Արագ Շախմատ

Արագ շախմատ (անգլ.՝ rapid chess, գերմ.՝ Schnellschach), շախմատի տարատեսակ, որում բոլոր քայլերը պետք է կատարվեն յուրաքանչյուր խաղացողի համար սահմանված ժամանակի ընթացքում, որը 15 րոպեից ավելի, բայց 60 րոպեից պակաս է, կամ հատկացված ժամանակի և 60-ով բազմապատկած ամեն քայլի համար տրվող լրացուցիչ ժամանակի գումարը՝ 15 րոպեից ավելի, բայց 60 րոպեից պակաս է։

Արագ շախմատ
Արագ Շախմատ
Ենթակատեգորիաշախմատ, արագ խաղ Խմբագրել Wikidata
Մասն էշախմատային տերմինաբանություն Խմբագրել Wikidata
Մարզաձևշախմատ Խմբագրել Wikidata
Ով է կիրառումշախմատիստ Խմբագրել Wikidata
Կադրեր արագ շախմատի 2009 թ. աշխարհի առաջնությունից, որտեղ չեմպիոնի կոչումը նվաճել է Լևոն Արոնյանը (Մայնց, Գերմանիա)

ՖԻԴԵ-ի կանոններ

Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն արագ շախմատի համար սահմանել է հետևյալ կանոնները.

  • Խաղացողները պարտավոր չեն գրի առնել քայլերը, ինչպես դա անում են դասական ժամակարգով պարտիաների ժամանակ։
  • Եթե խաղի ընթացքի նկատմամբ վերահսկողությունը համարժեք է (օրինակ, մեկ մրցավար` առավելագույնը երեք պարտիային), ապա գործում են մրցաշարային կանոնները։
  • Եթե մրցավարական վերահսկողությունը համարժեք չէ, խաղը կանոնակարգվում է ՖԻԴԵ-ի շախմատի կանոններով, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք փոխարինվում են արագ շախմատի հետևյալ կանոններով.
    • Երկու խաղացողների կողմից երեքական քայլ կատարելուց հետո, խաղաքարերի սխալ դասավորության, խաղատախտակի սխալ դիրքի և ժամացույցի ցուցմունքների առնչությամբ ոչ մի պահանջ ներկայացվել չի կարող։ Այն դեպքում, երբ պարտիան ընթացել է արքայի և թագուհու փոխարինված սկզբնական դիրքով, այդ արքան փոխատեղում կատարել չի կարող։
    • Մրցավարը պետք է կիրառի կանոնների «Քայլերի կատարումը» հոդվածը միայն այն պարագայում, երբ նրան դիմում է խաղացողներից մեկը կամ երկուսն էլ։
    • Անհնարին քայլը համարվում է կատարված, երբ գործի է դրվել հակառակորդի ժամացույցը։ Այդ բանից հետո, մինչև պատասխան քայլ կատարելը, հակառակորդը կարող է պահանջ ներկայացնել անհնարին քայլի առնչությամբ։ Մրցավարը պետք է որոշում կայացնի միայն նման պահանջին ի պատասխան։ Սակայն, եթե երկու արքաներն էլ շախի տակ են կամ զինվորի փոխարկումը կանոններին համապատասխան չի կատարվել, մրցավարը պետք է միջամտի, եթե դա հնարավոր է։
      • Ժամացույցի դրոշակը համարվում է ընկած, եթե այդ մասին խաղացողի կողմից ճիշտ հայտարարություն է արվել։ Մրցավարը պետք է զերծ մնա դրոշակի ընկնելն արձանագրելուց, բայց կարող է դա անել, եթե երկու դրոշակն էլ ընկած են։
      • Ժամանակը սպառելու պատճառով հաղթանակ պահանջելու համար խաղացողը պետք է կանգնեցնի ժամացույցը և տեղեկացնի մրցավարին։ Պահանջը բավարարելու համար անհրաժեշտ է, որ ժամացույցը կանգնեցնելուց հետո պահանջողի դրոշակը` ի տարμերություն հակառակորդի դրոշակի, ընկած չլինի։
      • Եթե երկու դրոշակն էլ ընկել են պարտիան ավարտվում է ոչ-ոքի։

Փաստեր

1988 թվականին ամերիկացի գրոսմայստեր Ուոլթեր Բրաունը հիմնադրեց Արագ շախմատի համաշխարհային կազմակերպություն և «Արագ շախմատ» ամսագիր, որը փակվեց 2003 թվականին։

Արագ շախմատի աշխարհի չեմպիոններ

2001 թվականից ՖԻԴԵ-ն անցկացնում է արագ շախմատի աշխարհի առաջնություններ։ 2009 թվականին Գերմանիայի Մայնց քաղաքում արագ շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը։

# Տարի Գրոսմայստեր Երկիր
1 2001 Գարրի Կասպարով Արագ Շախմատ  Ռուսաստան
2 2003 Վիշվանաթան Անանդ Արագ Շախմատ  Հնդկաստան
3 2009 Լևոն Արոնյան Արագ Շախմատ  Հայաստան
4 2010 Գատա Կամսկի Արագ Շախմատ  ԱՄՆ
5 2012 Սերգեյ Կարյակին Արագ Շախմատ  Ռուսաստան
6 2013 Շահրիար Մամեդյարով Արագ Շախմատ  Ադրբեջան
7 2014 Մագնուս Կառլսեն Արագ Շախմատ  Նորվեգիա

Տես նաև

  • Կայծակնային շախմատ

Ծանոթագրություններ

Tags:

Արագ Շախմատ ՖԻԴԵ-ի կանոններԱրագ Շախմատ ՓաստերԱրագ Շախմատ Արագ շախմատի աշխարհի չեմպիոններԱրագ Շախմատ Տես նաևԱրագ Շախմատ ԾանոթագրություններԱրագ ՇախմատԱնգլերենԳերմաներենՇախմատ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՍակուրաԱրտաշես ԱՁեռնաշարժությունՋոնաթան ՍվիֆթԱշխարհի մայրաքաղաքների ցանկՄուրացանՌուբեն Գրիգորյան (գործարար)Արգանդի վզիկի քաղցկեղԼյարդՇեղանկյունԼյարդի ցիռոզՎարդանյան ընտանիք բարեգործական հիմնադրամԱրյունՆեյմարՀիսուսՍեղան (երկրաչափություն)Կրծքագեղձի քաղցկեղԿիպրոսԲաժանարարների աղյուսակԼոռու մարզԱստղաշուշանՍուր բրոնխիտԲրուցելոզՇաղկապՄիջուկային զենքՍինգապուրԼուիզա ՆերսիսյանԶևսԴարձվածքԱրարատԱվարայրի ճակատամարտՄակերեսՎարդան Ղուկասյան (քաղաքական գործիչ)Փափուկ ուժԱվետիք ԻսահակյանԿրծքավանդակի ցավՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումՖիմոզSourԹաիլանդՔրիստափոր ԿոլումբոսԴերանունԴավիթ ԲեկՆաիր ՏիկնիզյանՓսորիազԿատարԶատկի ավանդույթներՍողուններՍիրիաԵղվարդ1-ին տիպի շաքարային դիաբետԻնդոնեզիաՍեռական հարաբերությունՆիկոլայ Ռիմսկի-ԿորսակովՏիգրան ՄեծԱվելորդը (Դերենիկ Դեմիրճյան)Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնՄադամ ԲատերֆլայԱնիԵրևանի պետական համալսարանԱրմեն ՄելիքբեկյանՀայկական մուֆլոնԱռաջավորասիական ընձառյուծԷպիլեպտիկ նոպաՀերպեսՈրդանման ելունի բորբոքումՊրոլակտինՓինք ՖլոյդՎատիկանՉինաստանԵրկկենցաղներՍայաթ-ՆովաՎլադիմիր ԳասպարյանՋավախքՀեշտոցի սնկային վարակՀրանտ ՄաթևոսյանԱդոլֆ Հիտլեր🡆 More