Մետաղային Օգտակար Հանածոներ

Մետաղային օգտակար հանածոներ, մեկ կամ մի քանի մետաղներ պարունակող հանքանյութերի բնական կուտակումներ, որոնց մշակումից տնտեսապես շահավետ եղանակով հնարավոր է մետաղ ստանալ։ Մետաղային օգտակար հանածոների հանքանյութերը արդյունաբերության մեջ օգտագործման բնագավառներով ստորաբաժանվում են հետևյալ խմբերի՝ 1․ սև մետաղներ՝ երկաթ, մանգան, քրոմ, 2․ հազվագյուտ մետաղներ՝ տիտան, վանադիում, նիկել, կոբալտ, մոլիբդեն, վոլֆրամ, անագ, բիսմութ, մկնդեղ, ծարիր, սնդիկ, 3․ գունավոր մետաղներ՝ պղինձ, կապար, ցինկ, ալյումին, մագնեզիում (վերջին երկուսը հաճախ միավորվում են թեթև մետաղների խմբում), 4․ ազնիվ մետաղներ՝ արծաթ, ոսկի, պլատին և պլատինի խմբի մետաղներ՝ պալադիում, օսմիում, իրիդիում, ռոդիում, ռութենիում, 5․ ռադիոակտիվ մետաղներ՝ ուրան, թորիում, ռադիում, 6․ ցրված և հազվագյուտ հողային մետաղներ։ Մետաղային օգտակար հանածոների հանքավայրերն ըստ առաջացման պայմանների լինում են՝ 1․ խորքային՝ մագմատիկ և ետմագմատիկ (պեգմատիտային, կոնտակտային կամ սկառնային, հիդրոթերմալ), 2․ մակերեսային՝ հողմահարման ու նստվածքային, և 3․ մետամորֆային։ Բուն մագմատիկ պայմաններում (մագմատիկ հալոցքի բյուրեղացման հետևանքով) առաջանում են երկաթաքարի (գաբբրոներում և պիրոքսենիտներում), քրոմի (սերպենտինիտներում), բնածին պլատինի (դունիտներում) հանքանյութերը։ Ետմագմատիկ հանքանյութերն առաջանում են մագմայից անջատվող հանքաբեր գազանման լուծույթներից։ Երկրի մակերեսային պայմաններում հողմահարման պրոցեսների հետևանքով կարող են առաջանալ օգտակար հանածոների հետևյալ տիպերի կուտակումներ՝ 1․ «գլխարկներ» սուլֆիդային հանքավայրերում, 2․ «հողմահարման կեղև» ապարներում, 3․ ինֆիլտրացիոն հանքավայրեր և 4․ էլյուվիալ ու դելյուվիալ կուտակումներ։ Կարևոր նշանակություն ունեն պղնձի, ոսկու, մանգանի, երկաթի, նիկելի և այլ մետաղների հանքանյութերը։ Նստվածքային հանքանյութերն առաջանում են ջրային ավազանների հատակին, ձևավորելով երկաթի, մանգանի, ալյումինի, պղնձի արդ.

կուտակումներ։ Մետամորֆային հանքանյութերը առաջացնում են երկաթի, մանգանի, ոսկու հսկայական հանքավայրեր։ Մետաղային օգտակար հանածոներից յուրաքանչյուրի համար բացահայտված են որոշակի ծագումնային պայմաններ, որոնց դեպքում բնական պրոցեսների շնորհիվ այն առաջացնում է զգալի կուտակումներ, ինչպես նաև հանքավայրերի տիպեր, որոնք ունեն առավել արդ․ նշանակություն։

Մետաղային Օգտակար Հանածոներ
Ոսկու չմշակված ձուլակտոր
Մետաղային Օգտակար Հանածոներ
Արծաթի չմշակված ձուլակտոր
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 477 Մետաղային Օգտակար Հանածոներ

Tags:

ԱլյումինԱնագԱրծաթԲիսմութԵրկաթԹորիումԻրիդիումԾարիրԿապարԿոբալտՄագնեզիումՄանգանՄետաղՄկնդեղՄոլիբդենՆիկելՈսկիՈւրանՊալադիումՊլատինՊղինձՌադիումՌոդիումՌութենիումՍնդիկՎանադիումՎոլֆրամՏիտանՑինկՔրոմՕսմիում

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Բյուզանդական կայսրությունՈւրբաթագիրքԱնրի ՎերնոյԳառնու հեթանոսական տաճարՀայկական բանակ (1918-1920)Հայոց ցեղասպանությունՄուրացանՆշիկաբորբԳարեգին ՆժդեհԱրագածՆոյԱրևմտյան Հայաստանի քաղաքներԵվրոպայի դրոշներԿլաուդիա ԿարդինալեՄասոնականությունՀայկական անմոռուկ (խորհրդանիշ)ԿատուներՄանրանկարչությունՇաղկապՎերաբերական (խոսքի մաս)ՈւրցՏիգրան ՄեծՂազարոս ԱղայանՍողոմոն ԹեհլիրյանՕլիմպիական խաղերԾաղկեվանք (Արա լեռ)Կենդանակերպի նշաններՄետաղՏիգրան ՊետրոսյանՍև խոռոչՈւղիղ խնդիրԴաունի համախտանիշՍևրի պայմանագիրԵրկրների հեռախոսային կոդերի ցանկՀիսուսԿարլ Ֆրիդրիխ Հիերոնիմուս ֆոն ՄյունխհաուզենԻսրայելՍյունիքի մարզՋրի աղտոտումՀայաստանի գետերի ցանկՏրանսպորտԱռողջ ապրելակերպԳարեգին ԲՀրամայական եղանակՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԴրաստամատ ԿանայանԱրևմտյան ՀայաստանՀայկական դրամՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումԱլեքսանդր ՍպենդիարյանԾխախոտի ազդեցությունն առողջության վրաՄարսողությունԻնքնապաշտպանական մարտեր (1915)Բագրատունիների թագավորությունԹռչուններՄայրցամաքԿոռուպցիաՍևանավանքՀովհաննես ՉեքիջյանՎարդԿարեն ԱսրյանՓոշոտումԱֆրիկաՁվարանի կիստաՀայկ նահապետՀայաստանի Հանրապետության նախագահԵնթաստամոքսային գեղձի բորբոքումՇեղանկյունՇեշտՀայոց ցեղասպանության ժխտումՀայկական դիցաբանությունԵրկաթՊարույր ՍևակՀայերենՃապոնիաԿարեն ԴեմիրճյանԵրեխայի իրավունքներ🡆 More