Ագաթ

Ագաթ, միներալ, նուրբ շերտավոր քվարցի տեսակ։ Լինում է տարբեր գույների և երանգների զուգահեռ նուրբ գծաշերտերով, նախշերով ու ցանցով, գետաքարերի, խողովակաձև մարմինների երակների ձևով։ Կարծրությունը միներոլոգիական սանդղակով 6–6, 5 է։ Առաջանում է հրաբխային ապարներում՝ ջրաջերմային սիլիկաթթվային լուծույթների նստեցմամբ։ Կիսաթանկարժեք քար է, օգտագործվում է տեխնիկայում և ակնագործության մեջ։

Ագաթ
Ագաթ
Ընդհանուր
Բանաձև
(կրկնվող միավորը)
SiO₂
Շերտի գույնսպիտակ
Մոոսի կարծրություն6,75 ± 0
ԵնթակատեգորիաՔվարց և թանկարժեք քար
Ագաթ

Հայաստանում հայտնի է Սարիգյուղի ագաթի հանքավայրը։ Արտաշատ, Կարմիր բլուր, Լճաշեն և այլ հնավայրերից հայտնաբերվել են մ.թ.ա. III–I հազարամյակներին վերագրվող ագաթե զարդեր։

Անվանում

Հին դարերի գիտնականների, հատկապես նշվում է Պլինի Ավագի կարծիքով ագաթ անվանումն առաջացել է Սիցիլիայի Ախատես գետի (հին հունարեն՝ Ἀχάτης) անվանումից, այլ աղբյուրներում էլ նշվում է հունական «ἀγαθός» բառից, որ թարգմանաբար նշանակում է լավագույն, բարի, երջանիկ։ Շատ հաճախ ագաթը նկարվում է աչքի նման։ Հին լեգենդներից մեկի համաձային, դա երկնային սպիտակ արծվի աչքն է, որը սև վիշապի դեմ պայքարելուց հետո ընկել է Երկրի վրա և դարձել է թանկարժեք քար։ Այդ ժամանակներից սկսած այս քարը բարի մարդկանց հեռու է պահում չարից, նախանձից։ Ագաթն անվանում են նաև Արարիչի Աչք։

Ագաթի ծագումը

Ագաթ 
Մոխրագույն ագաթ, Բրազիլիա, 10 սմ
Ագաթ 
Ագաթ, Չեխիա
Ագաթ 
Ագաթ, տեսականի
Ագաթ 
Ագաթ, Ռուբենս

Ագաթի ծագման պատմությունը մինչև այժմ էլ հայտնի չէ։ Շրջանառվում են տարբեր տեսակետներ, որոնք հիմնականում կապված են բնական նյութերի քիմիական և ֆիզիկական ձևափոխությունների հետ։ Հատկապես հետաքրքրական է ագաթի վրայի զոլերի առկայությունը, որոնք տարբեր գիտնականներ տարբեր կերպ են մեկնաբանում՝ դարերի ընթացքում նյութերի ատոմների կամ մոլեկուլների փոխադարձ ներթափանցումների արդյունք (դիֆուզիա), սիլիկահողերի բյուրեղացման արդյունք, կամ էլ քաղկենոքարերի բյուրեղացման արդյունք։ Ագաթի հաստությունը կարող է լինել մինչև 1,5 մկմ։

Ֆիզիկո-քիմիական հատկություններ

Կարծրությունը 6,5—7: Լինում է հարթ մակերևույթով, փայլուն կամ անփայլ։ Այս քարը դիտարկվում է որպես սիլիկահող, բայց ոչ միատարր, այլ մի քանի տարրերի խառնուրդ։ Թափանցիկ չի, եզրերում փոքր-ինչ հստակ է։ Ամենից հաճախ հանդիպում են կաթնագույն-սպիտակ գույնի ագաթներ։ Սակայն ագաթը լինում է բազմագույն, բայց, եթե սպիտակ զոլերին հաջորդում են դեղին գծեր, կարմիր, դարչնագույն, սև կամ այլ գույներ, ապա այդ ագաթները կարող են ունենալ այլ անուններ։

Տարատեսակներ

  • Բաստիոնային ագաթ
  • Բրազիլական ագաթ (բարակ կոնցենտրիկ զոլերով)
  • Ակնային ագաթ
  • Երկնագույն ագաթ
  • Սև ագաթ («մոգական ագաթ»)
  • Կանաչավուն ագաթ
  • Փայտանման ագաթ
  • Շերտավոր ագաթ
  • Աստղափայլ ագաթ
  • Երփներանգ ագաթ

Հայրենիք

Ագաթի հայրենիք են համարվում շատ երկրներ։ Ռուսաստանում ագաթ հանդիպում են հիմնականում Ուրալում, Մագնիտոգորսկում, Մագադանի մարզի Օլա բարձրավանդակում, Չուկոտյան թերակղզում, Մոսկվայի մարզում և այլուր։ Ղրիմում հանդիպում է ագաթի գեղեցիկ և անկրկնելի տեսակներ, որոնք դուրս են բերվում Ալմա գետից և Բոդրակից, Կարա Դագից։ Ագաթ հանդիպում է նաև Վրաստանի Ախալցխա, Հայաստանի Իջևան, Տաջիկստանի Ադրասման, Բրազիլիայի Մինաս Ժերայս քաղաքներում։ Մեծ քանակությամբ ագաթ են արդյունահանում Մոնղոլիայում, Ուրուգվայում, Հնդկաստանում, Գերմանիայում, Ուկրաինայում, Ռաֆալովկայում։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Ռիդ Պ. Գեմմոլոգիա. — Մ.: Միր, 2003։
  • Սինկենկես Ջ. Թանկարժեք և կիսաթանկարժեքքարերի մշակման ձեռնարկ— Մ.: Միր, 1989։
  • Ֆերսման Ա. Պատմություններ գույների մասին —Մ.: Գիտություն, 1974։

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 49 Ագաթ 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ Ագաթ 
Ագաթ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագաթ» հոդվածին։

Tags:

Ագաթ ԱնվանումԱգաթ ի ծագումըԱգաթ Ֆիզիկո-քիմիական հատկություններԱգաթ ՏարատեսակներԱգաթ ՀայրենիքԱգաթ ԾանոթագրություններԱգաթ ԳրականությունԱգաթ Արտաքին հղումներԱգաթԱկնագործությունԱպարՏեխնիկաՔվարց

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Ալբերտ ԱզարյանՈրոշիչՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումՎարդԵրևանԱրթուր ԹարխանյանՍտորոգյալԵվրոպայի դրոշներՂարաքիլիսայի ճակատամարտԷլեկտրոնիկի արկածներըՀարավային ԱմերիկաԼեոնիդ ԱզգալդյանԱդանայի կոտորածՀայկական մանրանկարչությունՏրանսպորտՍանահինի վանական համալիրԳլաուկոմաՎահանագեղձԱլեն ՍիմոնյանՍև բերդՔիմիական տարրերի ցանկՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտԲրազիլիաԱծանցյալԱրհեստական բանականությունՅակով ԶարոբյանՏիգրան ՀամասյանԹլպատումՄատյան ողբերգությանՃապոնիաՈսկեպարՀայ Յեղափոխական ԴաշնակցությունՏեղի պարագաԱդոլֆ ՀիտլերՎագրԽաչատուր ԱբովյանՀղիություն (մարդ)ՁեռնաշարժությունԾիծեռնակաբերդի բլուրԹալեաթ ՄեհմեդԷկզեմաԲաշ-Ապարանի ճակատամարտՀոմանիշՄերկուրի (մոլորակ)Պոլ ՄորֆիՏաշիրՓսորիազՊարզ նախադասությունԱռաքյալներՎիտամին AՄիխայիլ ԼոմոնոսովՄիացյալ ԹագավորությունԻնգա և Անուշ ԱրշակյաններԳյումրիԱլերգիաԷրեբունի ամրոցԻնքնապաշտպանական մարտեր (1915)Վազգեն Ա ԲուխարեստցիԿարմիր գիրքՕրգազմՍահմիՏիգրանակերտ (մայրաքաղաք)ՋրծաղիկԵրկիրՄետաղԱրծվաշենՄարսողական համակարգՁկներՌոբերտ ԱբաջյանԲնությունՎանաձորՎերածնունդԹոնդրակյաններԵրկկենցաղներԴանթեական առասպելԳևորգ ՉաուշԳարեգին Բ🡆 More