Արվո Պյարտ

Արվո Պյարտ (էստոներեն՝ Arvo Pärt, սեպտեմբերի 11, 1935(1935-09-11), Պաիդե, Էստոնիա), էստոնացի կոմպոզիտոր։ Համարվում է ներկայումս ստեղծագործող ժամանակակից երաժշտության ամենանշանակալի կոմպոզիտորներից մեկը։ Ստեղծագործում է դասական և հոգևոր երաժշտության ոլորտում։ 1970-ական թվականների վերջերից ստեղծագործում է մինիմալիստական երաժշտության ոճում։ Նրա երաժշտությանը բնորոշ է ինքնատիպ երգաստեղծման տեխնիկան՝ տինտինաբուլին՝ հայտնագործված հենց իր կողմից։ Նրա երաժշտությունը մասամբ ներշնչված է Գրիգորյան երգեցողությունից։

Արվո Պյարտ
Արվո Պյարտ
Ծնվել էսեպտեմբերի 11, 1935(1935-09-11)[…] (88 տարեկան)
Պաիդե, Էստոնիա
ԵրկիրԱրվո Պյարտ Էստոնիա, Արվո Պյարտ ԽՍՀՄ, Արվո Պյարտ Էստոնիա և Արվո Պյարտ Ավստրիա
Ժանրերսիմֆոնիա, ժամանակակից դասական երաժշտություն, Մինիմալ երաժշտություն և կրոնական երաժշտություն
Մասնագիտությունդասական կոմպոզիտոր, երաժիշտ և կոմպոզիտոր
ԼեյբլECM Records
ԿրթությունԷստոնիայի երաժշտության և թատրոնի ակադեմիա
ԱնդամակցությունՍերբական գիտությունների և արվեստների ակադեմիա, Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա, Շվեդիայի թագավորական երաժշտական ակադեմիա, Էստոնիայի գիտությունների ազգային ակադեմիա և Pontifical Council for Culture?
ԱմուսինNora Pärt?
Պարգևներ
Կայքarvopart.ee
Արվո Պյարտ Arvo Pärt Վիքիպահեստում

Կենսագրություն

Ծնվել է Էստոնիայի Յարվամաա նահանգի Պաիդե քաղաքում։ Նրան դաստիարակել են մայրը և խորթ հայրը։ 1957 թվականին ավարտել է Տալլինի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը՝ Հ. Էյլերի ղեկավարությամբ։ 1968 թվականին աշխատել է Էստոնական ռադիոյում՝ որպես ձայնային ռեժիսոր։ 1964 թվականից Պյարտն իր ստեղծագործություններում առաջին անգամ կիրառել է կոլաժի տեխնիկան։ Մոտավորապես նույն ժամանակ նրա երաժշտության մեջ սկսում են նկատվել կրոնական եղանակներ։

1979 թվականին թողել է ԽՍՀՄ-ը՝ սկզբում ապրելով Վիեննայում, այնուհետև՝ Բեռլինում, որտեղ էլ այժմ բնակվում է՝ ժամանակ առ ժամանակ տեղափոխվելով Տալլին։ Ընդունել է ուղղափառություն, ունի ուղղափառ կրոնավորի աստիճան։

Ստեղծագործությունը

Թեև Պյարտը փորձարարություն է արել տարբեր տեխնիկաներով ու ոճային մոդելներով, որոնցից են իզոմետրիան, մինիմալիզմը, սերիականությունը, նեոդասականությունն ու կոլաժը, սոնորիկան և այլն, նա ամբողջությամբ չի հարել ավանգարդ դպրոցներից ոչ մեկին։ Կոմպոզիտորն իր ոճն այլաբանորեն բնորոշում է որպես tintinnabuli՝ բառացի՝ "զանգակներ" (ակնարկվում են եկեղեցական զանգերը)։

Ծանոթագրություններ

Արվո Պյարտ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արվո Պյարտ» հոդվածին։

Tags:

1935d:Q189534ԷստոներենԷստոնիաՊաիդեՍեպտեմբերի 11

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Տիգրան ԱվինյանՆաիրի ԶարյանԾավալՀայաստանի բուսական աշխարհԱնկախ պետությունների դրոշներՈւղիղ խնդիրԱզատի ջրամբարՀորոսկոպԵրկաթՖրեդերիկ ԲանտինգՀեպատիտ BԺան Բատիստ Կամիլ ԿորոՄարզական կոչումԳորշ արջԲասկետբոլՍուրճՖուտբոլՓոխառությունՏիգրան ՄեծԱրտաշատԹռչուններՀրազդան (քաղաք)Սուրբ Յոթ ՎերքՀապավումԿանոնավոր եռանկյունԼուսինԷլիզաբեթ Վիժե լը ԲրոնՆելսոն ՍտեփանյանԶուգահեռագիծԿասկադ համալիրԻնֆեկցիոն մոնոնուկլեոզԿոնֆլիկտԱլեքսանդր ՇիրվանզադեԱրյան ընդհանուր հետազոտությունՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունԱշտարակ (քաղաք)Բաժանարարների աղյուսակՏրանսպորտՈւնո ՈւլբերգԱրյան ճնշումՆար-ԴոսԱրտարգանդային հղիությունԼեյկոցիտSaudi AramcoԵրկրորդ համաշխարհային պատերազմՂանձիլԽոսքի մասերԹրոմբոցիտԽորանարդՀաշվապահական հաշվեկշիռՐաֆֆիԲուդդայականությունՄարտի 29ԱնթառամՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՈւիլյամ ՇեքսպիրՀայկական առածներ և ասացվածքներԱնորոշ դերբայՀեշտոցի սնկային վարակՎարդավառԹոքի քաղցկեղԿատարԵրկիրԳոշավանքՍարդարապատի հերոսամարտՎահե ՇահվերդյանԱլպիական մանուշակՊարկինսոնի հիվանդությունՇիրակի մարզՇրջակա միջավայրՀայերԿանանց միջազգային օրՋավախքԷդուարդ ՍպերցյանՇվեյցարիաԱղասի ԱյվազյանՄատենադարան🡆 More