- Հայաստանի պատմական մայրաքաղաքներ, տասներկու բնակավայրեր, որոնք պատմական տարբեր ժամանակահատուածներու ընթացքին եղած են համահայկական պետութիւններու վարչաքաղաքական, տնտեսական, կրօնական-մշակութային կեդ կեդրոնները։
Ատոնք են՝ Վան, Արմաւիր, Երուանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Դուին, Բագարան, Շիրակաւան, Կարս, Անի եւ Երեւան։
Իրենց մայրաքաղաքները ունեցած են նաեւ պատմական տարբեր ժամանակայատուածներու անկախ հռչակուած Փոքր Հայքի (Ք.Ա. 4-րդ - Ա․ դար), Ծոփքի (Ք.Ա. 260 - Ք.Ա 94), Վասպուրականի (908-1021), Վանանդի (963-1065), Տաշիր-Ձորագետի (978-1113), Սիւնիքի (987-1170), Կիլիկիոյ (1198-1375) թագաւորութիւնները եւ հայկական իշխանապետութիւնները։
Քաղաք | Հիմնադրում | Ժամանակաշրջան | Պետութիւն | |
---|---|---|---|---|
1 | Վան | Ք.Ա. 825 | Ք.Ա.825 - Ք.Ա.331 | Վանի թագաւորութիւն (ք.ա. 9-6-րդ դարեր) Երուանդունիներու թագաւորութիւն (ք.ա. 570-201) |
2 | Արմաւիր | Ք.Ա. 1032 | Ք.Ա.331 - Ք.Ա.220 | Երուանդունիներու թագաւորութիւն |
3 | Երուանդաշատ | Ք.Ա. 220 | Ք.Ա.220 - Ք.Ա.160 | Երուանդունիներու թագաւորութիւն Արտաշիսեան թագաւորութիւն (ք.ա. 189-1) |
4 | Արտաշատ | Ք.Ա. 187 | Ք.Ա.160 - Ք.Ա.77, Ք.Ա.69 - 120 | Արտաշիսեան թագաւորութիւն Արշակունիներու թագաւորութիւն (52/66-428) |
5 | Տիգրանակերտ | Ք.Ա. 87 | Ք.Ա.77 - 69 | Արտաշիսեան թագաւորութիւն |
6 | Վաղարշապատ | Ք.Ա. 2–րդ դար | 120-336 | Արշակունիներու թագաւորութիւն |
7 | Դուին | 336 | 336-885 | Արշակունիներու թագաւորութիւն Մարզպանական Հայաստան (428-642) Արմենիա կուսակալութիւն (701-885) |
8 | Բագարան | Ք.Ա. 3–րդ դար | 885- 890 | Բագրատունիներու թագաւորութիւն (885-1045) |
9 | Շիրակաւան | 890-928 | Բագրատունիներու թագաւորութիւն | |
10 | Կարս | 928-961 | Բագրատունիներու թագաւորութիւն | |
11 | Անի | Ե. դար | 961-1045 | Բագրատունիներու թագաւորութիւն |
12 | Երեւան | Ք.Ա. 782 | 1918 թուականէն | Հայաստանի առաջին Հանրապետութիւն (1918-1920) Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւն (1920-1991) Հայաստանի Հանրապետութիւն |
This article uses material from the Wikipedia Արեւմտահայերէն article Հայաստանի Պատմական Մայրաքաղաքներ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Արեւմտահայերէն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.