Բալի Համը

Բալի համը (պարս.՝ طعم گیلاس), ռեժիսոր Աբաս Քիառոստամիի 1997 թվականին նկարահանած ֆիլմը։

Բալի Համը
Բալի համը
պարս.՝ طعم گيلاس և պարս.՝ Ta'm-e gilās
Բալի Համը
ԵրկիրԲալի Համը Իրան
Ժանրդրամա, ռոուդ-մուվի և դրամա
Թեմաինքնասպանություն
Թվական1997, հուլիսի 16, 1998, նոյեմբերի 26, 1997, մայիսի 18, 1999 և դեկտեմբերի 31, 2016
Լեզուպարսկերեն
ՌեժիսորԱբաս Քիառոստամի
ՊրոդյուսերԱբաս Քիառոստամի
Սցենարի հեղինակԱբաս Քիառոստամի
ԴերակատարներՀոմայուն Էրշադի
ՕպերատորՀոմայուն Փայվար
ՄոնտաժԱբաս Քիառոստամի
Պատմվածքի վայրԹեհրան
Նկարահանման վայրԹեհրան
ԿինոընկերությունCiby 2000
Տևողություն95 րոպե

2016 թվականին ֆիլմը ցուցադրվել է Ոսկե ծիրան կինոփառատոնի «Հարգանքի տուրք» ծրագրի շրջանակներում։

Սյուժե

Պարոն Բադին (Հոմայուն Էրշադի)՝ միջին տարիքի մի մարդ, Թեհրանում վարելով իր մեքենան՝ փնտրում է մեկին, ով կհամաձայնի մեծ գումարի դիմաց իր համար մի գործ անել։ Ընթացքում նա բացահայտում է, որ մտադիր է սպանել իրեն և արդեն փորել է գերեզմանը։ Նրան պետք է մեկը, ով իր մահից հետո մարմինը հողին կհանձնի։ Նա չի քննարկում, թե ինչու է ուզում ինքնասպան լինել։

Սկզբում նա հանդիպում է մի երիտասարդ, ամաչկոտ զինվորի, ով հրաժարվում է անել այդ աշխատանքը և դուրս է փախչում Բադիի մեքենայից։ Այնուհետև նրան է հանդիպում մի սեմինարիստ, ով նույնպես հրաժարվում է, քանի որ կրոնական առարկություններ ունի ինքնասպանության հանդեպ։ Երրորդ անձը, ում Բադին հանդիպում է, մի խրտվիլակագործ է։ Նա պատրաստ է օգնել Բադիին, քանի որ նրան գումար է անհրաժեշտ իր հիվանդ երեխայի համար, բայց նա փորձում է խոսել ու հետ համոզել Բադիին՝ բացահայտելով, որ որոշ ժամանակ առաջ ինքն էլ է ցանկացել ինքնասպան լինել, բայց ընտրել է ապրելու տարբերակը, երբ ճաշակել է բալի համը։ Նա խոստանում է Բադիին հողին հանձնել, եթե առավոտյան նրան մեռած գտնի։

Ֆիլմի վերջում գլխավոր հերոսը խմում է բոլոր դեղահաբերը և գալիս նշանակված վայր և քնում։ Պարզ չէ՝ արդյոք նա մահացել է։ Ֆիլմի վերջին րոպեները փաստագրական են և ցույց են տալիս նկարահանող անձնակազմի և դերասանների աշխատանքը։

Դերերում

  • Հոմայուն Էրշադի - Բադի
  • Աբդոլռահման Բաղերի - պարոն Բագերի
  • Աֆշին Խորշիդ Բախթիարի
  • Սաֆար Ալի Մորադի - զինվոր
  • Միր Հոսեյն Նուրի - մեդրեսի ուսանող, սեմինարիստ
  • Ահմադ Անսարի

Մրցանակներ

Տարի Մրցանակ Կատեգորիա Արդյունք
1997 Կաննի կինոփառատոն «Ոսկե արմավենու ճյուղ» Հաղթանակ
1998 Բոստոնի կինոքննադատների ընկերության մրցանակաբաշխություն Լավագույն արտասահմանյան ֆիլմ Հաղթանակ
1999 ԱՄՆ կինոքննադատների ազգային ընկերություն Լավագույն օտարալեզու ֆիլմ Հաղթանակ
Չիկագոյի կինոքննադատների ընկերակցություն Լավագույն օտարալեզու ֆիլմ Առաջադրվել է
Cóndor de Plata մրցանակաբաշխություն Լավագույն արտասահմանյան ֆիլմ Առաջադրվել է

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Բալի Համը ՍյուժեԲալի Համը ԴերերումԲալի Համը ՄրցանակներԲալի Համը ԾանոթագրություններԲալի Համը Արտաքին հղումներԲալի ՀամըԱբաս ՔիառոստամիՊարսկերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Մերկուրի (մոլորակ)Սրտային անբավարարությունԳառնու հեթանոսական տաճարՆաիրի ԶարյանՀերպեսԱռնանդամի գլխիկՕլիմպիական խաղերԳերբնական արձակագրությունԸնկուզենիԱվելորդը (Դերենիկ Դեմիրճյան)ՈւղղագրությունՍեպսիսՀին ԵգիպտոսՎիտամին AՎազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտԷկոլոգիաԿաթոլիկ եկեղեցիՆիդերլանդներԳարեգին ՆժդեհԼուիզա ՆերսիսյանԿոնքի բորբոքային հիվանդությունՏրդատ ԳՀայաստանի դրոշՊեպոԳևորգ ՉաուշԿորած մոլորվածը ՀայաստանումԱշխարհի բնակչությունՏագնապային խանգարումԽոյ (կենդանակերպի նշան)Հայկական ճարտարապետությունՓայծաղԱսորեստանԽպիպԿիպրոսԵրազների մեկնաբանությունՆյարդային համակարգԱննետ ՄեսաջեԻսպանիաՍրտամկանի ինֆարկտԵղիշե ՉարենցԹութակներ (ընտանիք)ՄԻԱՎ/ՁԻԱՀԼեյկոցիտՀաշվապահական հաշվառումԱլեքսանդր ԹամանյանՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականՍեղան (երկրաչափություն)Հայկական իժՀիվանդությունԿրծքավանդակի ցավԱնկախ պետությունների դրոշներՄարդու խորիոնային գոնադոտրոպինԱստվածԻնքնաթիռՎերք Հայաստանի (վեպ)Հին աստվածներ (դրամա)Աղբյուր ՍերոբՀայկական մուֆլոնԱշոտ Ա ՄեծՊապ թեստՉակերտներՍիամանթոԿունիլինգուսԱրգանդի միոմաՍասնա ծռերԴանիել ՎարուժանՄեր հայրենիքԹթվածինՖոսֆորՇրի ԼանկաՕսմանյան կայսրությունԱրշակ ԲԱլեն ՍիմոնյանSaudi AramcoԱվշային հանգույցների բորբոքումՄինաս ԱվետիսյանՀորոսկոպ🡆 More