Օկտավիա Էսթել Բատլեր (անգլ.՝ Octavia Estelle Butler, հունիսի 22, 1947(1947-06-22), Փասադենա, Կալիֆոռնիա - փետրվարի 24, 2006(2006-02-24), Lake Forest Park, Վաշինգտոն), ամերիկյան գիտաֆանտաստիկ ոճի սևամորթ գրողներից մեկը։
Օկտավիա Բատլեր անգլ.՝ Octavia Estelle Butler | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ Octavia Estelle Butler |
Ծնվել է | հունիսի 22, 1947[…] |
Ծննդավայր | Փասադենա, Կալիֆոռնիա |
Վախճանվել է | փետրվարի 24, 2006[…] (58 տարեկան) |
Վախճանի վայր | Lake Forest Park, Վաշինգտոն |
Գերեզման | Mountain View Cemetery and Mausoleum |
Մասնագիտություն | գիտաֆանտաստիկ գրող, վիպասան և գրող |
Լեզու | անգլերեն |
Ազգություն | աֆրոամերիկացի |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Պասադենայի քաղաքի քոլեջ, Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի պետական համալսարան և John Muir High School? |
Ժանրեր | ֆենթեզի, գիտական ֆանտաստիկա, ֆեմինիստական գիտական ֆանտաստիկա և ֆանտաստիկա |
Գրական ուղղություններ | աֆրոֆուտուրիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Kindred?, Lilith's Brood?, Parable of the Sower? և Patternist series? |
Պարգևներ | և |
Կայք | octaviabutler.com |
Octavia E. Butler Վիքիպահեստում |
1995 թվականին նա դարձել է գիտաֆանտաստիկ ոճի առաջին գրոը, ով MacArthur Fellows Program-ի (անգլ.՝ MacArthur Foundation "Genius" Grant) կողմից դրամաշնորհ է ստացել, Ջոն Դ․ և Քեթրին Տ․ ՄակԱրթուր ֆոնդից (John D. and Catherine T. MacArthur Foundation)՝ 295 000 դոլարի չափով։
Նրա պատվին է կոչվել Քարոնի վրա գտնվող լեռը։
Օկտավիա Բատլերը ծնվել է 1947 թվականի հուլիսի 22-ին, Կալիֆոռնիա նահանգի Փասադենա քաղաքում։ Հայրը շուտ է մահացել և նրան դաստիարակել է միայն մայրը։ Հիվանդագին ամաչկոտության և դիսլեքսիայի պատճառով Օկտավիան միջին դպրոցում վատ է սովորել։ Ավելի ուշ ուսումը շարունակել է Պադենյան քոլեջում (1965—1968 թվականներին)։ Այս շրջանում, Օկտավիա Բատլերը ստիպված էր ցերեկը աշխատել, իսկ երեկոյան ժամերին նա ուսումնասիրում էր գրականություն։ Քոլեջն ավարտելուց հետո ընդունվել է Կալիֆոռնիայի համալսարան, հաճախել դասընթացների, բայց քանի որ սեմինարների ընթացքում «տարվել էր» այլ բաներով, նա այն չի կարողանում ավարտել։ 1969-1970 թվականներին գործունեություն է ծավալել «Արևմուտքի ամերիկայն սցենարիստների համար նախատեսված Գիլդիայի բաց դռների օր» ծրագրի շրջանակներում։ (Open Door Program of the Screen Writers' Guild of America, West)։ 1970 թվականի ամռանը, Հարլան Էլիսոնի հովանավորությամբ Կլարիոն քաղաքում (Փենսիլվանիա նահանգում) սկսել է հաճախել հայտնի վեցօրյա «Կլարիոնյան սեմինար» (Clarion Science Fiction and Fantasy Writers Workshop)։ Սրանից հետո Բատերը ամբողջովին սկսեց զբաղվել գրականությամբ։ Երկար ժամանակ ապրել է Լոս Անջելեսում։ Տանյոթ տարեկանում հրավիրվել է ԽՍՀՄ, այդ ժամանակ նա ամերիկայան հեղինակների դեագացիայի կազմում էր։ 1999 թվականի նոյեմբերին Օկտավիա Բատլերը տեղափոխվում է Սիեթլ, որտեղ Մակարթուրյան կազմակերպության կողմից տրված գումարով իր համար տուն է գնում։ Ճգնավորական կյանք վարելով նա հանդիասացել է «Կլարիոնյան սեմինարի» մշտական հյուրը, եղել է «Delta Sigma Theta Sorority» կանանց կազմակերպության անդամ, ինչպես նաև Սիեթլում եղել է Գիտական ֆանտաստիկայի թանգարանի և Փառքի սրահի (Science Fiction Museum and Hall of Fame) կառավարման գծով խորհրդատու։
Օկտավիան կյանքի վերջին տարիներին տառապել է արյան բարձր ճնշմամբ և ունեցել է սրտի նոպաներ։ Կյանքի վերջին տաս տարում նա շատ գումար է ծախսել հիվանդության բուժման վրա, բայց նա դառնում էր ավելի անտարբեր ու քնկոտ։
Օկտավիա Բատլերը մահացել է 2006 թվականի փետրվարի 24-ին «Northwest Hospital» հիվանդանոցում.
Դեբյուտը եղել է «Հատման կետ» -ը (անգլ.՝ Crossover, 1971), որը տպվել է Կլարիոնյան առաջին անթալոգիայում։ Երկրորդ պատմվածքը՝ «Երեխաներ փնտրողը» (հեռազգացության պատերազմ միմյանց դեմ, այն բանի համար, որ չեն կարողանում թաքցնել իրենց մտքերն ու գաղտնիքները միմյանցից), իր «The Last Dangerous Visions» անթալոգիայի համար գնել էր Էլիսոն Հարլանը, սակայն այն այդպես էլ լույս չի տեսել։
1976 թվականին տպագրվում է Օկտավա Բատլերի առաջին վեպը՝ «Մատրիցայի տիրուհին»։ Այդ վեպը, որի վրա նա աշխատել է գրեթե երկու տարի, սկիզբ դրեց էքստրասենսների մասին գրվող գրքերին, այն անմահ «ոչ նյութական» Դորոյի մասին է, ով մի քանի հազարամյակների ընթացքում փոխում է իր մարմինը, միավորում է այլ երկրների և սոցիալական խավերի մարդկանց՝ արդյունքում ստեղծելով ցնորքների աշխարհ։
1972 թվականին գրված վեպը՝ «Ազգականներ» վերնագրով, համարվում է ամենաշատ ճանաչում գտածը։ Վեպի հերոսուհին Բատլերի ժամանակակիցն է, նույնպես սևամորթ, ճանապարհորդություն է կատարում ժամանակի միջով՝ սպիտակամորթ մարդու փրկության համար։ Բախտի բերմամբ, նա 1976 թվականից ընկնում է անցյալ դարի հարավային նահանգներ, որտեղ նա իր իսկ սեպական փորձով հասկանում է թե ինչ է նշանակում լինել ստրկուհի։ Հետաքրքրական է, որ այդ գիրքը մի քանի անգամ մերժվել է տարբեր հրատարակությունների կողմից, սակայն որոշ ժամանակ անց՝ տպագրվելուց հետո, տեղ է գտել ԱՄՆ-ի ուսումնական հաստատություններից շատերի ծրագրերում։
1988 թվականին Օկտավիա Բատլերի մոտ նկանտվում է այսպես «գրականական լռություն»։ Սրանից հետո տպագրվել է «Fledgling» (2005) վեպը՝ երիտասարդ սևամորթ աղջիկ Շորի Մեթյուզի մասին, ով տառապում է հիշողության կորստի նոպաներով։ Վերջում հերոսուհին իմանում է, որ նա հանդիսանում է հիսուներեքամյա վամպիր, գենետիկորեն փոփոխված կառուցվածքով, որը նրան թույլ է տալիս գտնվել ցերեկային լույսի տակ։
-
This article uses material from the Wikipedia Հայերեն article Օկտավիա Բատլեր, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.