Պավիան Անուբիս

Պավիան անուբիս կամ դոգերյան պավիան (լատին․՝ Papio anubis), մարմոզետների ընտանիքին պատկանող պրիմատների տեսակ (Cercopithecidae)։ Տեսակի անվանումը տրվել է կապիկների և շատ հաճախ շան գլխով պատկերված հին եգիպտական աստված Անուբիսի արտաքին նմանության համար։ Նախկինում արջի և գվինեական պավիանների հետ այն համարվել է բաբուինների տարատեսակ։ Նշվում է, որ անուբիսները կարող են խաչասերվել բաբուինների հետ։

Պավիան անուբիս
Պավիան անուբիս
Պավիան անուբիս
Պավիան անուբիս (արու)
Պավիան անուբիս (արու)
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Կարգ Պրիմատներ (Primates)
Վերնաընտանիք Cercopithecoidea
Ընտանիք Կզակապիկներ (Cercopithecidae)
Ենթաընտանիք Cercopithecinae
Ցեղ Պավիաններ (Papio)
Տեսակ Պավիան անուբիս (P. anubis)
Միջազգային անվանում
Papio anubis
Lesson, 1827
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Պավիան Անուբիս
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Արտաքին տեսք

Անուբիսի մորթին գորշ-դեղնականաչ է, արուներն ուսերին և մեջքի վերին մասում ունեն բաշ։ Երկարավուն դունչը, ինչպես նաև հետևի հատվածը ծածկված չէ մազերով և ունի սև գունավորում։ Այս կենդանիների մարմնի երկարությունը հասնում է 48-76, իսկ պոչինը՝ 38-58 սանտիմետրի։ Հիմքում պոչն ուղղված է դեպի վեր, իսկ մեջքը կորացած է դեպի ներքև։ Ինչպես բոլոր բաբուինների, այնպես էլ այս տեսակի մոտ սեռական երկձևությունը դրսևորվում է չափերի տարբերությամբ։ Արուները կշռում են մինչև 25, իսկ էգերը՝ 15 կիլոգրամ։ Արուները, ի տարբերություն էգերի, օժտված են մեծ ժանիքներով։

Տարածում

Անուբիսների արեալը բաբուինների շարքից ամենամեծն է և ընդգրկում է Կենտրոնական Աֆրիկայի մեծ մասը։ Այն տարածվում է Մալիից մինչև Եթովպիա, իսկ հարավում ձգվում է մինչև Տանզանիա։ Ինչպես բոլոր բաբուինները, անուբիսները հիմնականում բնակվում են սավաննաներում, սակայն կարող են հանդիպել նաև անտառներում և այլ բնակավայրերում։

Վարքագիծ

Անուբիսը, ինչպես Հին աշխարհի բոլոր կապիկները, ակտիվ են ցերեկային ժամերին՝ իրենց ժամանակի մեծ մասն անցկացնելով գետնի վրա։ Նրանք շարժվում են չորս ոտքի վրա՝ կոր պոչը վեր պահելով։ Գիշերը մագլցում են ծառերի կամ դժվարամատչելի ժայռերի վրա՝ գիշերելու նպատակով։ Անուբիսներն ապրում են խմբերով, որոնք բաղկացած են 15-150 (սովորաբար 40-80) անհատներից։ Այս խմբերը հիմնականում ներառում են արուներ և էգեր։ Նման խմբերի ներսում հաստատվում է հստակ հիերարխիա՝ բարդ սոցիալական վարքագծով։

Անուբիսներն ամենակեր են, սակայն սննդի մեծ մասը բուսական է։ Այն ներառում է մրգեր, խոտաբույսեր, արմատներ, պալարներ։ Անուբիսի որսը ներառում է փոքր ողնաշարավոր կենդանիներ (պրիմատներ և արտիոդակտիլներ), թռչունների ձվեր և միջատներ։

Բազմացում

Անուբիսի բազմացումը տեղի է ունենում ամբողջ տարվա ընթացքում։ Էգերի մոտ բեղմնավորման փուլում սեռական օրգաններն ուռչում են։ Խմբում յուրաքանչյուր արու կարող է զուգավորվել յուրաքանչյուր էգի հետ, ինչը, սակայն, հանգեցնում է արուների միջև կռիվների։ Բացի այդ, արուներն ավելի նուրբ մեթոդներ ունեն էգին զուգավորվելու համոզելու համար։ Նրանք փորձում են «ընկերանալ», հարդարել էգերի մորթին, սնունդ տրամադրել կամ խնամել սերունդներին։

Մոտ 180 օր տևած հղիությունից հետո էգը ծնում է, որպես կանոն, մոտ 1 կիլոգրամ քաշով մեկ ձագ։ Մեկ տարեկանում կաթից կտրվում է, իսկ սեռական հասունացումը տեղի է ունենում 5-8 տարեկանում։ Արուները սովորաբար լքում են հարազատ խումբը, իսկ էգերը հաճախ մնում են նրա մեջ ամբողջ կյանքի ընթացքում։ Վայրի բնության մեջ անուբիսի կյանքի տևողությունը կարող է տատանվել 25-30 տարիների միջև։

Անուբիս և մարդ

Անուբիսները լայն տարածում ունեն և որոշ չափով հարմարվել են մարդկանց։ Բաբուինների խմբերը երբեմն մտնում են պլանտացիաներ ու դաշտեր՝ ավերելով դրանք, ինչի պատճառով նրանց հաճախ որսում են։ Որոշ տարածքներում նրանց սպառնում է կենսամիջավայրի ոչնչացումը, բայց ընդհանուր առմամբ դրանք վտանգված չեն համարվում ԲՊՄՄ-ի կողմից։

Պատկերասրահ

Ծանոթագրություն

Գրականություն

Պավիան Անուբիս Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պավիան անուբիս» հոդվածին։
Պավիան Անուբիս Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պավիան անուբիս» հոդվածին։

Tags:

Պավիան Անուբիս Արտաքին տեսքՊավիան Անուբիս ՏարածումՊավիան Անուբիս ՎարքագիծՊավիան Անուբիս ԲազմացումՊավիան Անուբիս Անուբիս և մարդՊավիան Անուբիս ՊատկերասրահՊավիան Անուբիս ԾանոթագրությունՊավիան Անուբիս ԳրականությունՊավիան ԱնուբիսԱնուբիսԲաբուինԼատիներեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԹռչուններԱշխարհի երկրներն ըստ բնակչությանԴեքսամետազոնՍամվել (վեպ)Արհեստական բանականությունԻշխան ՍաղաթելյանՀեպատիտ CԱդոլֆ ՀիտլերՀրամայական եղանակՁկներԱստիգմատիզմԱռաքյալը (Մուրացան)Թուրքմենչայի պայմանագիրՎազգեն ՍարգսյանԱրևելյան ՀայաստանԱդենոմիոզԱնրի ՎեռնոյՄագնիսական դաշտՎիկտոր ՀամբարձումյանՍտորոգյալԵրկրապահ կամավորականների միությունԵրկրաշարժԲրազիլիաՀաղթանակի օրՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՍողոմոն ԹեհլիրյանՐաֆֆու ստեղծագործությունների ցանկԿիպրոսՎինսենթ վան ԳոգՆեպտունՆորավանքԻրանԴաունի համախտանիշԱմբերդ (ամրոց)Ամերիկայի Միացյալ ՆահանգներԿոմիտասՀայկական մշակույթՎոլֆգանգ Ամադեուս ՄոցարտՍուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցիԳերճնշումՀանրապետության հրապարակ (Երևան)ՖարինգիտԼյուդվիգ վան ԲեթհովենՏուբերկուլոզՕրգանական միացություններԱլբերտ ԱյնշտայնՓոքրիկ իշխանըԳուլիվերի ճանապարհորդություններըԽաղաղ օվկիանոսՇագանակագեղձի բարորակ գերաճԻնգա և Անուշ ԱրշակյաններԳնարբուկԽորանարդՄիավորված ազգերի կազմակերպությունՖուտբոլՋրի աղտոտումՀայ-վրացական պատերազմՊապ թագավորՀապավումՊետությունՄեր հայրենիքԼեղապարկՄԻԱՎՀունաստանԵրկիրԴավիթ ԲեկՄովսես ԽորենացիԹթուներԿուսաթաղանթԿիրանց վանքԾխախոտի ազդեցությունն առողջության վրաԵռանկյան բարձրությունԲարդ ստորադասական նախադասությունԻսրայելՍտեփանավանի դենդրոպարկՄուրացանՎանի թագավորությունՕյկոֆոբիա🡆 More