Բնագիտական թանգարան (անգլ.՝ Natural History Museum), Հարավային Կենսինգտոնի Exhibition Road փողոցում գտնվող 3 խոշորագույն թանգարաններից մեկը։ Հավաքածուն ներառում է ավելի քան 70 միլիոն բուսաբանության ցուցանմուշ (6 մլն բույս), կենդանաբանությունից (55 միլիոն կենդանաբանական նմուշ, որի կեսը միջատներ են միջատաբանության բաժնում), միներալոգիայից (500 հազ.
քարեր և հանքանյութեր) և հնէաբանություն (9 մլն բրածո)։
Բնագիտական թանգարան | |
---|---|
Տեսակ | բնագիտական թանգարան, ազգային թանգարան, հերբարիում և non-departmental public body? |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Տեղագրություն | Կենսինգտոն և Չելսի |
Վայր | Հարավային Կենսինգտոն |
Կազմված է | Natural History Museum Library and Archives? և British Museum (Natural History). Department of Botany.? |
Հասցե | Cromwell Road, London, SW7 5BDSW7 5BDԷթզիբիշն ռոուդ և Cromwell Road? |
Հիմնադրվել է | 1881 |
Հիմնադիր | Ռիչարդ Օուեն |
Այցելուներ | 4 105 106 մարդ (2009), 4 434 520 մարդ (2017), 5 284 023 մարդ (2015), 5 226 320 մարդ (2018), 3 250 376 մարդ (2004), 3 080 401 մարդ (2005), 3 754 496 մարդ (2006), 3 600 119 մարդ (2007), 3 698 500 մարդ (2008), 4 647 613 մարդ (2010), 4 873 275 մարդ (2011), 5 021 762 մարդ (2012), 5 356 884 մարդ (2013), 5 388 295 մարդ (2014), 4 624 113 մարդ (2016), 5 423 932 մարդ (2019), 1 296 763 մարդ (2020) և 1 571 413 մարդ (2021) |
Տնօրեն | Doug Gurr? |
Հավաքածուի չափս | մոտ 80 000 000 |
Կայք | nhm.ac.uk(անգլ.) |
Ցուցանմուշների հիմքը կազմում է դոկտոր Հանս Սլոանի (1660-1753 թթ.) հավաքածուն, որը ներառում է հերբարիում և կենդանիների ու մարդու կմախքներ՝ սկզբնապես ցուցադրված Մոնտեգյու-հաուսում (Բլումսբերի)՝ Բրիտանական թանգարանի հսկողության ներքո։
1850-ական թվականներին պրոֆեսոր Ռիչարդ Օուենը (Բրիտանական թանգարանի բնագիտական բաժնի տնօրեն) հավաքածուի ընդլայնման և առանձին տարածքի անհրաժեշտության խնդիր է առաջ քաշում։ 1864 թ. արդեն թանգարանի համար հողակտոր է գնվում Քենսինգթոնում։
Ճարտարապետական նախագծի վրա նախատեսվում էր Ֆրենսիս Ֆոուկի աշխատանքը, իսկ նրա մահից հետո այն հասավ Ալֆրեդ Ուոթերֆազին։ Շենքի ճակատամասը նախագծված է ռոմանոբյուզանդական ոճով։ Շինարարությունն սկսվել է 1873 թ. և ավարտվել 1880 թ.-ին։ Թանգարանը բացվել է 1881 թ., իսկ 1963 թ. այն վերջնականապես զատվել է Բրիտանական թանգարանից։
Մինչև 1992 թ. կոչվել է 'British Museum (Natural History) (Բրիտանական թանգարան (Բնագիտություն), իսկ գիտական գրականության մեջ հայտնի էր B.M.(N.H.) կամ BMNH հապավումով։
Թանգարանն առավել հայտնի է կենտրոնական սրահում դինոզավրների կմախքների հավաքածուով, որի մեջ է մտնում դիպլոդոկի 26 մետր երկարություն ունեցող հայտնի կմախքը, նաև հետաքրքիր է տիրանոզավրի մեխանիկական մոդելը։ Կենդանաբանական մասում գտնվում է 30 մետրանոց կետը։ Թանգարանում տեղակայված է երկնաքարերի հետաքրքիր հավաքածու։
Թանգարանի շենքի ներքին հարդարման և ինտերիերի աշխատանքները կատարվել են Gibbs And Canning Limited ֆիրմայի վարպետների կողմից թրծակավով։ Աղյուսները զարդարված են բույսերի, կենդանիների և հանածոների պատկերներով։ Թանգարանի մուտքն ազատ է։ Մետրոյի ամենամոտ կանգառը South Kensington է։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բնագիտական թանգարան (Լոնդոն)» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բնագիտական թանգարան (Լոնդոն)» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Բնագիտական թանգարան (Լոնդոն), which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.