Բիզ Սթոուն

Քրիստոֆեր Այսեք «Բիզ» Սթոուն(անգլ.՝ Biz Stone, մարտի 10, 1974(1974-03-10), Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), Թվիթթերի, Օբվիըսի (Obvious), Մեդիումի և Ջելլիի համահիմնադիրն է։ Իր առաջին սթարթափը ստեղծել է 1999 թվականին և կոչել է Քսենգա (Xanga)։ Սթոունը Բեն Ֆինքելի հետ ստեղծել է իր մինչև հիմա եղած հավելվածներից վերջինը՝ Ջելլին։ Ջելլին գործարկվել է 2014 թվականին և բնորոշվում է որպես որոնողական գործիք այն առանցքային ենթադրությամբ, որ յուրաքանչյուր հարցի դեպքում կա մի մարդ, որն ունի պատասխան։ Սթոունը Ջելլիի գործադիր տնօրենն է։

Բիզ Սթոուն
Դիմանկար
Ծնվել էմարտի 10, 1974(1974-03-10) (50 տարեկան)
ԾննդավայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունԲիզ Սթոուն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Կրոնանկրոնություն
ԿրթությունՀյուսիսարևելյան համալսարան, Wellesley High School? և Բոսթոնի Մասաչուսեթսի համալսարան
Մասնագիտությունստեղծագործական տնօրեն, գործարար, բլոգեր և համակարգչային գիտնական
Զբաղեցրած պաշտոններfounder? և angel investor?
Կայքbizstone.com
Բիզ Սթոուն Biz Stone Վիքիպահեստում

Կրթություն

Սթոունն ավարտել է Ուեզլիի ավագ դպրոցը Ուեզլիում։ Հաճախել է Մասսաչուսեթսի Հյուսիսարևելյան համալսարան, ինչպես նաև Մասսաչուսեթսի Բոստոն համալսարան, սակայն երկու համալսարաններում էլ ուսումը չի ավարտել։

Կարիերա

Բացի Թվիթթերի գործունեությունից, Սթոունը նաև ներդրող է բիզնես ոլորտում և սթարթափների խորհրդատու է։ Նա աշխատել է Square, Slack, Մեդիում, Նեսթ, Բիյոնդ Միթ, Փինթերեսթ, Ինթերքոմ և Ֆարադեյ ծառայութունների և սթարթափների շրջանակներում։

Սթոունն իր ռեժիսորական նորամուտն ունեցավ աշխատելով Ռոն Հովարդի և Canon USA-ի հետ։ Սթոունը նկարագրել է այդ հնարավորությունը որպես երկար սպասված ստեղծագործելու անդիմադրելի ցանկությունը իրականացնելու շանս։ Սթոունը խորհրդատու է Զոիք Ստուդիայում և գործադիր պրոդյուսեր է «Ուտելով կենդանիներին» փաստագրական ֆիլմում։ Ֆիլմի շրջանակներում նա աշխատում է Նատալի Փորտմանի հետ։

2003-2005 թվականներին Սթոունն աշխատել է Գուգլ ընկերությունում։

2006 թվականին Սթոունը, Էվան Ուիլյամսը, Ջեք Դորսին և Odeo ընկերության այլ անդամներ ստեղծում են «Obvious Corporation»-ը և ձեռք բերում Odeo-ի բոլոր ակտիվները՝ այդ թվում և Odeo.com, Twitter.com կայքերը։

Անձնական կյանք

Սթոունն ակտիվ բարերար է և ներդրումներ է կատարում բնապահպանության, աղքատության վերացման, առողջության և կրթության ոլորտներում։

Սթոունն իր կնոջ՝ Լիվիայի և որդու՝ Ջեյքոբի հետ ապրում է Մարին շրջանում։ Սթոունն իր կնոջ հետ ստեղծել է «Բիզ և Լիվիա Սթոուն հիմնադրամը», որը գործում է Կալիֆոռնիայում։

Ծանոթագրություններ

Բիզ Սթոուն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիզ Սթոուն» հոդվածին։

Tags:

Բիզ Սթոուն ԿրթությունԲիզ Սթոուն ԿարիերաԲիզ Սթոուն Անձնական կյանքԲիզ Սթոուն ԾանոթագրություններԲիզ Սթոուն1974Ամերիկայի Միացյալ ՆահանգներԱնգլերենԹվիթթերԿալիֆոռնիաՄարտի 10Սան Ֆրանցիսկո

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՋրհեղեղԿաթոլիկ եկեղեցիՍիֆիլիսՀայերենՍևան (քաղաք)Ծովից ծով ՀայաստանՀակահիստամինային դեղերՇաքարային դիաբետՀայկական ճարտարապետությունՀովհաննես ԹումանյանՍիլվա ԿապուտիկյանՉակերտներՀիպերթիրեոզՎարդավառՔիմիական ռեակցիաներՀաղպատի վանական համալիրԱլկոհոլային հարբեցումԵվրոպաՈւղղանկյուն եռանկյունՎերվարածներն ընտանիքում (հեռուստասերիալ)ԶևսՀեպատիտ BԲաբկեն ՉոբանյանՀայկական խոհանոցՏեղերի վանքԷրեբունի ամրոցՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարանԵվրասիական տնտեսական միությունՄեջքի ցավԱրամ ԱսատրյանՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկԵկեղեցիՃապոնիաԽնձորՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՄխիթարյան միաբանությունՓայծաղԱրարատի մարզԱբու ԴաբիՍիրտՃանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյՀայաստանի անկախության հռչակագիրՀայկական դիցաբանությունՕվկիանոսԱրևշատ Ավագյան (բանաստեղծ, նկարիչ)ԲարդիԱլեքսանդրապոլի պայմանագիրՀարավային ԱմերիկաԼեհաստանԱրտո ԹունջբոյաջյանՍտեփան Զորյան (գրող)Աշխարհի երկրներն ըստ տարածքիՊարկինսոնի հիվանդությունՎահագնԱրշակունիներԱնգլերենԴերանունԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱնդրանիկ ՍողոյանՄինաս ԱվետիսյանՊարույր ՍևակՏիգրան ՊետրոսյանՀավասարասրուն սեղանՎիկտոր ՀամբարձումյանՇեշտՄհեր ՄկրտչյանԱկնեԱշխարհ (Մեծ Հայքի վարչական միավոր)ՄիգրենՏիգրան ՉուխաջյանԼյուդվիգ վան ԲեթհովենԹամարա ՊետրոսյանՀին Եգիպտոս🡆 More