Վաչե Ա

Վաչե Ա Ամբերդեցի (անհայտ - 1232 կամ 1235), ռազմական և պետական գործիչ, իշխանաց-իշխան, Վաչուտյան իշխանական տան հիմնադիրը։

Վաչե Ա
Ծնվել էանհայտ
Մահացել է1232 կամ 1235
ԵրեխաներՔուրդ Ա Վաչուտյան

Գործունեությունը

Ծառայել է Զաքարե Բ և Իվանե Ա Զաքարյանների բանակում։ Նրանցից 13-րդ դարի սկզբին, մոտավորապես 1205/1206 թթ-ին, որպես սեփական տիրույթ ստացել է սելջուկներից ազատագրված Արագածոտն գավառի արևելյան մասը և Նիգ գավառը, իշխանաց-իշխան տիտղոս և նշանակվել ամենամեծ իշխանատիրույթի՝ Արարատյան կողմնակալության /ընդգրկել է պատմական Այրարատ նահանգի տարածքը/ հրամանատար-կողմնակալ։ Ամրացրել է Ամբերդ ամրոցը և այն դարձրել իշխանատիրույթի մայրաքաղաք։ Վերաշինել-ամրացրել է իշխանատիրույթի բերդ-ամրոցները, բարեկարգել բնակավայրերը։ Զաքարյան եղբայրների օրինակով ձևավորել է կողմնակալության իշխանական պալատը համապատասխան պաշտոնական հիերարխիայով։ Այդ հիերարխիայում Վաչե Ա-ն կանգնած էր ամենաբարձր աստիճանի վրա։ Նա և իր հաջորդներն իրենց անվանել են մեծ իշխան, իշխանաց-իշխան, պարոն, տեր, իսկ իրենց տիրապետությունը՝ յիշխանութիւն, կողմնակալութիւն, վերակացութիւն։ 1221-1235 թթ-ին նրա հետ համագահակալել է ավագ որդին՝ Քուրդ Ա-ն։

Շինարարական և մշակութային գործունեությունը

Հայտնի է մշակութանպաստ և շինարարական գործունեությամբ։ Կառուցել է Սանահնի վանքի մեծ գավիթը /1211 թ./, Կեչառիսի Սուրբ Նշան եկեղեցին /1213 թ./, Արա (գյուղ)ի իջևանատունը /1213 թ./, Մակարավանքի գավիթը /1216 թ./, կնոջ՝ Հասանի դուստր Մամախաթունի հետ՝ Սաղմոսավանքի Սուրբ Սիոն կենտրոնագմբեթ եկեղեցին /1215-1217 թթ-ին/, Հովհաննավանքի կենտրոնագմբեթ եկեղեցին /1217-1221 թթ-ին/, Հոռոմոսի գրատունը /1229 թ./։ Միայնակ կամ կնոջ՝ Հասանի դուստր Մամախաթունի հետ նվերներ է տվել Հաղպատի, Սանահինի, Կեչառիսի վանական համալիրներին։ Թաղված է Հովհաննավանքի տոհմական տապանատանը։

Գրականություն

  1. Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, հ. 3, Վաղարշապատ, 1870 թ.։
  2. Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 11, Երևան, 1985 թ., էջ 283։
  3. Հայկական Հանրագիտարան։ Ով ով է։ Հայեր։ Կենսագրական հանրագիտարան, հ. 2։ Երևան, 2007 թ., էջ 526։
  4. Տիգրան Պետրոսյանց, Վաչուտյաններ, Երևան, 2001 թ., 363 էջ։
  5. Տիգրան Պետրոսյանց, Վաչուտյաններ, Ե., 2023:
  6. Վիկտոր Պետրոսյանց /Տիգրան Պետրոսյանց/, Վաչուտյան իշխանական տան տոհմածառը, , , Բանբեր Երևանի համալսարանի, , , 1981 թ., թիվ 3։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ Վաչե Ա 

Tags:

12321235Իշխանաց-իշխանՎաչուտյաններ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Անորոշ դերբայԳնարբուկՁկներԲագրատունիներԿենդանակերպՄագաղաթԱնանիա ՇիրակացիԷրիթրոցիտներՄիքայել ԱլիմյանՆեպտունՅուրի ՎարդանյանՄանկական և պատանեկան հանրագիտարաններՈրդան կարմիրՀայկական մանրանկարչությունԱլբերտ ԱյնշտայնԱրտաշես Ա ԲարեպաշտԱծխաջուրՎանա լիճՆիկոլ ՓաշինյանՄայիսի 1 (տոն)Սուրբ ծնունդԿրծքավանդակի ցավԻրանԴեղանյութերԽորանարդՀնդկաստանԿարմիր կիրակիՎիրուսներԱշխարհի երկրներն ըստ տարածքիԿալցիումի օքսիդՇեղանկյունՀայաստանի լեռներԵրակների վարիկոզ լայնացումՎիտամին B12 անբավարարությունԱրշակ ԲՍևրի պայմանագիրԱրքիմեդեսՆոյյան տապանՄեծ ՄհերՄատենադարանՄամփրե արքանՊետրոս ԴուրյանՄարդու աչքԱրշակունիներԱսիաԲաթումի պայմանագիրԱրցախյան ազատամարտՄխիթար ՍպարապետՄարդու պապիլոմավիրուս22-րդ դարՀեմոգլոբինoginhՍտեփանավանի դենդրոպարկԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրՀամո ԲեկնազարյանՀարավաֆրիկյան ՀանրապետությունԱնուղղակի խնդիրԲարդ ստորադասական նախադասությունՎարդան Ղուկասյան (Դոգ)Հայաստանի պատմական մայրաքաղաքներԱնկախ Պետությունների ՀամագործակցությունԴաունի համախտանիշԱմենայն Հայոց ԿաթողիկոսԱվարայրի ճակատամարտԲնության պահպանությունԿոնքի բորբոքային հիվանդությունՄաշկ (մարդ)Փոքրիկ իշխանըՎազգեն Ա ԲուխարեստցիՋրծաղիկԱշոտ Ա ՄեծԱռողջ ապրելակերպԴերենիկ ԴեմիրճյանՍելեկցիա🡆 More