխարինել էր տեխնիկական վարչապետ Մարին Ռայկովը։

Բորիսովի երկրորդ կառավարության գործունեությունը

Նոր կառավարությունը՝ Բայկովի ղեկավարությամբ, որն աշխատանքի է անցել 2014 թվականի նոյեմբերի 7-ին, կոալիցիոն է, դրանում ընդգրկվել են ՔՀԲԵԶ կուսակցության 12 ներկայացուցիչներ, ԲՀ-ից 7-ը  ԱԲՎ-ից մեկը։

2016 թվականի նոյեմբերի 13-ին, ՔԵԲ իշխող կուսակցության թեկնածու Ցեցկա Ցաչևայի ընտրություններում պարտվելուց հետո, հայտարարել է կառավարության պաշտոնաթողության մասին։

Բորիսովի երրորդ կառավարության գործունեությունը

2017 թվականի մարտի 27-ին տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որտեղ հաղթանակ տարավ ՔՀԲԵԶ-ն։

2017 թվականի մայիսի 4-ին Բորիսովը կրկին հաստատվել է վարչապետի պաշտոնում, նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 133 պատգամավոր, դեմ՝ 100 պատգամավոր։

Բորիսովի և որ նախագահ Ռադևի միջև բռնկվեց կոնֆլիկտ։ 2020 թվականին բուլղարական բողոքի ակցիաների ընթացքում, որոնք ուղղված էին վարչապետի եև նրա կողմնակիցների, օլիգարխների՝ Դոգանի  Պեևսկու դեմ, նախագահը պաշտպանել է ցուցարարներին։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Բոյկո Բորիսով Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոյկո Բորիսով» հոդվածին։

Tags:

Բոյկո Բորիսով ԿենսագրությունԲոյկո Բորիսով ԾանոթագրություններԲոյկո Բորիսով Արտաքին հղումներԲոյկո Բորիսով1959d:Q121932d:Q57775d:Q806817ԲուլղարերենՀունիսի 13

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հովհաննես ԲաղրամյանՎիկտոր ՀամբարձումյանՀայկական հարցԶվարթնոցի տաճարՀայկական լեռնաշխարհՀայաստանի կենտրոնական բանկԳլանՇաքիի ջրվեժԷկոլոգիական գործոններԹվական անունՍանահինի վանական համալիրՍրտային անբավարարությունԿունիլինգուսԾաղկեվանք (Արա լեռ)Փոքր ՄհերԺողովրդավարությունԼոբիՈրոտանի կիրճԱրքիմեդի օրենքՌուբեն ՍևակՏաթևի վանքԿրծքավանդակի ցավՄիավորված ազգերի կազմակերպությունԱնրի ՎեռնոյՍուրբ Հռիփսիմե եկեղեցի (Վաղարշապատ)ԱմերիկաՄանկական և պատանեկան հանրագիտարաններՍեղան (երկրաչափություն)ՍպիտակուցներՎիտամին D-ի անբավարարությունՄրջյուններՇեղանկյունԷվերեստՎիտամին DՄիքայել ԱլիմյանՄարի ԱնտուանետՍայաթ-ՆովաԵրազահանՀնդկաստանի մշակույթՆատրիումի քլորիդԵնթակաԵգիպտոսԳրիգոր ՆարեկացիԳնարբուկԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնԱրծիվներՀայաստանի դրոշՕձերԹոնդրակյաններՀարկադրական եղանակՔիմիական ռեակցիաներՀայկական պետականությունների ղեկավարների ցանկԲանաստեղծությունՕրենսդիր իշխանությունՄիքայել ՆալբանդյանՍպիտակավոր վանքՄատենադարանՈւղղանկյուն եռանկյունՕքսիդԱլեքսանդր ՄակեդոնացիՄողեսներՍմբատաբերդՀայաստանի կուսակցությունների ցանկՕհմի օրենքՎարդգես ՍուրենյանցՀայկ և ԲելՔարերի սիմֆոնիաԿապանՍասունցի ԴավիթԱլեքսանդր ԹամանյանԻլհամ ԱլիևԲաթումի պայմանագիրՀարավաֆրիկյան ՀանրապետությունՇաքարային դիաբետՆավթԽորանարդ🡆 More