Աքքա (եբր.՝ עכו, արաբերէն՝ عكا), Աքքօ, Սեն-Ժան տ’Ակռ, հնադարեան քաղաք արեւմտեան Գալիլիոյ մէջ, որ կը գտնուի Հայֆա քաղաքէն 23 Քմ Հիւսիս՝ Միջերկրական Ծովու ափին։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Աքքա | |||
եբր.՝ עַכּוֹ արաբերէն՝ عكّا | |||
| |||
Երկիր | Իսրայէլ | ||
Հիմնադրուած է՝ | ՔԱ1500 | ||
Տարածութիւն | 13,533 քմ², 63,3 հեկտար, 22,99 հեկտար | ||
ԲԾՄ | 10 մեթր | ||
Բնակչութիւն | 48 900 մարդ (31 Դեկտեմբեր 2018) | ||
Հեռախօսային ցուցանիշ | 972 4 | ||
Պաշտօնական կայքէջ | akko.org.il | ||
Ըստ (2010)-ի մարդահամարին՝ քաղաքը ունէր 46.300 բնակիչ՝
Քաղաքը ըստ հնագէտներու ունի 4000 տարուան պատմութիւն: Աքքա իր երկարամեայ պատմութեան ընթացքին յաճախ ձեռքէ ձեռք փոխանցուած է։ Քաղաքին մասին առաջին անգամ յիշուած է Թութմոս Գ.-ի արշաւանքներուն ատեն։ Աւելի ուշ՝ քաղաքին տիրած են խեթերը: Ք.Ա. 725-ին Ասորեստանի արքայ՝ Սալմանասար Ե., կը նուաճէ քաղաքը։ Պարսկական տէրութեան ատեն քաղաքը ծառայած է իբրեւ՝ ռազմա-ծովային կայան եւ մեծ դեր խաղացած է Եգիպտոսի դէմ պատերազմելու ատեն։ Ստրաբոն քաղաքը կը ներկայացնէ իբրեւ՝ պարսից զօրքերու հաւաքատեղի եգիպտացիներուն դէմ պատերազմելու համար։ Ք.Ա. 539-ին Բաբելոնեան գերութենէն ազատած հրեաները վերադառնալով չեն գրաւեր քաղաքը, վերջինս կը մնայ Տիւրոսի կազմին մէջ։ Յոյն պատմիչները քաղաքը կ'անուանեն Ակէ, որ կը նշանակէ՝ ապաքինում։ Ըստ յունական առասպելին, Հերակլես հոս կը գտնէ բուժիչ խոտաբոյսեր, որոնցմով կը բուժէ իր վէրքերը։ Ք.Ա. 333-ին Աղեքսանտր Մակեդոնացի կը գրաւէ քաղաքը եւ կը վերանուանէ՝ Պտղոմայիս։ Իր մահէն ետք, քաղաքը կ'անցնի Պտղոմէոսներուն, ապա Սելեւկեաններուն: :
This article uses material from the Wikipedia Արեւմտահայերէն article Աքքա, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Արեւմտահայերէն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.