Բոգալետչ Գեբրե: եթովպիացի գիտնական և հասարակական գործիչ

Բոգալետչ «Բոգե» Գեբրե (արտասանվում է` Բո-գեյ), 1960, Kembata Zone, Central Ethiopia Regional State, Եթովպիա - նոյեմբերի 2, 2019(2019-11-02), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), եթովպացի գիտնական և ակտիվիստ։ 2010 թվականին The Independent-ը նրան բնութագրել է որպես «կին, որը սկսել է եթովպացի կանանց ապստամբությունը»։ Քրոջ՝ Ֆիկիրտե Գեբե Բոգալետչի հետ միասին Եթովպիայում հիմնել է KMG կազմակերպությունը, որը նախկինում կոչվում էր Kembatti Mentti Gezzima-Tope (Միասին կանգնած կանայք)։ Նրա բարեգործական աշխատանքը նպատակ ուներ օգնել կանանց բազմաթիվ բնագավառներում, ներառյալ կանանց սեռական օրգանների խեղումը և հարսնացուի առևանգումը, երիտասարդ կանանց առևանգման և բռնաբարության պրակտիկան, որպեսզի նրանց ստիպեն ամուսնանալ։ Ըստ Եթովպիական ավանդական պրակտիկայի ազգային հանձնաժողովի տվյալների` 2003 թվականի դրությամբ երկրում ամուսնությունների մոտ 69%-ը սկսվում է այդպիսի ավանդույթով։ The Independent-ը հայտնում է, որ կազմակերպությունը կրճատել է հարսնացուների առևանգումների հաճախականությունը Կեմբատտում ավելի քան 90%-ով, մինչդեռ The Economist-ը նշում է, որ դրան են վերագրվում նաև կանանց սեռական օրգանները խեղանդամ դարձնող վիրահատությունները, որը 100%-ից հասցվել է 3%-ի։

Բոգալետչ Գեբրե
Բոգալետչ Գեբրե: եթովպիացի գիտնական և հասարակական գործիչ
Ծնվել է1960
Kembata Zone, Central Ethiopia Regional State, Եթովպիա
Մահացել էնոյեմբերի 2, 2019(2019-11-02)
Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունԲոգալետչ Գեբրե: եթովպիացի գիտնական և հասարակական գործիչ Եթովպիա
Մասնագիտությունգիտնական
Ալմա մատերՄասաչուսեթսի համալսարան Ամհերստում
Տիրապետում է լեզուներինամհարերեն, անգլերեն և Kambaata?
Պարգևներ
Բոգալետչ Գեբրե: եթովպիացի գիտնական և հասարակական գործիչ Bogaletch Gebre Վիքիպահեստում

2005 թվականին Բոգալետչ Գեբրը ստացավ Jonathan Mann Award 2005 մրցանակ, 2007 թվականին՝ Ջոնաթան Մանն մրցանակ՝ գլոբալ առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության համար։ Աֆրիկայի զարգացման գործում ունեցած ներդրման համար 2013 թվականի մայիսին արժանացել է Բոդուեն թագավորի միջազգային զարգացման մրցանակի։

Հասարակական գործունեություն

12 տարեկանում, դառնալով կանանց սեռական օրգանների վիրահատության զոհ, հայրն արգելեց Գեբրեին հաճախել միջնակարգ դպրոց։ Բայց նա փախավ տնից, որպեսզի հաճախի միսիոներական դպրոց։ Այդ ամենի արդյունքում նա Երուսաղեմում սովորեցրեց մանրէաբանություն, նախքան Ֆուլբրայթի կրթաթոշակով Ամհերսթի Մասաչուսեթսի համալսարան ընդունվելը։ ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում նա ստեղծեց իր առաջին բարեգործական կազմակերպությունը` «Զարգացումը կրթության միջոցով» (Development through Education), որի շնորհիվ Եթովպիայի ավագ դպրոցի և համալսարանների սովորողները ստացան դասագրքեր և գրքեր, որոնց արժեքը կազմում էր 26000 դոլար։

Համաճարակաբանության բնագավառում դոկտորի աստիճան ստանալուց հետո Բոգալետչ Գեբրեն 1990-ականներին վերադարձավ Եթովպիա, որպեսզի պաշտպանի կանանց իրավունքները։ Նախկինում արգելված ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ի թեմայի վերաբերյալ հրապարակային նախնական ելույթից հետո Գեբրեն հասկացավ, որ ինքը պետք է նվաճի համայնքի վստահությունը, նախքան փոփոխություններ կատարելը, հետևաբար, որոշեց շտկել իրեն ներկայացված խնդիրները` կամուրջի կառուցման համար անհրաժեշտ նյութեր տրամադրելով, ինչը թույլ կտար երեխաներին հասնել մոտակա դպրոց, իսկ առևտրականներին` տեղական շուկա։ Կամուրջի կառուցումից հետո նա քրոջ հետ ստեղծեց KGM Ethiopia կազմակերպությունը՝ բացելով հասարակական ընդունարաններ՝ բնակչությանը հատկապես կանանց խորհրդատվություն տրամադրելու և գրեթե բոլոր գյուղերում կանանց իրավունքների պաշտպանության խնդիրները լուծելու համար։

Տես նաև

  • Կանայք Եթովպիայում

Ծանոթագրություններ

Բոգալետչ Գեբրե: եթովպիացի գիտնական և հասարակական գործիչ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոգալետչ Գեբրե» հոդվածին։

Tags:

19602019The EconomistThe Independentd:Q122415622d:Q3194972Ամերիկայի Միացյալ ՆահանգներԳիտնականԵթովպացիներԵթովպիաԼոս ԱնջելեսԿալիֆոռնիաՆոյեմբերի 2

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԲադերՄարսողությունԷրիթրոցիտներՄրջյուններՊեպոԿոստանդնուպոլիսԱստվածաշունչԱվշային հանգույցՀովհաննես ԹումանյանԿաթվածՔիշ (կղզի)ՔրոմոսոմԵղնջացանԹորոս ՌոսլինԱրշակ եպիսկոպոս ԽաչատրյանԲառակապակցությունԴավիթ ԲեկՆաիրի ԶարյանԼևոն Տեր-ՊետրոսյանԿրեատինինՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրՄայիսյան հերոսամարտերԱվստրալիաԴարձվածքԱնգլերենՇախմատՎինսենթ վան ԳոգԻմպրեսիոնիզմԽորանարդՋորջ ԲայրոնՎարդանանք (պատմավեպ)Տերունական աղոթքՀայկական գորգՀայաստանՊյոտր ՉայկովսկիԵվրոպական միությունՀեշտոցային արտադրությունՁկներԲրոնխաբորբԼյարդԱմոքսիցիլինԼևոն ՇանթՄայր Հայաստան հուշահամալիրՄեծի Տանն Կիլիկիո ԿաթողիկոսությունՈւիլյամ ՇեքսպիրՆապոլեոն ԲոնապարտԱնկլավ և էքսկլավՄուշեղ ԳալշոյանՀայրենիք (հասկացություն)Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունԾծմբական թթուՀովազներԱյրին (նորավեպ)Կանաչ դաշտը (պատմվածք)ԳաստրիտՆևրոզներԱրշակունիներԱնլռելի զանգակատունՀայաստանի Հանրապետության քաղաքացու օրՃապոնիաՍասնա ծռերում գործող անձանց անուններԱռյուծՔարՄիապետությունԱրտիստը (Շիրվանզադե)ՓսորիազՍաղմոսավանքԴաշտանԵղիշե ՉարենցՍպիրտԿրիպտոարժույթԿարսՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներՄամփրե արքանԷլեկտրական հոսանքԲույսերԳևորգ ԷմինՎիտամին🡆 More