Թաւրիզ (պարս․՝ تبريز), կը գտնուի Իրանի հիւսիս-արեւմտքը, Աճիչայ գետի հովիտին մէջ, 1364 մեթր բարձրութեան վրայ։ Բնակչութիւնը՝ 1 558 693 մարդ (2016)։
Քաղաք | |||
---|---|---|---|
Թաւրիզ | |||
պարս․՝ تبریز | |||
| |||
Երկիր | Իրան | ||
Քաղաքապետ | Iraj Shahin Baher? | ||
Տարածութիւն | 324 քմ² | ||
ԲԾՄ | 1340 մեթր | ||
Պաշտօնական լեզու | Պարսկերէն | ||
Բնակչութիւն | 1 558 693 մարդ (2016)[2][3] | ||
Ժամային գօտի | UTC+3:30? | ||
Հեռախօսային ցուցանիշ | 041 | ||
Փոստային ցուցանիշ | 51368 | ||
Շրջագայութեան պետ-համարագիր | 15 | ||
Պաշտօնական կայքէջ | tabriz.ir | ||
Հիմնադրած են Սասանեանները 3-4 դարերուն։ Կ՛ենթադրեն, որ անուանումն առաջացած է հին պարսկերէն թեպրիզ «տենդը վանող» բառէն (նկատի ունեցած են տեղանքի առողջարար կլիման)։ Հայ մատենագրութեան մէջ առաջին յիշատակութիւնը պահպանուած է Փաւստոս Բիւզանդի մօտ (5-րդ դար)։ Հայ մատենագրութեան մէջ յիշատակուած է Թաւրէզ, Թաւրէժ եւ այլ ձեւերով։
Հայերու Թաւրիզ հաստատման սկզբնական թուականի մասին ստոյգ տեղեկութիւններ չկան։ Սակայն ծանօթ է, որ սելճուք նուաճողները գերեվարած են հազարաւոր հայեր եւ Թաւրիզի մէջ բնակեցուցած։
Պարսկաստանի մէջ տեղի ունեցած քաղաքական իրադարձութիւններուն համեմատ, Թաւրիզի հայերու թիւը բազմացած կամ նուազած են։
1830-ին Թաւրիզի մէջ եղած է քառասուն տուն հայ։ Իսկ եւրոպացի ճանապարհորդները վկայած են՝ Մարքօ Փոլօն (1271) եւ Կանտարինին (1474), որ ԺԳ․-ԺԵ․ դարերուն Թաւրիզի մէջ եղած են մեծ թիւով հարուստ հայեր։
This article uses material from the Wikipedia Արեւմտահայերէն article Թաւրիզ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Արեւմտահայերէն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.