Ferrari S.p.A, իտալական մարզական շքեղ ինքնաշարժներ արտադրող ընկերութիւն է։ Ընկերութիւնը հիմնադրած է Էնզօ Ֆեռարին 1929 թուականին։ Սկիզբը ընկերութիւնը կը կոչուէր Scuderia Ferrari եւ կը հովանաւորուէր ֆորմուլա Մէկի խումբերուն։ Հետագային սկսաւ արտադրել ընդհանուր օգտագործման ճանապարհներու համար օրինական ինքնաշարժներ։ 1969 թուականին Fiat ընկերութիւնը գնեց Ֆեռարի ընկերութեան բաժնետոմսերու 50%-ը, սակայն հետագային բաժնետոմսերու քանակը աճեցաւ մինչեւ 85% 2008 թուականի տուեալներով։ 2014 թուականին Ֆիադ ընկերութիւնը յայտարարեց Ֆեռարիի բաժնետոմսերը վաճառելու որոշումին մասին՝ նշելով, որ իրենց պատկանող բաժնետոմսերը կը կազմեն 90%։
Էնզօ Ֆեռարին ուղղակիօրէն հետաքրքրուած չէր ճանապարհային ինքնաշարժներու արտադրութեամբ։ 1929-1938 թուականներուն Ֆեռարին կը պատրաստէր եւ կը մարզէր Alfa Romeo ընկերութեան համար վարորդներ։ Առաջին իրական Ֆեռարին ցուցադրուեցաւ 1940 թուականին։ Դա Tipo 815-ն էր, որ շատ մրցակիցներ չունէր, քանի որ երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքին էր։ 1943 թուականին Ֆեռարիի գործարանը տեղափոխուեցաւ Մոռոնելլօ, ուր կը գտնուի մինչեւ այսօր։ Սակայն 1944 թուականին գործարանը ռմբակոծուեցաւ։ Առաջին օրինական Ֆեռարին 125 S-ն էր, որ արձակուեցաւ 1947 թուականին։ Ինքնաշարժն ունէր 1.5 լիթր աշխատանքային ծաւալով V12 շարժիչ։ 1969 թուականին ՖԻԱԴ-ի կողմէն Ֆեռարին գնելէ ետք արտադրութիւնը մեծցաւ, քանի որ նոր միջոցներ սկսան ներմուծուիլ։ 1988 թուականին արձակուեցաւ Ֆեռարի F40-ը, որ դարձաւ վերջին արձակուած Ֆեռարին մինչեւ Էնզոյի մահը։ Նշանաւոր է, որ F40-ը վերջին ֆեռարին էր, որ ունէր թուրպօ մղիչ մինչեւ 2014 թուականը։ Ֆեռարիի ղեկավարը՝ Լուքա տի Մոնտեցեմելըն, հրաժարեցաւ իր պաշտօնէն 2014 թուականին՝ 23 տարի ընկերութիւնը ղեկավարելէ ետք։ Նոր ղեկավարն է Սերժիօ Մարքիոնեն, որ նոյնպէս Ֆիադ ընկերութեան ղեկավարն է։ 2014 թուականին 29 Հոկտեմբերին՝ Քրայզլըր ընկերութեան հետ միաւորուելէ յետոյ, Ֆիադը յայտարարեց Ֆեռարիէն անջատուելու նպատակի մասին՝ ազատ վաճառելով Ֆեռարի ընկերութեան բաժնետոմսերու 10%-ը։
Ընկերութեան ստեղծումէն սկսած, Ֆեռարին մասնակցած է տարբեր մրցարշաւներու։ 1940 թուականին ստեղծուած AAC 815-ը Ֆեռարի չէր կոչուեր, սակայն առաջին մրցոյթային ինքնաշարժն էր, որ նախագծել էր Էնզօ Ֆեռարին։
Սիւտերիա Ֆեռարին միակ խումբն է, որ մասնակցած է բոլոր Ֆորմուլա 1մրցոյթներուն՝ սկսած 1950 թուականէն։ Բացի Ֆորմուլա 1-էն, խումբը նաեւ մասնակցած եւ բազմաթիւ անգամներ յաղթող ճանչցուած է Լեմանսի 24 ժամ մրցոյթին։
Ֆեռարիի առաջին ինքնաշարժը 125S-ն էր։ Ինքնաշարժներէն շատերու արտաքին տեսքը յաճախ կը նախագծուի այլ աշխարհահռչակ ընկերութիւններու կողմէ, հիմնականին՝ Պինինֆարինա ընկերութեան կողմէ։
Տինօն առաջին Ֆեռարին էր, որու շարժիչը տեղադրուած էր ինքնաշարժի մէջտեղը եւ ունէր V8 մխոցներու դասաւորութիւն։ Տինօն դարձաւ հետագայ բազմաթիւ Ֆեռարիներու նախատիպը։ Հետագային ինքնաշարժները աւելի հզօր դարձնելու նպատակով ընկերութիւնը սկսաւ նաեւ տեղադրել V12 մխոցներու դասաւորութեամբ շարժիչներ։
California T | 458 Italia | FF | |
---|---|---|---|
|
|
| |
458 Spider | F12berlinetta | Ferrari 458 Speciale | LaFerrari |
|
|
|
|
2008 թուականին տուեալներու համաձայն, ընկերութիւնը վաճառած է մօտ 130,000 ինքնաշարժյ։
Տարեթիւ | Վաճառուած ինքնաշարժերու քանակ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
1999 | 3,775 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
2000 | 4,070 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
2001 | 4,289 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
2002 | 4,236 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
2003 | 4,238 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
2004 | 4,975 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
2005 | 5,409 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
2006 | 5,671 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
2007 | 6,465 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
2008 | 6,587 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
2009 | 6,250 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
2010 | 6,461 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
2011 | 7,001 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
2012 | 7,318 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
2013 | 6,922 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
2014 Կաղապար:Citation4 | 7,255 |
This article uses material from the Wikipedia Արեւմտահայերէն article Ֆեռարի, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Արեւմտահայերէն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.