Այլասիրություն

Այլասիրություն, ալտրուիզմ (altruism), հոգատարություն այլ անձանց բարեկեցության կամ շահերի մասին։ Եսասիրության հետ հասարակ հակադրությունը բացահայտում է այլասիրության ըմբռնման որոշ տարբերություններ՝ կապված հակվածության, նկատառումների և վարվելակերպի հետ։ Այլասերը կարող է ուրիշներին օգուտ տալու նպատակ ունենալ, սակայն այդ նպատակն իրականացնելիս չհասնել հաջողության։

Այլասիրություն

Այլասիրություն, բարոյական սկզբունք, որն արտահայտում է ուրիշների, մասնավորապես՝ իր մերձավորների նկատմամբ մարդու անշահախնդիր հոգատարությունը, նրանց համար զոհողություն կատարելու ընդունակությունը։ Այլասիրություն փոքր ընդգրկում ունեցող, թերի, սահմանափակ հումանիզմ է, այն սահմանափակվում է առավելապես անձնական հարաբերությունների ոլորտով։

Այլասիրությունը երբեմն հասկանում են որպես ավելի մեծ հոգատարություն որոշների, քան սեփական անձի նկատմամբ, իսկ երբեմն՝ հավասար ուշադրություն սեփական անձին և այլոց։ Քանի որ «ուրիշները» սովորաբար ավելի շատ են, քան որոշում կայացնողը, այս տարբերակումը գործնական նշանակություն չունի, սակայն կարող է կարևոր լինել երկու անձի առկայության դեպքում։ Խաղի տեսության վրա հիմնված քննարկումներում հակադրվում են փոխադարձ այլասիրությունը և համընդհանուր այլասիրությունը։ Փոխադարձ այլասերը ուրիշի հանդեպ նույն վարքագիծն ունի, ինչ նա ունի, կամ ակնկալում է, որ կունենա իր հանդեպ։

Համընդհանուր այլասիրությունը, որ հաճախ համարվում է քրիստոնեության հիմնական բարոյական պահանջը, անվերապահ է։ Հասարակական կենսաբանության կիրառությունները ցույց են տալիս, որ անհատների և խմբերի գոյատևման հնարավորությունները կախված են ոչ միայն եսասիրության և այլասիրության ազդեցության ոլորտներից, այլև խնդրո առարկա այլասիրության տեսակից։

Գրականություն

  • Գագիկ Հարությունյան (պատմաբան), Սուրեն Մարտիկյան, Արտակ Մովսիսյան, Օքսֆորդի քաղաքագիտության և քաղաքականության բառարան (խմբ. Ալեքսանդր Աղաբեկյան, Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Գիտանք»», 2003 — 592, էջեր 592 — 592 էջ. — 500 հատ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 191 Այլասիրություն 

Tags:

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՎանԴիլիջանՇաքարային դիաբետԵրկիրԹլփատումՔառակուսի մետրՄիջատներՄարտի 28Հանրային ֆինանսներՔաղաքացիական պայմանագիր կուսակցությունԱվշային հանգույցների բորբոքումԱրգանդի միոմաՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներՏուբերկուլոզՄարդու աչքԼյարդՄարտՁկներԱնգլերենի այբուբենԱրտիստը (Շիրվանզադե)Հարրի Փոթեր (վիպաշար)ԱռյուծԴանիել ՎարուժանԲնական թիվՄատյան ողբերգությանԱնգկոր ՎատԱրյան շրջանառությունԱմերիկայի Միացյալ ՆահանգներՄայր Հայաստան հուշահամալիրՏիեզերքԱլբերտ ԱյնշտայնՍինգապուրՁայնՀայաստանի խորհրդարանական ընտրություններ (2021)ՀեքիաթԼիբանանԵրվանդունիների թագավորությունՍիֆիլիսԽորանարդԱռաջավորասիական ընձառյուծԾաղիկ«ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգԱզոտՍակուրաԱզատի ջրամբարԽաչակրաց արշավանքներԹմրամիջոցՎահե ՇահվերդյանԱսպիրինՀայոց պատմությունԱրջերԿիլիկիայի հայկական թագավորությունՈրոշիչՍեբորեային մաշկաբորբԱրեգակԱդոլֆ ԻվոնԱնանիա ՇիրակացիԻրանԵրկաթ պակասորդային սակավարյունությունՀայերեն ՎիքիպեդիաԳովազդԱնկախ Պետությունների ՀամագործակցությունՆոր ԿտակարանՄայրության և գեղեցկության օր (Հայաստան)ՄոտիվացիաՊետրոս ԴուրյանՖուտբոլԻնֆեկցիոն մոնոնուկլեոզՐաֆֆիԿարմրախտՕլիմպոսի աստվածներԱրյան ճնշումՀոլոքոստԴեն ՍյաոպինՌումինիաԱլբանիաԿարմրուկ🡆 More