Սիլվի Վարդան (Սիլվի Վարդանեան, , Իսկրեց, Պուլկարիա), ֆրանսահայ փոփ երգչուհի եւ դերասանուհի։
Սիլվի Վարդան |
---|
Սիլվի Վարդան ծնած է Պուլկարիա, 1944-ին՝ հայ հօրմէ եւ պուլկարուհի մօրմէ: Ան, 1952-ին, իր ծնողներուն հետ տեղափոխուած է Փարիզ:
Ֆրանսական բեմական արուետսին մէջ իր առաջին քայլերը կատարած է 16 տարեկանին եւ բաւական շուտ ճանաչում ձեռք բերած. ան յատկապէս յայտնի դարձած է Շարլ Ազնաւուրի` La plus belle pour aller danser (Պարի դուրս եկող ամենագեղեցիկ աղջիկը) երգով:
Առաջին ամուսինն է յայտնի ռոքըր Ճոնի Հոլիտէյ (ֆրանսերէն՝ Johnny Hallyday), իսկ երկրորդը ամերիկացի ռեժիսոր Թօնի Սքոթի (անգլերէն՝ Tony Scotty):
1960-ականներուն մինչեւ 1970-ականներու կէսերուն ամուսնին՝ Ճոնի Հոլիտէյին հետ ունեցած ելոյթներուն ընթացքին, Փարիզի Օլիմպիա եւ Քոնկրես դահլիճները լեցուած են ներկաներու հոծ բազմութեամբ։ 2004 թուականին, երկարատեւ ընդմիջումէ ետք ան կը սկսի ձայնագրել եւ ելոյթներ ունենալ Ֆրանքոֆոն երկիրներու մէջ։
This article uses material from the Wikipedia Արեւմտահայերէն article Սիլվի Վարդան, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Արեւմտահայերէն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.