Արգել: գյուղ ՀՀ Կոտայքի մարզում

Արգել, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 29 կմ հարավ-արևմուտք, Հրազդան գետի ափին։

Գյուղ
Արգել
Արգել: Բնակչություն, Պատմություն, Տնտեսություն
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԿոտայքի մարզ
Այլ անվանումներԼուսակերտ
ԲԾՄ1400 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն3291 մարդ (2012)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Արգել (Հայաստան)##
Արգել (Հայաստան)
Արգել: Բնակչություն, Պատմություն, Տնտեսություն
Արգել (Կոտայքի մարզ)##
Արգել (Կոտայքի մարզ)
Արգել: Բնակչություն, Պատմություն, Տնտեսություն

Արգել է վերանվանվել 1991 թ.-ի ապրիլի 3-ին։

Բնակչություն

Արգելի ազգաբնակչության փոփոխությունը.

Տարի 1873 1897 1914 1926 1931 1939 1980 1989 1991 2001 2011
Բնակիչ 330 544 816 607 699 654 2275 3199 3500 2894 2501

Պատմություն

Արգել գյուղը՝ թռչնի թռիչքի բարձրությունից

Նախկինում անվանվել է Լուսակերտ, գտնվում է Եղվարդից 9 կմ հյուսիս-արևելք։ Հիմնադրվել է 1948 թվականին, որպես Գյումուշ-ՀԷԿ-ի բանավան։ 1991 թվականին բնակավայրին նորից տրվել է գյուղի կարգավիճակ և 1996 թվականին կրկին վերանվանվել իր նախկին անվամբ՝ Արգել։ Արգելից հյուսիս՝ Հրազդանի ձորում կանգուն է 7-րդ դարի Կարենիսի վանքը։ Լուսակերտից հյուսիս-արևելք՝ Ձորալանջին, գտնվում է միանավ փոքր եկեղեցի՝ հիմնադրված 4-5 դարերում և «Թուխ Մանուկ» մատուռը։ Գյուղը գտնվում է Կոտայքի մարզի հարավարևելյան, իսկ նախկին Նաիրիի շրջանի՝ հյուսիսարևելյան մասում, Հրազդան գետի աջափնյա լեռնալանջին։ Բնակավայրն ունի շատ հին պատմություն, բայց պաշտոնապես նրա թվագրումն սկսվում է 1898 թվականից։ Բնակիչների 98%-ը հայեր են՝ հիմնականում 1929-1930 թվականներին բռնագաղթված Արևմտյան Հայաստանից։ Բնակվում են նաև Ադրբեջանից բռնագաղթված փախստական ընտանիքներ։ Գյուղը հայտնի է իր բարենպաստ կլիմայով, որտեղ ամռան շոգ ամիսներին բավականին զով է, ձմռանն էլ՝ համեմատաբար մեղմ։ Գյուղի արևելյան մասում՝ Հրազդանի կիրճում շատ ռեժիսորներ նկարահանել են հատվածներ իրենց ֆիլմերի համար։ Գյուղը մինչև 1990-ական թվականները եղել է արդյունաբերական բնակավայր՝ գերակշիռ թվով բանվոր ծառայողներով, իսկ ներկայումս բնակչության զգալի մասը զբաղվում է գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ։ Արգելում է գտնվում Գյումուշ-ՀԷԿ -ը՝ Սևան-Հրազդան կասկադի և ՀՀ բոլոր ՀԷԿ-երից ամենահզորը։ Կարևորագույն արդյունաբերական ձեռնարկություններից է նաև արտասահմանյան կապիտալ ներդրումների շնորհիվ վերագործարկված «Արգել» ՓԲԸ -ն, որտեղ կթողարկվեն համակարգչային տեխնիկայի և տպագրական մեքենաների որոշ դետալներ։ Սննդի արդյունաբերության կարևորագույն ձեռնարկություն է հացի արտադրական փուռը։ Համայնքում գործում են տասնյակից ավելի մասնավոր օբյեկտներ, ինչպիսիք են «Լուսակերտի հանգստյան տուն» և «Արգել վերականգնողական կենտրոն» ՓԲԸ-ները, որտեղ յուրաքանչյուր տարի հանգսի նպատակով և տարբեր հասարակական, մշակութային, կրթական միջոցառումների շրջանակներում հարյուրավոր մարդիկ տարբեր բնագավառներից այցելում են այստեղ, կազմակերպում սեմինարներ, գիտաժողովներ և այլ միջոցառումներ։ Գյուղն ունի Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան հերոսամարտում նահատակված հերոսների հուշարձան կոթողներ։ Վերջինիս հեղինակն է հայտնի քանդակագործ, գյուղի բնակիչ և պատվավոր քաղաքացի Արսեն Փանոսյանը, որը նաև հարավից գյուղ մուտք գործող ճանապարհին քանդակել է խաչքարերի մի համալիր և այն անվանել «Քրիստոնյա Հայաստան 1700»։

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է դաշտավարությամբ և պտղաբուծությամբ։

Օգտակար հանածոներ

Արգելի մոտակայքում կան հանքային աղբյուր և կավճի հանք։

Պատմամշակութային կառույցներ

Գյուղում կա Սբ. Գևորգ եկեղեցի (1890 թ.), իսկ գյուղից արևելք գտնվում է Կարենիսի վանքը (VII դար)։

Պատկերասրահ

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Արգել բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։

Tags:

Արգել ԲնակչությունԱրգել ՊատմությունԱրգել ՏնտեսությունԱրգել Օգտակար հանածոներԱրգել Պատմամշակութային կառույցներԱրգել ՊատկերասրահԱրգել Տես նաևԱրգել ԾանոթագրություններԱրգել Արտաքին հղումներԱրգելԿոտայքի մարզՀայաստանՀրազդան գետ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԱստվածԱրյան ընդհանուր հետազոտությունԱրջերՍիամանթոԾաղիկԲարորակ ուռուցքներԵկեղեցիԽմելու ջուրԱվստրալիայի ճարտարապետությունՈւսուցման մեթոդներՄեջքի ցավԱմերիկայի Միացյալ ՆահանգներՎիտամին AՍեռական հերպեսԿտավատԿենդանակերպԲնական թիվՎահան Բիչախչյան (ֆուտբոլիստ)Սիերա ԲրավոԴանիել ՎարուժանԲանակում (հեռուստասերիալ)ԷնդոմետրիոզՊահքՎարդան ՄամիկոնյանԷդգար ՂազարյանԽաչակրաց արշավանքներՀայաստանի լեռներԽաղաղ օվկիանոսՀայաստանի բուհերի ցանկՍիրտՁիԿոտայքի մարզԶատկի ավանդույթներՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինՍրտի կծկումների հաճախականությունԳաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնԿիպրոս (կղզի)ԼուսինՀայաստանԼեղապարկԿիպրոսի դրոշՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՕսմանյան կայսրությունՈրոնողական ռոբոտԵրիկամԵրկրաշարժՍինուսիտԱծանցՕլիմպիական խաղերԱրգենտինաՋիմ ԹորոսյանԿատարակտՍուր բրոնխիտՊապ թագավորԳոյական անունՀերպեսՓարիզԻնդոնեզիաՎաղարշապատՀայաստանի կենտրոնական բանկԱնգլերենԽոյ (կենդանակերպի նշան)Շրջակա միջավայրԱվստրիաԷֆթանազիաԹոքերԼոգիստիկաՄարդ բանականՏնտեսական աճՀույզերՄարդու գլխուղեղՍյունիքի մարզՎեներա (մոլորակ)Միացյալ Թագավորություն🡆 More