Պրայըն Ճ.
Սմիթ (անգլերէն՝ Brian J. Smith, 12 Հոկտեմբեր, 1981) Ամերիկացի դերասան: Հանրածանօթ դարձած է իր ստանձնած դերին համար իբրեւ Թրէյ՝ 2005-ի Hate Crime ֆիլմ-ին մէջ, իբրեւ Մաթիու Սքոթ`երեւակայական եւ զինուորական հեռուստաշար Stargate Universe-ի մէջ, եւ իբրեւ Ուիլ Կորսքի` Netflix-ի արտադրութեան հեռուստաշար Sense8-ի մէջ:
Պրայըն Ճ. Սմիթ անգլերէն՝ Brian Jacob Smith | |
---|---|
Սմիթը 2010-ի Նոյեմբերին | |
Ծննդեան անուն | անգլերէն՝ Brian Jacob Smith |
Նաեւ յայտնի է իբրեւ | Brian Smith |
Ծնած է | 12 Հոկտեմբեր, 1981 |
Ծննդավայր | Տալաս, Թեքսաս, ԱՄՆ |
Քաղաքացիութիւն | Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Մայրենի լեզու | անգլերէն |
Ուսումնավայր | Juilliard School |
Մասնագիտութիւն | Դերասան |
Սմիթ բնիկ Ալէն քաղաքէն Թեքսասցի մըն է (Allen, Texas): Ան ուսումը ստացած է Quad C Theatre ծրագիրով Collin County Community College-ի մէջ, Փլանօ, Թեքսաս (Plano, Texas): Տարի մը ուսում ստանալէ ետք Քոլոմպիայի Stephens College ուսումնարանին մէջ, Սմիթ կը փոխադրուի Նիւ Եորք, որպէսզի հոն շարունակէ ուսումը Juilliard School-ի Drama Division ծրագիրի 4 տարուան ընթացքին (Խումբ 36: 2003–2007), ուր իր դասընկերներէն էր Նիքոլ Պէհարին (Nicole Beharie) : Սմիթ կ'աւարտէ Ճուլիարտ (Juilliard) ուսումնարանը Bachelor of Fine Arts վկայականով:
This article uses material from the Wikipedia Արեւմտահայերէն article Պրայըն Ճ. Սմիթ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Արեւմտահայերէն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.