Էջմիածնի Գաւառ, վարչաքաղաքական միաւոր Ռուսական կայսրութեան կազմի մէջ: Ձեւակերպուած է 1849 թուականին՝ Երեւանի նահանգի կազմին մէջ: Գաւառի կեդրոնը Վաղարշապատ քաղաքն էր:
Գաւառ | |||
---|---|---|---|
Էջմիածնի Գաւառ | |||
| |||
Երկիր | Ռուսական Կայսրութիւն Ռուսական Հանրապետութիւն Անդրկովկասյան կոմիսարիատ Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետություն Հայաստանի Առաջին Հանրապետութիւն Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն Անդրկովկասի ԽՖՍՀ Խորհրդային Միութիւն | ||
Հիմնադրուած է՝ | 1849 | ||
Տարածութիւն | 3390,1 square verst | ||
Բնակչութիւն | 124 237 մարդ (1897)[1] | ||
Էջմիածնի գաւառի սահմանները՝ հիւսիս-արեւելքէն Ալեքսանդրապոլ, արեւելքէն՝ Նոր Պայազիտ եւ Երեւան, հարաւէն՝ Սուրմալու գաւառները: Արեւմուտքէն՝ Ախուրեան գետի երկայնքով, սահմանը կ'անցներ Օսմանեան կայսրութեան, իսկ 1878 թուականէն սկսեալ Կարսի մարզով: Ներառուած է հիմնականին մէջ ժամանակակից Արմաւիրի մարզը, ինչպէս նաեւ՝ Արագածոտնի մարզ (բացի Արագածի շրջանը) ու Կոտայքի մարզի Նաիրիի շրջանը:
Ռուսական վարչաքաղաքական բնագիրներու մէջ յայտնի է որպէս «Էջմիածնի Գաւառ», որ անուանուած էր Հայ առաքելական Մայր աթոռ եկեղեցիի՝ Էջմիածնի Մայր տաճարի անունով: Իսկութեան մէջ մայր տաճարի գտնուած վայրը (քաղաքը) կը կոչուէր Վաղարշապատ, եւ մինչեւ 1945 թուականը պահպանած էր սոյն անունը:
Գաւառը կազմուած է 1849 թուականին: Նախապէս, Սուրմալուի եւ Նոր Պայազիտի գաւառներու հետ միասին մաս կազմած է Երեւանի Խանութեան (1747-1827), ապա՝ Երեւանի Գաւառի կազմի: Ռուսական տիրապետութեան շրջանին ենթարկուէր է Հայկական մարզին (1828-1840), ապա՝ վրացա-իմերեթական նահանգի (1840-1846), Թիֆլիսի նահանգի (1846-1849) վարչութեան: Պարսկական տիրապետութեան շրջանին Էջմիածնի Գաւառի տարածքը ձեւակերպուէր էին Ապարանի, Արմաւիրի (Սարտարապատ), Աշտարակի (Կարբիբասար), Թալին մահալները:
1849 թուականին կայսերական յատուկ հրովարտակով կազմուեցաւ Երեւանի նահանգը: Ան կը ներառէր 1840 թուականին լուծուած Հայկական մարզի տարածքը եւ Ալեքսանդրափոլի գաւառը՝ հանդիսանալով ժամանակակից Հայաստանի հանրապետութեան հիմքը: 1918-1920 թուականներուն ներառուած է Հայաստանի առաջին հանրապետութեան, իսկ 1920 թուականէն ետք Խորհրդային Հայաստանի կազմին մէջ: 1930 թուականին լուծուէր է:
1897 թուականին մարդահամարի տուեալներով գաւառի բնակչութիւնը 124,237 մարդ էր, որոնց մօտաւռր 63 տոկոսը հայեր էին (77,572 մարդ), աւելի քան 35 տոկոսը՝ մուսուլմաններ՝ թաթարներ, քուրտեր, թուրքեր (35,999 մարդ): Փոքրամասնութիւն էին ՝ Ազերի, Ռուս, Ուգրանացի, վրացի, հրեայ, լեհ, պարսիկ, յոյն, գերմանացի ազգեր եւ ուրիշներ:
Բուն քաղաքի բնակչութիւնը 1897 թուականին հասեր էր 5267 մարդու, որոնցմէ 4996-ը (94,9 տոկոս) հայեր էին: Բնակչութիւնը կեդրոնացած է հիմնականին Արարատեան Դաշտի գիւղերը, նաեւ՝ Աշտարակի շրջակայքը:
1926 թուականին գաւառի բնակչութիւնը կազմեր էր 114,505 մարդ:
1913 թուականին գաւառը բաժնուած էր 26 գիւղական համայնքներու՝
This article uses material from the Wikipedia Արեւմտահայերէն article Էջմիածնի Գաւառ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Արեւմտահայերէն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.