Գետ Մարմարիկ: գետ ՀՀ Կոտայքի մարզում

Մարմարիկ, Աբասաձորի գետ, Ջանգա-Միսխանա, Հանքավանի գետ, Հանքավանի ջուր, Մաման, Մարմարչայ, Միսխանա, Միսխանայի գետ, Պղնձահանքի ջուր, գետ Հայաստանի Կոտայքի մարզում, Հրազդանի աջ վտակը։ Սկիզբ է առնում Փամբակի լեռնաշղթայի հարավային լանջերից՝ 2520 մ բարձրությունից։ Երկարությունը՝ 37 կմ է, ջրհավաք ավազանը՝ 427 կմ2։ Վերին և միջին հոսանքներում հոսում է կիրճանման, անտառապատ հովտով։ Մեղրաձոր գյուղից հովիտն ընդարձակվում է, ձեռք բերում հարթավայրային բնույթ։ Գետի հոսքը ձևավորվում է Փամբակի և Ծաղկունյաց լեռնաշղթաներից հոսող գետակների ջրերով։ Սնումը հալոցքային (55%) և ստորերկրյա (27%) է, վարարումը՝ գարնանը, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 74%-ը։ Տարեկան միջին ծախսը 5,4 մ3/վ է, առավելագույնը՝ 87 մ3/վ, հոսքը՝ 170 միլիոն մ3։ Ջրերն օգտագործվում են ոռոգման և արդյունաբերական ձեռնարկությունների ջրամատակարարման նպատակներով։ Գետահովիտն ունի ռեկրեացիոն մեծ հնարավորություններ, այնտեղ գործում է ամառային հանգստան տների համալիր։ Մարմարիկի հովտում է «Հանքավան» ջրի հանքավայրը։ Հրազդան գետի մեծ վտակներից՝ Մարմարիկ, Ծաղկաձոր, Դալար, Արագետ, Գետառ մեկն է

Մարմարիկ
Գետ Մարմարիկ: գետ ՀՀ Կոտայքի մարզում
Բնութագիր
Երկարություն37 կմ
Ավազանի մակերես418 կմ²
Ջրի ծախս5,4 մ³/վ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումՓամբակի լեռնաշղթա
Գետաբերանի տեղակայումՀրազդան
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերԱրտավազ, Գոմրագետ, Երկարգետ, Ծաղկամարգ, Ծար, Հանքաջուր, Հանքավան, Մեղրաձոր և Ադամաձոր
ԵրկիրԳետ Մարմարիկ: գետ ՀՀ Կոտայքի մարզում Հայաստան
ԵրկրամասԿոտայքի մարզ

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ Գետ Մարմարիկ: գետ ՀՀ Կոտայքի մարզում 

Tags:

ԱրագետԳետառԴալար (գետ)Ծաղկաձոր (գետ)Ծաղկունյաց լեռնաշղթաԿոտայքի մարզՀայաստանՀրազդան (գետ)Փամբակի լեռնաշղթա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՄիքելանջելոՀայկյան տոմարՓսորիազՉեխիաԵրուսաղեմՄուրացանSourԿենդանակերպի նշաններԵրիկամային անբավարարությունԷֆթանազիաԲագրատունիներՆորավանքԱսկարիդոզՀայաստանի գետերի ցանկԷլեկտրական հոսանքՋոնի ԴեփՕհմի օրենքԱվստրալիայի ճարտարապետությունՆախադասության գլխավոր անդամներԲոտուլիզմՄինաս ԱվետիսյանՄեսրոպ ՄաշտոցԱշխարհի երկրներն ըստ բնակչությանՎիլհելմ Շտորիցի գաղտնիքըՀայերենի կետադրությունԵղիշե ՉարենցԱսպիրինՎատիկանՀայոց ցեղասպանությունՁվարանի կիստաԳոյական անունՂանձիլԵրկրորդ համաշխարհային պատերազմԱրցախյան շարժումԷյֆելյան աշտարակՍպիտակուցներՄակդիրՍոցիալական մեդիա մարքեթինգԻսպանիաՎիտամին CՖիմոզՎերաբերական (խոսքի մաս)Էջմիածնի Մայր ՏաճարՇունՀին աշխարհի յոթ հրաշալիքներԱստվածաշունչԵրևանի թանգարանների ցանկՀայ գրերի գյուտԱֆրիկայի երկրների և կախյալ տարածքների ցանկԱլեքսանդրիայի կամուրջՄիջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտՎիկտոր ՀամբարձումյանՀռոմԿոսովոյի հուշարձաններՀասարակ հերպեսՕդի ջերմաստիճանԷքստրավերսիա-ԻնտրովերսիաՎիքիպեդիաԾիրանՊակիստանԴիլիջանՍերՀապավումԳարեգին ՆժդեհԱրագիլանմաններԱֆրիկաԵվրատեսիլ 2023 երգի մրցույթՇվեդիաՄոտիվացիաՀայ ֆիդայական շարժումՀակաբիոտիկներԻտալիաԿուսակցությունԿիպրոսԵգիպտոզավրԲրուցելոզՆշիկաբորբՇառլ ԱզնավուրՀայաստանի քաղաքները🡆 More