Ռիատ Մըհրէզ (արաբերէն՝ رياض محرز ֆրանսերէն՝ Riyad Mahrez, ծնած 21 Փետրուար 1991, Վալ տը Ուազ, Իլ տը Ֆրանս, Ֆրանսա), ալճերիացի ֆութպոլիստ, «Փրեմիեր լիկա»յի ակումբ «Լէյսթըր Սիթի»ի եւ Ալճերիոյ ազգային հաւաքականի եզրային կիսապաշտպան, 2014 թուականի աշխարհի առաջնութեան մասնակից: Ռիատի հայրը ալճերիացի է, իսկ մայրը՝ մարոքցի:
Ռիատ Մըհրեզ արաբերէն՝ رياض محرز | |
---|---|
Ծննդեան անուն | ֆրանսերէն՝ Riyad Karim Mahrez |
Ծնած է | 21 Փետրուար 1991 |
Ծննդավայր | Սարսէյ, Վալ տը Ուազ, Ֆրանսա |
Քաղաքացիութիւն | Ալճերիա[2] Ֆրանսա[2][3] |
Մայրենի լեզու | Ֆրանսերէն |
Կրօնք | Իսլամ |
Մասնագիտութիւն | ֆութպոլիստ |
Ռիատ Մըհրէզը «ԱԱՍ Սարսել» ակումբի ֆութպոլային դպրոցի սանն է: 2009 թուականին ան կը միանայ չորրորդ խմբակի «Կեմպեր» սիրողական ակումբին եւ այդ կազմին մէջ խաղալով 27 խաղ, հեղինակած է 1 կօլ:
2010 թուականին Մըհրէզը կը տեղափոխուի «Հավր» եւ տեղափոխման սկիզբէն իսկ խումբի կազմին մէջ տարբերած է ահագին բարձր արդիւնաւէտութեամբ (13 կոլ խումբի կազմին անցուցած առաջին մրցաշրջանին եւ 11՝ երկրորդին): 2011-12 մրցաշրջանին կը խաղայ Լիկա 2-ի հանդէս եկող «Հավրի» առաջին խումբի կազմին մէջ։ 2012-13 մրցաշրջանին Մըհրէզը կը սկսի կանոնաւոր կերպով հանդէս գալ հիմնական կազմին մէջ։ ԱՆ մրցաշրջանի ընթացքին խաղացած է առաջնութեան 38 խաղերէն 34-ը: Փրոֆեսիոնալ մակարդակի իր առաջին կոլը ան կը նշանակէ 2012-13 մրցաշրջանի տասերորդ թուրին՝ «Շատորուի» դէմ տնային խաղի ժամանակ:
2014[permanent dead link] թուականի Յունուար 11-ին Ռիատ Մըհրէզը 3,5 տարուայ պայմանագիր կը կնքէ «Լէյսթըր Սիթիի» հետ: Տեղափոխումը կ'արժէ շուրջ 400 հազար Եւրօ: Մըհրէզը անգլիական Չեմպիոնշիպին կը կատարէ իր նորամուտը Յունուար 25-ին՝ փոխարինման դուրս գալով «Միտլսբրոյի» դեմ հանդիման 79-րդ վայրկեանին: Իր առաջին չորս խաղերուն Մըհրէզը կը բաւարարուէր միայն փոխարինման դուրս գալով (այդ խաղերուն ան կը հեղնիակէ մէկ գնդակ), իսկ յետոյ խումբի գլխաւոր մարզիչ Նայճըլ Բիրսոնը արդէն վստահելով անոր կը յատկացնէ տեղ՝ խումբի հիմնական կազմին մէջ: 2013-14 մրցաշրջանի արդիւնքներով Մըհրէզը «Լէյսթըրի» կազմին մէջ կը դառնայ ֆութպոլային լիկայի առաջնութեան յաղթող:
2015 թուականի Դեկտեմբեր 5-ին Մըհրէզը «Սուոնսիի» դէմ խաղին կը ձեւակերպէ իր արհեստի առաջին հեթ-թրիքը:
Ռիատ Մըհրէզը իրաւունք ունէր հանդէս գալու Ալճերիոյ եւ Ֆրանսայի հաւաքականներուն մէջ, բայց ան կ'ընտրէ Ալճերիոյ հաւաքականը: 2014 թուականի Մայիս 31-ին ան կը խաղայ հաւաքականի կազմին մէջ առաջին խաղը Հայաստանի հաւաքականի (3:1) դէմ խաղին: Ան դուրս կու գայ հիմնական կազմին հետ եւ կը խաղայ մինչեւ խաղին 72-րդ վայրկեանը:
2014 թուականի Յունիսին Մըհրէզը հաւաքականի մարզիչ Վահիդ Հալիլհոջիչի կողմէն կը հրաւիրուի հաւաքական 2014 թուականի աշխարհի ախոյեանութեան եզրափակիչ փուլին մասնակցելու նպատակով: Մըհրէզը առաջնութեան ամբողջ ընթացքին կը խաղայ ընդամէնը մէկ խաղ: Այդ խաղը առաջնութեան խմբային փուլի առաջին տաուրի Պէլճիքայի հաւաքականի դէմ խաղն էր, ուր Մըհրէզը աչքի չէր իյնար եւ այդ իսկ պատճառով ալ յաջորդ տաուրի խաղերուն չի ներառուիր խումբի հիմնական կազմին մէջ:
Մըհրէզի խաղերը Ալճերիոյ հաւաքականի կազմին մէջ | ||||||
---|---|---|---|---|---|---|
№ | Ամսաթիւ | Մրցակից | Հաշիվ | Վարկեաններ | Կոլեր | Մրցաշար |
1 | Մայիսի 31, 2014 | Կաղապար:Ֆութպոլ | 3:1 | 72 | 0 | Ընկերական խաղ |
2 | Յունիս 4, 2014 | Կաղապար:Ֆութպոլ | 2:1 | 22 | 0 | Ընկերական խաղ |
3 | Յունիսի 17, 2014 | Կաղապար:Ֆութպոլ | 1:2 | 71 | 0 | ֆութպոլի աշխարհի առաջնութիւն 2014 |
Կաղապար:Country data Անգլիա Լէյսթըր Սիթի
Ըստ 2016 թուականի Մարտ 1-ի
Ակումբ | Մրցաշրջան | Լիկա | Գաւաթ | Լիկայի գաւաթ | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Տիվիժըն | Խաղ | Կօլ | Խաղ | Կօլ | Խաղ | Կօլ | Խաղ | Կօլ | Խաղ | Կօլ | ||
Կեմպեր | 2009-10 | ՖՍԱ | 27 | 1 | – | – | – | – | – | – | 27 | 1 |
Հավր II | 2010-11 | 32 | 13 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 32 | 13 | |
2011-12 | 25 | 11 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 25 | 11 | ||
2012-13 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 3 | 0 | ||
Ընդհանուր | 60 | 24 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 60 | 24 | ||
Հավր | 2011-12 | Լիկա 2 | 9 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 9 | 0 |
2012-13 | 34 | 4 | 4 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 39 | 5 | ||
2013-14 | 17 | 2 | 0 | 0 | 2 | 3 | 0 | 0 | 19 | 5 | ||
Ընդհանուր | 60 | 6 | 4 | 1 | 3 | 3 | 0 | 0 | 67 | 10 | ||
Լէյսթըր Սիթի | 2013-14 | Չեմպիոնշիպ | 19 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 19 | 3 |
2014-15 | «Փրեմիեր լիկ»ա | 30 | 4 | 1 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 32 | 4 | |
2015-16 | 27 | 14 | 0 | 0 | 2 | 1 | 0 | 0 | 29 | 15 | ||
Ընդհանուր | 76 | 21 | 1 | 0 | 3 | 1 | 0 | 0 | 80 | 22 | ||
Ընդհանուրը Արհեստը | 223 | 52 | 5 | 1 | 6 | 4 | 0 | 0 | 234 | 56 |
Ըստ 2015 թուականի Նոյեմբեր 14-ի
Ալճերիա | ||
---|---|---|
Տարի | Խաղ | Կոլ |
2014 | 9 | 2 |
2015 | 13 | 2 |
Ընդհանուր | 22 | 4 |
Կաղապար:Քոյրյղումներ
This article uses material from the Wikipedia Արեւմտահայերէն article Ռիատ Մըհրէզ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Արեւմտահայերէն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.