Ֆիլմ, 1994 Ագռավը

«Ագռավ» (անգլ.՝ The Crow օրիգինալում թարգմանվում է «Ագռավ») Ալեքս Պրոյասի գեղարվեստական ֆիլմը, որը Ջեյմս Օ'Բարի համանուն սև-սպիտակ կոմիքսի էկրանավորումն է։ Բրենդոն Լիի վերջին դերասանական աշխատանքն է։ Ֆիլմն ունի երեք շարունակություն, նաև՝ հեռուստասերիալ, որում նկարահանվել է Մարկ Դակասկոս, որն իրենից ներկայացնում է ֆիլմի սյուժեի այլընտրանքային տարբերակը։

Ֆիլմ, 1994 Ագռավը
Ագռավը
անգլ.՝ The Crow
Ֆիլմ, 1994 Ագռավը
ԵրկիրՖիլմ, 1994 Ագռավը ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ[…], ֆենթեզի ֆիլմ[…] և քրեական ֆիլմ
Թեմավրեժ
ՀիմքԱգռավը
Թվականհուլիսի 28, 1994, սեպտեմբերի 2, 1994 և 1994
Լեզուանգլերեն
ՌեժիսորԱլեքս Պրոյաս[…]
ՊրոդյուսերՋեֆ Մոսթ և Էդուարդ Պրեսման
Սցենարի հեղինակՋոն Շիրլի, Դևիդ Սքոու և Ջեյմս Օ'Բար
ԴերակատարներԲրենդոն Լի[…], Էռնի Հադսոն, Մայքլ Ուինքոթ[…], Բայ Լին, Դևիդ Պատրիկ Քելլի, Մայքլ Մասսի, Ջոն Պոլիտո, Թոնի Թոդ, Մայքլ Բերրիման, Աննա Թոմսոն, Մարկո Ռոդրիգես, Սոֆյա Շինաս, Բիլ Ռեյմոնդ, Դևիդ Սքոու, Էնջել Դևիդ, Ռոշել Դևիս, Ջեֆ Կադիենտե, Լոուրենս Մեյսոն, Էնջել Դևիդ և Կիմ Սայքս
ՕպերատորԴարիուշ Վոլսկի
ԵրաժշտությունԳրեմ Ռևել
ՄոնտաժԴավ Հոենիգ
Պատմվածքի վայրԴետրոյթ
Նկարահանման վայրՀյուսիսային Կարոլինա
ԿինոընկերությունDimension Films
Տևողություն102 րոպե
Բյուջե23 000 000 $
ՀաջորդԱգռավը։ Հրեշտակների քաղաք
Պաշտոնական կայքէջ

Կարգախոսներ`

  • Ավելի մուգ, քան չղջիկինը
  • Անձրևը չի կարող հավերժ շարունակվել
  • Հավատալ հրեշտակներին
  • Սերը ուժեղ է մահից

Սյուժե

Երիտասարդ ռոք երաժիշտ Էրիկ Դրեյվենը և նրա սիրեցյալ` Շելի Վեբստերը հարսանիքի նախօրեին, որը նշանակված էր Հելոուինին, սպանվում են ավազակախմբի` քաղաքի գլխավոր մաֆիայի գործող անձանց կողմից։ Շելլին պայքարում էր բնակիչների տարհանման դեմ։ Նրանց մոտ ներխուժում են չորս ավազակ։ Այդ պահին, երբ Էրիկը տանը չէր, նա հայտնվում է այն պահին, երբ բռնաբարում էին նրա հարսնացուին։ Էրիկին սպանում են, իսկ նրա հարսնացուն վերակենդանացման բաժանմունքում անց է կացնում տասներեք ժամ, սակայն գիտակցության չգալով՝ մահանում է։ «Վաղ ժամանակներում հավատացել են, որ երբ մարդը մահանում է, ագռավը նրա հոգին տանում է հանգուցյալների երկիր։ Բայց երբեմն այնքան վատ բան է պատահում, որ հոգին իր մեջ պահում է սարսափելի տխրություն և չի կարողանում հանգստություն գտնել, և այդ ժամանակ, շատ հազվադեպ, ագռավը կարող է հոգին հետ վերադարձնել որպեզսի չարը ուղղվի»։ Տարիների ընթացքում ագռավը Էրիկին վերադարձնում է կյանք, նրա մարմինը անխոցելի է, և նա վրեժխնդիր է լինում այն չորս ավազակներից։ Մաֆիայի գլուխ հանդիսացող Տոպ Դոլլարը լսելով քրոջը, գալիս է այն եզրակացության, որ եթե սպանի ագռավին, կսպանի նաև Էրիկին։ Նրանք առևանգում են մի աղջկա, ով համարվում էր Շելիի և Էրիկի ընկերուհին։ Դա լինում է նրանց վերջին սխալը։

Ստեղծման պատմությունը

Սյուժեի մտահղացումն առաջացել է Ջեյմս Օ’Բարրայի մոտ այն բանից հետո երեք տարի անց, երբ ավտովթարից մահանում է նրա սիրեցյալը։ Այնուհետև գիրքը ևս յոթ տարի մնում է սեղանի վրա, մինչև հայտնվում է նրա ստեղծիչ`Գերի Ռիտան «Caliber Press»-ից։ Հենց որ վերջապես այն հայտնվում է գրախանութներում, միանգամից դառնում է բեսթսելլեր։

Առաջին հերթին Էրիկ Դրեյվենի դերը պլանավորել էին Ռիվեր Ֆենիկսը և Քրիստիան Սլեիտերը։ Շելիի դերը առաջարկվել են Կամերոն Դիասին, սակայն նրան դուր չէ եկել ֆիլմի սցենարը։ Մայքլ Բերիմանոմի դերակատարմամբ «Skull Cowboy» տեսարանները եղել են կտրված։ Ռեժիսորը ցանկացել է, որպեսզի «Funboy» դերում խաղա Իգի Պոպը և ստեղծել է այդ կերպարը նրա համար, սակայն նա չի կարողացել ներկա գտնվել նկարահանումներին օրակարգի պատճառով։ Ի սկզբանե ֆիլմը մտածված է եղել որպես մյուզիքլ, որի գլխավոր դերակատարը պետք է լիներ Մայքլ Ջեկսոնը։ Սակայն Ալեկս Պրոյասը, որը համարվում է Օ`Բարայի կոմիկսների երկրպագու, պնդել է որ թույլ տան նկարահանել ֆիլմը մաքսիմալ օրիգինալի նմանությամբ։

Դերերում

  • Բրենդոն Լի — Էրիկ Դրեյվեն
  • Սոֆիա Շինաս —Շելի Ուեբստեր
  • Դեվիս Ռոշել — Սառա
  • Էրնի Հադսոն — Սերժանտ Ալբրիտ
  • Մայքլ Ուինկոտ— Տոպ Դոլար
  • Բայ Լին — Միկա
  • Դեյվիդ Պատրիկ Քելիи — Թի Բյորդ
  • Անժել Դեվիդ— Սկանկ
  • Լոոըրենս Մեյսոն — Թին Թին
  • Մայքլ Մասի — Ֆանբոյ
  • Թոնի Տոդ— Գրանգ
  • Ջոն Պոլիտո — Գիդեոն
  • Բիլ Ռեյմոնդ — Միկի
  • Մարկո Ռոդրիկես —Դետեկտիվ Տորես
  • Աննա Լեվայն — Դարլա

Մրցանակներ

Ստացված

MTV Movie Awards մրցանակը 1995 — Լավագույն երգ (Big Empty)

Անվանակարգ

MTV Movie Awards մրցանակ Լավագույն ֆիլմ Լավագույն դերասան (Բրենդոն Լի)

Սաունդթրեք

  • The Cure — Burn (6:39)
  • Machines of Loving Grace — Golgotha Tenement Blues (4:01)
  • Stone Temple Pilots — Big Empty (4:56)
  • Nine Inch Nails — Dead Souls (4:54)
  • Rage Against the Machine — Darkness (3:41)
  • Violent Femmes — Color Me Once (4:09)
  • Rollins Band — Ghostrider (5:45)
  • Helmet — Milktoast (3:59)
  • Pantera — The Badge (3:54)
  • For Love Not Lisa — Slipe Slide Melting (5:47)
  • My Life With the Thrill Kill Kult — After the Flesh (2:59)
  • The Jesus & Mary Chain — Snakedriver (3:41)
  • Medicine — Time Baby II (3:52)
  • Jane Siberry — It Can’t Rain All the Time (5:35)
  • Graeme Revell — Inferno (5:03)

Գրականություն

Ծանոթագրություններ

Tags:

Ֆիլմ, 1994 Ագռավը ՍյուժեՖիլմ, 1994 Ագռավը Ստեղծման պատմությունըՖիլմ, 1994 Ագռավը ԴերերումՖիլմ, 1994 Ագռավը ՄրցանակներՖիլմ, 1994 Ագռավը ՍաունդթրեքՖիլմ, 1994 Ագռավը ԳրականությունՖիլմ, 1994 Ագռավը ԾանոթագրություններՖիլմ, 1994 ԱգռավըԱլեքս ՊրոյասԱնգլերենԲրենդոն ԼիՄարկ Դակասկոս

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Նիկոլ ՓաշինյանԿապանԻբուպրոֆենՀովհաննես ԹումանյանԱդրբեջանԿոնՄեսրոպ ՄաշտոցՍայաթ-ՆովաՊոլ ՄորֆիԱշխարհի երկրներն ըստ տարածքիԿապույտ հազԺենգյալով հացՀամացանցՊարսկաստանի արշավ (Առաջին համաշխարհային պատերազմ)Կալաշնիկովի ձևափոխված ավտոմատԼեհաստանՀայաստանի կուսակցությունների ցանկՀետգրությունՄայր Հայաստան հուշահամալիրԵռանկյունԿրծքագեղձի քաղցկեղՎազգեն ՍարգսյանՆեմեսիս գործողությունԱմբողջ թիվՄուշեղ ԳալշոյանՕլիմպիական խաղերԲաժանարարների աղյուսակԷկոլոգիաԱլեն ՍիմոնյանԱրքիմեդի օրենքՋրծաղիկՄխիթար ՍպարապետԵրկաթ22-րդ դարՍիֆիլիսՎինսենթ վան ԳոգԱվարայրի ճակատամարտԱլպիական մանուշակ (պատմվածք)Վիլյամ ՍարոյանՍասնա ծռերԱտոպիկ մաշկաբորբՀայաստանի բույսերի Կարմիր գիրքՆապոլեոն ԲոնապարտՁեռնաշարժությունՀայաստանի Հանրապետության նախագահԵռանկյան մակերեսՄատյան ողբերգությանՀնձանԷրիթրոցիտներՖաշիզմՄոսկվաՏավուշի մարզԵրկաթ պակասորդային սակավարյունությունՀայաստանի առաջին բաժանումԱրյան խումբԱլյումինՓայծաղՄեծ ՄհերՀարավաֆրիկյան ՀանրապետությունՀայաստանի առաջին հանրապետությունԳարեգին ԲԱնանիա ՇիրակացիՎլադիմիր ԼենինԵրկիրԱկնարկ (ժանր)ՊեպոԳուգլ (որոնողական համակարգ)ԿոմիտասԳարունԼիբանանՍմբատաբերդՔրոմոսոմԲադերԻսպանիաԿոնքի բորբոքային հիվանդություն🡆 More