Գյուղ, Գեղարքունիքի Մարզ Ձորագյուղ

Ձորագյուղ, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանում, ձգվում է Գեղամա լեռների արևելյան փեշերին՝ ծովի մակերևույթից 2000 մետր բարձրության վրա։ Մինչև 1950-60-ական թվականները գյուղը հիմնականում տարածվում էր Շողվագ և Շոռ /աղի/ գետերի ափերին։ Այժմ գյուղը դուրս է եկել ձորից ու տարածվել շրջակա հարթավայրերում։

Գյուղ
Ձորագյուղ
Գյուղ, Գեղարքունիքի Մարզ Ձորագյուղ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
Առաջին հիշատակում980
ԲԾՄ2000 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն4737 մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային դասիչ1412
Ձորագյուղ (գյուղ, Գեղարքունիքի մարզ) (Հայաստան)##
Ձորագյուղ (գյուղ, Գեղարքունիքի մարզ) (Հայաստան)
Գյուղ, Գեղարքունիքի Մարզ Ձորագյուղ
Ձորագյուղ (գյուղ, Գեղարքունիքի մարզ) (Գեղարքունիքի մարզ)##
Ձորագյուղ (գյուղ, Գեղարքունիքի մարզ) (Գեղարքունիքի մարզ)
Գյուղ, Գեղարքունիքի Մարզ Ձորագյուղ

Պատմություն

Ձորագյուղը՝ Շողագան /Շողվագ/, ապա Վալի Աղալուն /Վայլաղալու/ ունի տնտեսական, քաղաքական ու մշակութային հարուստ պատմություն։ Շողագայի մասին առաջին անգամ մատենագրություններում հանդիպում ենք 980-ական թվականներին Հովհաննես 6-րդ կաթողիկոս Դրասխանակերտցու պատմությունում։ Շողագան կամ Շողվագը /հայերեն մեկնաբանությամբ,,Շողեր հագած,,/ պարսիկներից գնում է Սյունյաց Մարիամ իշխանուհին և որպես սեփական կալվածք նվիրում է իր իսկ հովանավորչությամբ կառուցված եկեղեցուն։ Այդ եկեղեցու բակում էլ իր պատգամով մահից հետո ամփոփվում է իշխանուհու մարմինը։ Գյուղում գործում է Մասրուց Անապատ եկեղեցին, որը ավելի հին պատմություն ունի։ Այն բարեբախտաբար քիչ է վնասվել և այժմ ամբողջովին վերականգնվել է ու ծառայում է հավատացյալ բնակչությանը։ Շողագայի պատմությունը ձգվում է մինչև 1826 թ., երբ պարսիկները գյուղը վերաբնակեցնում են մուսուլմաններով և այն անվանափոխում,,Վալի-Աղալու,, /Վայլաղալու/։ Իսկ երբ 1831 թ. գյուղը վերաբնակեցվում է Ալաշկերտի Չլկանի գյուղից գաղթած այսօրվա ձորագյուղցիների նախնիներով, մուսուլմանները հեռանում են, բայց գյուղի անունը պահպանվում է մինչև 1921 թ.։

Բնակչություն

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ձորագյուղի մշտական բնակչությունը կազմել է 4737, առկա բնակչությունը՝ 3377 մարդ։ Ձորագյուղի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.

Տարի Բնակչություն
1831 322 մարդ
1873 987 մարդ
1897 1590 մարդ
1926 2409 մարդ
1939 2541 մարդ
1959 2331 մարդ
1970 3154 մարդ
1979 3319 մարդ
1989 3656 մարդ
2001 4355 մարդ
2011 4737 մարդ


Տես նաև

Արտաքին հղումներ

  1. Գեղարքունիքի մարզպետարան Արխիվացված 2011-12-29 Wayback Machine
  • Ձորագյուղ (գյուղ, Գեղարքունիքի մարզ) բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
  • World Gazeteer: Armenia(չաշխատող հղում) – World-Gazetteer.com
  • Kiesling, Brady (2005), Rediscovering Armenia: Guide, Yerevan, Armenia: Matit Graphic Design Studio
  • Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 45, available online at the website of the Internet Archive:


Ծանոթագրություններ

Tags:

Գյուղ, Գեղարքունիքի Մարզ Ձորագյուղ ՊատմությունԳյուղ, Գեղարքունիքի Մարզ Ձորագյուղ ԲնակչությունԳյուղ, Գեղարքունիքի Մարզ Ձորագյուղ Տես նաևԳյուղ, Գեղարքունիքի Մարզ Ձորագյուղ Արտաքին հղումներԳյուղ, Գեղարքունիքի Մարզ Ձորագյուղ ԾանոթագրություններԳյուղ, Գեղարքունիքի Մարզ ՁորագյուղԳեղամա լեռներԳեղարքունիքի մարզՀայաստանՇողվագ (գետ)

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրՄատյան ողբերգությանԳուրգեն ՄահարիՍիրտԶատիկՄոմիկՄեջքի ցավՊարբերական աղյուսակԱնալ սեքսԳեղարդի վանքԵվրոպաՄյունխհաուզենի համախտանիշԷպոսԱրաբական Միացյալ ԷմիրություններՔարերի սիմֆոնիաԹորոս ՌոսլինՍանահինի վանական համալիրԹոքի քաղցկեղՄիավորված ազգերի կազմակերպությունԵրևանԼենկթեմուրԿենդանակերպի նշաններՊեպոՔրիստափոր ԿոլումբոսԿաթնասուններՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներՍասունԹբիլիսիՍմբատաբերդՏիգրան ՄեծՀայկ և ԲելԱնորոշ դերբայՇաղկապՈսկեպարՊետրոս ԴուրյանԵրազահանՏոլմաԲնության պահպանությունԿուսաթաղանթՄխիթար ՍպարապետԱՄՆ-ի նախագահների ցանկԱզոտՁկներԱվտոմեքենաՁեռք, ոտք և բերան հիվանդությունՀովհաննավանքՀայաստանի ՍահմանադրությունՄրգաշատԼոբիՄայիսի 1 (տոն)ՀետգրությունԵրաժշտությունԳրիգոր ԼուսավորիչՍննդային շղթաՍինգապուրԱրարատՀակահիստամինային դեղերՄակդիրԱղմուկ ականջներումԿենսաբանական դասակարգումԱղվան ՎարդանյանԴեղանյութերԽաղաղ օվկիանոսԼուսանԳլխավոր էջՓողՓորլուծությունՇիրակի մարզԵրևանի պետական համալսարանՀայաստանի առաջին հանրապետությունԷկզեմաԱրեգակնային համակարգՋրծաղիկՄեծ ՄհերՄիջատներ🡆 More